Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրական մրցանակաբաշխություն՝ արցախահայության բռնի տեղահանման թեմայով

ԱԶԳ
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Որեւէ նշանակալից հասարակական իրադարձության, ազգի համար ճակատագրական դեպքերի առնչությամբ ծագած ապրումները, մտածումներն ի մի բերելու, փաստագրական նյութը բյուրեղացնելու, որոշակի տարածությունից դիտարկելու համար գեղարվեստագետներին, գրականության մշակներին ժամանակ է պետք: Միաժամանակ, թարմ հետքերով ստեղծված գրականությունը, որ փաստավավերագրության տարրերով հանդերձ՝ գեղարվեստական հնարքներով է կերտված, թե՛ կենդանի, հավաստի վկայաբանություն է եւ թե՛ իրողություններին հիմնավոր գնահատականներ տալու կարեւոր քայլ: Դա ներկայիս լայն հանրության համար է եւ ժամանակների ու սերունդների համար՝ նույնպես: Ահա թե ինչու ամիսներ առաջ հայտարարվեց Արցախի շրջափակման եւ արցախահայության բռնի տեղահանման թեմայով պատմվածքի մրցանակաբաշխություն, որի արդյունքներն ամփոփվեցին օրերս Հաայստանի գրողների միության կողմից:

Առաջին մրցանակը տրվեց Ալիս Հովհաննիսյանին («Տրիպտիխ» պատմվածքի համար), երկրորդ մրցանակը՝ Մարգարիտ Դերանցին («Ավետյաց երկիր» պատմվածքի համար), երրորդը՝ Գրիգոր Ջանիկյանին («Հերոսի հարությունը» պատմվածքի համար): Խրախուսական մրցանակների արժանացան Հասմիկ Սարգսյանը, Գոհար Նիկողոսյանը, Հակոբ Հարությունը, Ժաննա Հակոբյանը, Վարուժան Գալստյանը:  

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մրցանակները հանձնելու արարին խոսեց թեմայի հրատապության եւ այն համակարգված կերպով որպես գրական նյութ դարձնելու գաղափարի մասին: Իսկ գաղափարն արցախցի գրող Կիմ Գաբրիելյանինն էր եղել եւ ՀԳՄ կողմից հավանության արժանանալուց հետո կյանքի կոչվել: «Արցախահայության բռնագաղթումը, բռնաճնշումը՝ ծանր ու ողբերգական, ստեղծեց նոր իրավիճակ,- ասաց Էդ. Միլիտոնյանը,- եւ այդ իրողությունը պարտադրում է գործողություններ, նոր օրենքներ. նոր մտածողություն, եւ գրականության խնդիրն է այն ըմբռնելու եւ գեղարվեստի նյութ դարձնելու… Այս թեման մի օրվա, մի տարվա չէ: Սա թեմա չէ, սա ցավ է… Մեր պատմության մեջ ողբերի ժանրը դարեր ի վեր եղել է, բայց ողբերը գրվել են նաեւ այդ ողբերգական իրավիճակը վերացնելու համար, գոնե՝ գեղարվեստի ուժով եւ իմաստնությամբ: Այդ իմաստով գրականությունը հսկայական դեր ու հզորություն ունի, որն ամեն մի դժվար, ցավագին իրավիճակ, ճակատագիր գեղարվեստի աստվածային մխիթարանքով հասցնի ընթերցողներին»:

Այս գրական մրցույթին շուրջ քսան ստեղծագործություն էր ներկայացվել, սակայն, ոնց Կիմ Գաբրիելյանն ընդգծեց, կարեւորը ոչ թե քանակն է, այլ գեղարվեստական որակը: Նրա կարծիքով, մեր համազգային ողբերգության մասին տեղեկատվությունից բացի գեղարվեստի լեզվով պետք է խոսել, թե ինչու՛ դա եղավ, պատճառների մասին՝ անկախ քաղաքական վերլուծաբանների դիրքորոշումներից: Գրողն անկախ է, եւ սա գեղարվեստական ուսումնասիրության նյութ է, գրողն ասելիք ունի, եւ հանրության պակաս տեղեկացվածությունը, իրականության չիմացությունը նաեւ գրողների լռության հետեւանքն է:

«Արցախում ապրող գրողներից ոչ մեկը ստեղծագործություն չի ներկայացրել, եւ ես դա համարում եմ բնական: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք Երեւան ենք հասցրել մեր տան բանալիները, բայց գրականության բանալիները մինչ օրս չենք գտել,- ասաց արցախցի գրող Նորեկ Գասպարյանը:- Համոզված եմ, Արցախի գրողները գտնելու են գրականության դարձի բանալիները եւ ներկայացնելու են արդեն հասուն, ապրված գործեր: Ես ընթերցել եմ մրցույթին ներկայացված գործերից մի քանիսը եւ տպավորված եմ»:

«Պատմական երկրաշարժ եղավ արցախայության տեղահանումով,- ասաց մրցութային հանձնաժողովի անդամ, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը:- Շատ գրական հանձնաժողովներում եմ եղել, հաճախ ներկայացված գործերից դժվարությամբ եմ դժգոհությունս թաքցրել: Այս անգամ շատ գոհ եմ, տպավորությունս դրական է»: Նրա կարծիքը հիմնավորված է այն լրջությամբ եւ պատասխանատու մոտեցմամբ, որ դրսեւորել են գրողները՝ պատմվածքները մրցույթին ներկայացնելիս: Մշակութային հանրությունը ողբից բացի այլ որակի, բովանդակության նյութերի կարիք ունի՝ հավելեց բանաստեղծը: Այս ճանապարհը չպետք է գրողների կողմից դառնա իրողության գնահատման եւ ներկայացման միակ ուղին:

«Լավ գործեր շատ կան»,- կարծիք հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր Զինաիդա Բալայանը: Նա խոսեց գրական ժանրի տարբեր հնարներով ստեղծված գործերի մասին, սակայն իր խոսքի «մեխն» արցախահայության վրա տարիներ շարունակ տարբեր քաղաքական որոգայթներով ներազդելու, հայրենազրկելու ցավի եւ ներկա իրողության հետ անհաշտության մասին էր: Արցախցին պետք է Արցախում լինի՝ ասաց նա, բոլոր միջոցներով՝ հրով լինի, սրով թե գրով:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Իսրայելի ներխուժումը Լիբանան եւ 1982-ի ուրվականները

Հաջորդ գրառումը

Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վահան է դարձնում թալիշցիներին

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վահան է դարձնում թալիշցիներին

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական