Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի համար պայքարի 35 տարին՝ «Էկոնոմիկա» պարբերականում

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1988 թվի փետրվարին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց ուշադրությունը գրավեց օպերայի շենքի մերձակա հրապարակում բարձրախոսից հնչող արտիստիկ ձայնը,կամաց-կամաց ավելացող մարդկանց թիվը մի քանի օրում լեփ-լեցուն դարձրեց հրապարակը:

Ինչո՞ւ դա ստացվեց, մինչեւ այսօր լուրջ վերլուծություն պահանջող հարց է: Հարթակում կանգնած մի խումբ տղամարդիկ խոսում էին մի այնպիսի բանից, որը անիրականալի էր թվում: Այդ օրերից Հայաստանի ժողովրդի համար սկսվում է Արցախյան շարժումը:

Արցախի համար պայքարի արդեն երեսունհինգամյա տքնանքով լի ճանապարհին հազար ու մի փորձության ականատես- վավերագրող դարձավ այդ տարիների լրագրողների սերունդը:

ԷԿՈՆՈՄԻԿԱ տնտեսական, հասարակական, կրթամշակութային- վերլուծական պարբերականի հերթական համարում ավագ սերնդի հայտնի լրագրողների վերհուշ-պատումների միջոցով, շարժմանը նախորդող ժամանակների որոշ իրադարձությունների դիպուկ ներկայացմամբ, հաջողվել է հիմնավորել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ խորհրդային տարիների համեմատաբար ապահով ժամանակների առավելությունների միջավայրում մեծացած սերունդը ոտքի հանեց ժողովրդին՝ ի պաշտպանություն Արցախի հայրենակիցների պահանջատիրության, եւ ապա՝ ինչո՞ւ համարձակվեց ընտրել անկախ պետականություն հիմնելու դժվար ճանապարհը: Պարբերականի գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը դրված խնդրի շուրջ զրուցելու, պատմելու, վերլուծելու, հուշ պատումներով հանդես գալու հետաքրքրական հեղինակային թիմ է ներգրավել: Ավագ սերնդի լրագրողների՝ դեռ այսօր էլ եռանդուն աշխատող ակտիվ հեղինակները հարուստ բովանդակությամբ աշխատանք են ներկայացրել ընթերցողներին, որը նաեւ մամուլի միջոցով պատմություն վավերագրելու կարեւոր նախաձեռնություն է:

Ռուզան Ասատրյան, Սեյրանուհի Գեղամյան, Մարիետա Խաչատրյան, Արմենուհի Դեմիրճյան, Վրեժ Սարուխանյան, Մարի Բարսեղյան-Խանջյան, Շուշան Ղազարյան, Հովհաննես Պապիկյան, Վանուշ Շերմազանյան, Հայկ Մարտիրոսյան, Ռուբեն Նահատակյան, Մովսես Հերկելյան. ահա, այս հեղինակների վավերագրության, խոհագրության, հարցազրույցների, մեկնությունների միջոցով կարողանում ենք տեսնել 1988-1991 թվերի եռուն ժամանակների կենդանի պատկերը, մինչպատերազմական դժվար օրերի միջով անցած մարդկանց սխրանքները, ըմբռնել հետագա դժվարությունների ու կորուստների խորքային պատճառները:

Բժիշկ Դավիթ Պատրիկյանի, երկաթուղային Լեւոն Հակոբյանի հիշողությունները ցնցող իրականություն են բացահայտում, այն, ինչ այդ տարիների սերունդը հնարավոր է մոռացել է, իսկ նորերը անտեղյակ են:

Երկրաշարժ, գյուղի քայքայում՝ գյուղի զարգացման ծրագրերով զբաղվող հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի եւ նույն՝ 88-ին երկրաշարժից փրկված այն ժամանակ հնգամյա տղայի, այժմ գյումրեցի լուրջ լրագրող Արշակ Ադամյանի զրույցը նոր սերնդի մտահոգություններն է կիսում ընթերցողի հետ:

Սփյուռքի համայնքների յուրահատկությունների բացահայտման շուրջ զրույց է ներկայացված շատ կարեւոր գրքի հեղինակ Վահագն Վարդանյանի հետ: Ամենը նույն նշանակետին է ուղղված՝ քսաներորդ դարը հասցնել մինչև անկախության հռչակումը: Եվ այդ որոնումների ճանապարհը շատ ավելի հետ գնալու պահանջն է դնում, որովհետև հայ ժողովրդի այսօրվա վիճակի արմատները գտնելու խնդիր է առաջանում, սխալները հայտնաբերելու, հասկանալու, թե ի վերջո՝ ինչո՞ւ է այս ժողովուրդը շարունակ նույն թնջուկների աքցանում պատանդված վիճակում: Հայկ Նահապետ, Հովհաննես Քաջազնունի, Յակով Զարոբյան, 1965-ի ընդվզում, անկախության գաղտնի շարժումներ, վտանգված արցախահայությանը լրագրողների, բժիշկների այցեր, Նախիջեւանի երկաթուղով Հայաստան մուտք գործող գնացքների մեքենավարների սխրանք, եւ, նաեւ՝ անհեթեթ գործողությունների շարան, որոնք կարճ ժամանակ անց ծնկի բերեցին տասնամյակների տնտեսական բոլոր ձեռքբերումները, անկախացող Հայաստանի երաշխավոր ներուժ ժառանգությունը:

Հեղինակների պատումներում շատ բաներ շեշտադրվում ու առանձնահատուկ նշանակություն են ստանում ոչ միայն, որ հանրությունն անտեղյակ է այդ մանրամասներից, այլեւ՝ որ լրագրողական վերհուշները մեկտեղված են, իրար կողքի են ներկայանում ընթերցողին: Հավաքական զրույցի այս ձեւը ահռելի նյութ է կուտակել խմբագրակազմի ձեռքի տակ, այնպես որ զրույցը կշարունակվի նաեւ հաջորդ համարում, որտեղ ավելի ծանր աշխատանք է սպասվում ականատես ու վավերագրող լրագրողներին, նրանց զրուցակիցներին, վերլուծաբաններին: Պետք է նաեւ պատմել ու վերլուծել անկախության դժվար տարիները, կորուստներն ու ձեռքբերումները վեր հանելու ջանք պիտի ներդրվի, ինչը մեր ապրած ժամանակների կողմից ուղղակի պարտավորեցնող է այդ ամենի միջով անցած լրագրողական սերնդի համար:

Պարբերականի հաջորդ թողարկումը լրագրողական նույն սերնդի ջանքերով կփորձի ի մի բերել շարժմանը հաջորդած անկախության տարիների ձեռքբերումներն ու բացթողումները: 35 տարին հանգրվան է, որը վերլուծելու պահանջը դրված է մեր առջեւ, որպեսզի սահուն լինի հաջորդ տասնամյակների ընթացքը: Թողարկման բովանդակությունը ամբողջական պատում է հայության մեկ դարից սկսյալ՝ մինչեւ քսաներորդի վերջը: Ի՞նչ է կորցրել հայությունը, եւ ի՞նչ պիտի գտնի՝ վերականգնվելու համար իր անցյալի լավագույն նկարագրով: Հայ հասարակությունը որոնում է այն:

Սեփական լրատվություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ ո՞վ է «խաղաղության պայմանագրի» հետեւանքների կրողը

Հաջորդ գրառումը

«Արցախը կպահենք, եթե պատրաստ լինենք Երեւանի կենտրոնում ադրբեջանական հրթիռներ ընդունել»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Արցախը կպահենք, եթե պատրաստ լինենք Երեւանի կենտրոնում ադրբեջանական հրթիռներ ընդունել»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Մենք հավատում ենք և լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեղահանված անձինք կարողանան լիովին ինտեգրվել Հայաստանին և շարունակել իրենց կյանքը Հայաստանի...

ԿարդալDetails

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական