Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհը ինչո՞վ է ծածկած

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա՞յս էինք ուզում…

Հիմա ի՞նչ սրտով, ի՞նչ ասենք, ամեն մեկս խելացի-խելացի մտքեր արտահայտենք, հետին թվով վերլուծենք ու փիլիսոփայենք, որ ի՞նչ:
Բայց… բոլոր դեպքերում: Թող ներվի, որ խառն կերպով թղթին հանձնած մտքերս առանց համակարգելու, այդպես էլ բերում եմ:
Մենք մեր թշնամու լեզուն (ոչ բառացի իմաստով) հասկանալու, իսկ որոշ հարցերում նաեւ նրանից սովորելու բաներ ունենք: Իհարկե՝ ոչ նրա նենգ ստորությունները սովորելու:

Մեր ստոր ու նենգ թշնամին մեզնից մի շարք շահեկան առավելություններ ունի:

Նա, ի տարբերություն մեզ, իր նպատակներն իրագործելու հարցում միշտ ունի երկարատեւ ու համալիր մշակված ռազմավարություն, իսկ ամեն կոնկրետ իրավիճակի համար՝ լուծման էլի նախապես ծրագրված բազմաշերտ տարբերակներ:
Երկրորդ, ամեն հերթական ագրեսիայից առաջ ծավալուն քարոզչական նախապատրաստություն է իրականացնում՝ նաեւ բոլոր ընդունելի ու անընդունելի միջոցներով, ապա եւ կարողանում է իր ամենահանցավոր քայլն իսկ ներկայացնել իրականում կեղծ, բայց լավ մտածված կամ գուցե իրեն հենց թելադրված, աշխարհի համար հասկանալի փաթեթավորմամբ: Աշխարհը կա՛մ դա լսում, դրան հավատում է, կա՛մ դա ընդունում է իբրեւ նվեր իրեն՝ հակազդող ոչինչ չանելու համար: Որովհետեւ լսում կամ ընդունում են մեկ՝ ուժեղին, մեկ էլ հատկապես նրան, ում հետ շահեր ունեն: Իսկ Ադրբեջանն այսօր փնտրված պետություն է, մի կողմից, իբրեւ էներգակիրների մատակարար, որը նրան նաեւ նավթադոլարներ ու մեծ ռազմական բյուջեի հնարավորություն է ընձեռում, մյուս կողմից, իր մեծ եղբոր նման, իբրեւ տարածաշրջանային գործիք տարբեր հզոր խաղացողների ձեռքին: Եվ խնդրեմ, ահաբեկչական պետությունը աշխարհի աչքի առաջ «հակաահաբեկչական գործողություն» է իրականացնում (ինչպիսի ստոր ցինիզմ՝ ասողների եւ ականջ կախողների) սեփական հայրենիքում խաղաղ ու ապահով ապրել ցանկացող հայ Արցախի դեմ…

Մեզ հետ իրականում հավասար կռիվ մղելու անընդունակ թշնամին ունի նավթադոլարներ եւ դրանով պայմանավորված ռազմական մեծ բյուջե: Եվ իր թիկունքին կանգնած իր հանցակից մեծ եղբորից բացի ունի նաեւ այլ, կողքին կանգնած ու կանգնող ուժեղ դաշնակիցներ:

Եվ մեր թշնամին միշտ կարողանում է գտնել ու օգտագործել հարմար, իր համար նպաստավոր իրադրությունն ու պահը:

Այսօր միայն հերոսությամբ պատերազմ չես վարի, առավել եւս՝ չես շահի: Այսօր կարեւոր են տեխնոլոգիաներն ու ժամանակակից ուժեղ սպառազինական զինանոցը, արդիական ճկուն մարտավարությունն ու հմուտ կատարող անձնակազմերը, իրական դաշնակիցների ու նաեւ արագ գործող ճկուն, հմուտ եւ ակտիվ դիվանագիտության առկայությունը:

Մեր թշնամու դաշնակիցներից մեկը մշտապես ամեն ինչով նրա թիկունքին կանգնած է ու ուղղորդում-օգնում է, մեկը սպառազինություն է մատակարարում, մյուսը գրոհայիններ ու էլի չգիտեմ ինչեր…  Մեր դաշնակիցը, Սերգեյ Լավրովի գլխավորած իրենց ԱԳՆ-ն, որ այսքան ժամանակ ասես Ադրբեջանի կամ հենց Ալիեւի  փաստաբանն ու խոսափողը լիներ («հանկարծ Ադրբեջանը չնեղանա»…) մի անգամ համարձակվեց հասցեական ասել ու պահանջել Բերձորի միջանցքի արգելափակման վերացում, պատասխան չոր, սառն ապտակը ստացավ ու սսկվեց, կրկին առիթներ գտնելով շանթ ու որոտ ուղղելու հայկական կողմին… Եվ հիմա էլ երկու կողմերին էր կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները… այսինքն մերոնց թե՝ մի՛ պաշտպանվեք, թողեք ձեզ ոչնչացնեն… Ուրիշ ի՞նչ կերպ կարելի էր հասկանալ այդ կոչը: Մեր դաշնակիցը լինելը եթե չպետք է արտահայտվեր մեզ ինչ-որ կերպ պաշտպանելով, ապա գոնե պետք է արտահայտվեր մեր ահաբեկիչ  թշնամուն չպաշտպանելով ու թեւ չտալով…

Ի դեպ, դժգոհելով Ռուսաստանից, բոլորովի նկատի չունենք, թե մյուսները նրանից լավն են: Այսօր հայ մարդուս համար Ալիեւի հանցակիցները, բանը այստեղ հասցրածներն են թե՛ այդ տերությունը, թե՛ հավաքական Արեւմուտքն ու միջազգային հանրություն կոչվածը (պատմությունը կրկնվում է)… չասե՞մ՝ թե՛ մի հայ ազգանուն: Իզո՞ւր դուրս եկան երկու-երեք պատերազմների ընթացքում հազար-հազար մեր հայրենակիցների թափած արյունը, այդքան ջահել կյանքերի կորուստը:

Հիմա մենք էլ ուղղակի կամ անուղղակի մեղավոր ենք դառնում արցախցի մեր ոչ միայն այսօրվա քույրերի ու եղբայրների, անմեղ մանկանց, ծերերի, այլ նաեւ հանուն հայ Արցախի իրենց կյանքը տված այդ հազար-հազար նահատակների առջեւ:
Առաջին պատերազմում պարտված մեր թշնամին 26 տարի հետեւողականորեն ինչ  էր անում, իսկ մեզ մոտ տնտեսությանը զարկ տալու եւ բանակն իրոք հզորացնելու փոխարեն մեր ղեկավար պաշտոնյաներն ու մեր գեներալներից ոմանք, ի՞նչ փողերով,  դղյակներ էին կառուցում: Այժմ էլ այնքան ավել փող կա, որ ակադեմիական ավան են կառուցում…

Հիմա մենք ոչ միայն թշնամուն «հանձնեցինք» (ճակատագրորեն Ադրբեջանի մաս ճանաչելով), այլ նաեւ կարծես դավաճանաբար մենակ թողեցինք մեր Արցախն ու այնտեղի մեր հայրենակիցներին… Ինչի գինը լինելու է հայ Արցախի կորուստը եւ թշնամու նոր ախորժակը…

Ահա՛ կապիտուլյացիան ինչպես է լինում…

Եվ տեսեք ի՛նչ. մինչեւ վերջ Հայաստանին մեղավոր են ցուցանում՝

– Համաձայնություն է ձեռք բերվել՝ – դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց…

– Ռուսական կողմը, ի դեմս իրենց խաղաղապահների, այս դեպքում կարծես թե  ուրախությամբ ու հաջող է միջնորդել… Առաջին օրվանից լրատվամիջոցներով երեւի  թե աշխարհով մեկ  լայնորեն տիրաժավորվեց ազերիների անամոթ «հակաահաբեկչական գործողություն» ցինիկ եւ անբարո ձեւակերպումը, թեկուզեւ մեծամասամբ չակերտների մեջ: Ռուսական մի լրատվամիջոց տեղեկատվություն է հրապարակել՝ «Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց Ադրբեջանի դեմ»: Եվ հակառակի պես այդ լրատվամիջոցի անունն է «Ուռա.ռու». պակասում է միայն բացականչական նշանը…

Այդ լրատվամիջոցը նաեւ որոշ տեղեկություններ է հայտնել, որոնց համաձայն, ըստ կապիտուլյացիայի պայմանների, Ադրբեջանը պետք է միջանցք տրամադրի բնակիչների եւ «Լեռնային Ղարաբաղի բանակի մնացորդների համար»: Հայտնվում է նաեւ, թե Ադրբեջանի բանակի հետ զինված բախումների ընթացքում Ղարաբաղի բանակը մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար մարդու կորուստ է տվել: Եվ թե վերջացած է եղել նաեւ «չճանաչված տարածքի» մարտիկների զինամթերքը: Բաքվի զորքի կորուստը նշվում է 500 մարդ: Սովորաբար հարձակվող կողմն է ավելի շատ կորուստներ կրում: Կարծում ենք՝ այս դեպքում նման տարբերության պատճառ կլինեն թշնամու հեռահար հարվածները, ինչպես արցախյան երկրորդ պատերազմում, երբ մեր կռվողները զոհվում էին առանց թշնամուն հանդիպելու: Բերված տեղեկություններում նաեւ նշվում է, թե այս կռվում Արցախի վրա 60 հազարանոց բանակ է հարձակված եղել…

Հիմա գոնե մի՛ հրապարակավ ասեք, հայտարարեք, թե Ադրբեջանի հետագա   քայլերն ինչ են լինելու, ում ինչ է սպառնալու, նրանց մտքեր մի՛ հուշեք: Առանց այդ էլ նրանք իրենց չար անելիքները (թող խափանվեն) գիտեն:

…Աշխարհը ինչո՞վ է ծածկած: Այո, չոփով է ծածկած՝ թույլերի կամ իրենց ուժը կորցրածների համար: Իսկ ուժեղներն իրենք են աշխարհը կամ գոնե իրենց երկիրը ծածկում իրենց ուզածով, իրենց ուզած նյութով: Մենք կձգտե՞նք մի օր վերստին լինել այս երկրորդ շարքում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Սեպտեմբեր 20    

Լուսանկարը՝ BBC-ի ռուսական ծառայության էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհակալութի՛ւն, «Պո՛-Արաքս»

Հաջորդ գրառումը

Հայ գիտնականները ձգտում են ուսումնասիրել տիեզերքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ գիտնականները ձգտում են ուսումնասիրել տիեզերքը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական