Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ «Մեր ձևով» քաղաքական ուժի գրանցման վերաբերյալ հարցին։

«Ես նույնիսկ չ լսել եմ կարծիքներ, որ դա պետք է գրանցել, ո՛չ լսել եմ կարծիքներ, որ պետք է չգրանցել, որովհետև դա ինձ հետ առնչություն չունեցող թեմա է։

Կան ընթացակարգեր, կան օրենքներ։ Սա իրավական հարց է, թող իրավաբանները պատասխանեն այս հարցերին», – նշեց նա։