Հոկտեմբերի 30-ին Բեռլինում Բաքվի դեսպան Աղաեւն X-ում տեսանյութ է հրապարակել. «BBC-ն հարցազրույցներ է վարել Ադրբեջանում բնակվող թալիշցիների հետ, ցուցադրելով իրական հայրենիքի՝ բազմազանությամբ միասնական պատկերը: Հպարտ ենք ներկայացնելու այն երկիրը, որն հարգում է, պաշտպանում յուրաքանչյուրի ժառանգությունը, որտեղ էթնիկ եւ կրոնական բոլոր խմբերն ազատ ապրում, սովորում եւ փառաբանում են իրենց մշակույթը»: Տեսանյութում 6 հոգու ադրբեջաներեն խոսքն անգլերեն ենթագրերով է: «Ադրբեջաներենը պետական լեզուն է, թալիշերենը՝ մայրենի», «մեր գյուղացիների հետ եմ խոսում, սովորեցնում երեխաներիս», «ընտանեկան լեզուն է մեր», «երեխան ծնվում է, հետը թալիշերեն ենք խոսում»: Վերջում մի տիկին ասում է, թե «իր երեխաներն են թալիշ: Թալիշերենն ուսուցանվում է, ինքն էլ ուսուցիչ է»: Որտե՞ղ: Թալիշերեն ուսուցանող որեւէ դպրոց՝ տեսանյութում չկա, լիներ՝ կցուցադրեին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ