Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհակալութի՛ւն, «Պո՛-Արաքս»

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հենց առաջին վայրկյաններից Վենետիկն ալեկոծում է մարդկանց՝ նրանց սահմանափակ տեսախցիկների առջեւ բացելով անծայրածիր շքեղութեամբ  պալատները, որոնք կարծես պոկուած լինեն երկնային արքայութիւնից, եւ խեղճ զբոսաշրջիկները երկու-երեք անյաջող նկար անելուց յետոյ, բերանները բաց, գրպանները պինդ փակած, հիանում են մարդակերտ ամենաչքնաղ քաղաքով, դիմադրելով անդադար հրմշտոցին եւ կիզիչ արեւին: Բազում հեղինակներ են յիշատակել այս փառահեղ քաղաքը. հազարաւոր ճարտարապետներ, նկարիչներ, բանաստեղծներ անմահացրել են այն իրենց ստեղծագործութիւններում, միլիոնաւոր մարդիկ ոգեշնչուել եւ ոգեշնչուելու են Վենետիկով: Իսկ ես կուզէի կիսուել ինձ համար աւելի կարեւոր իրադարձութեամբ՝ իմ տպաւորութիւններով հայոց լեզուի եւ մշակոյթի ինքնատիպ դասընթացքից…

Ասում են հրաշքը մէկ անգամ է դուռը թակում, բայց ինձ համար այն իրականացել է առնուազն երկու անգամ. առաջինն՝ անցեալ, երկրորդն՝ այս տարի, վենետիկեան հայոց լեզուի եւ մշակոյթի ամառային խտացեալ դասընթացքի տեսքով, որն իրականանում է «Պո-Արաքս» մշակութային միութեան ջանքերի շնորհիւ՝ հոգեւոր եւ գիտական երախտաւոր գործիչ Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանի ղեկավարութեամբ: Ռոմանիոյ հայոց միութիւնն ինձ եւ այլ ռոմանահայերի՝ Արաքսիին, Արթուրին, Անա Մարիային իր հովանաւորութեամբ հնարաւորութիւն տուեց  լիարժէք մասնակցելու դասընթացքին:

Ամառնային մեր դպրոցը տեւեց 20 օր, որից 13-ը մենք ունեցանք դասընթացներ, երկուսին մասնակցեցինք Սուրբ Պատարագին Սուրբ Խաչ եւ Սուրբ Ղազարի հայ կաթողիկէ եկեղեցիներում, մէկ օրն ազատ էր, քանզի Իտալիան նշում էր Աստուածամոր վերափոխման տօնը (այդ օրը բաց էին Վենետիկի բոլոր եկեղեցիների դռները): Եղան նաեւ երկու անհասկանալի օրեր. առաջինը՝ երբ չհաւատացինք, որ ժամանել ենք, երկրորդը՝ երբ դժուարութեամբ հաշտուեցինք հրաժեշտի պահի հետ…
Անցեալ տարի ինձ համար խորթ էին դասական ուղղագրութիւնը, մեր մշակոյթի մէջ թատրոնի դերը, գրաբարի հիմնական կանոնները, արեւմտահայ հետեղեռնեան գրականութիւնը եւ լրագրողութեան հիմնական սահմանումները: Շատ ուրախ եմ, որ այս բոլորի մասին գաղափար չունէի եւ կարողացայ լուսաւոր այդ գիտելիքներն առաջին անգամ զգալ Վենետիկում: Ամուր դրուած հիմքն այս անգամ ինձ օգնեց աւելի խորը հայեացք նետելու բառերի ստուգաբանութեան վրայ, մանրամասնօրէն հետեւել հայ կատարողական արուեստի զարգացմանը, աշխարհաբար թարգմանել գրաբար նախադասութիւններ, լայնօրէն ուսումնասիրել արեւմտահայերէնի նրբութիւնները: Այս ամէնը 20 օրում սովորելը դիւրին բան չէր, սակայն շատ հետաքրքրական ու հաճելի գործընթաց էր՝ շնորհիւ մեր ուսուցիչների, որոնց գիտական պաշարը համեմատելի է անսպառ շտեմարանների հետ: Նրանք բարձրակարգ հմտութեամբ էին մատուցում դասանիւթը եւ նոյնիսկ ամենաբարդ ուղեգծերը մեզ բացատրում էին մատչելի կերպով:

Հայերէնի բանաւոր եւ գրաւոր զարգացման պատմութիւնը, բառերի ստուգաբանութիւնը, դասական ուղղագրութեան օրէնքները մենք սովորեցինք բանագէտ եւ լեզուաբան Տորք Դալալեանի հետ: Նա մեզ բացատրում էր, թէ ի՜նչ խորը արմատներով են կապուած միմեանց հետ լեզուները: Մեր դասարանը ստուգաբանման ձեւերն այնքան հաւանեց, որ հայերէնի ուսուցչուհի պոլսահայ Սարինը վճռեց կես-կատակ ստուգաբանական փորձեր կատարել: Նրա հետ փորձում էինք նաեւ արդիականացնել դասական հայերէնը՝ դասամիջոցներին զրուցելով գրաբար: Յուսամ, Բենեդետտա Կոնտինը, որ մեզ գրաբար էր ուսուցանում, չի զայրանայ իմ ու Սարինի վրայ՝ մեր հայերէն երկխօսութիւնները «գրաբարացնելու» համար: Թեկուզեւ մեր ուսուցչուհին իտալուհի է, գրաբարը նրա համար ասես մայրենի լեզու լինի, որը նա գիտի ամենայն մանրամասներով: Նրա հետ մենք ընթերցեցինք մի հատուած Եղիշէի՝ Վարդանանց պատերազմի մասին երկից եւ մի քանի առակ Մխիթար Գոշից, որոնք յետոյ թարգմանեցինք աշխարհաբար: Եւ է՛լ աւելի ոգեւորուեցի՝ տեսնելով Մխիթար Գոշի ձեռագիր մատեանը Մխիթարեան մատենադարանում, Սուրբ Ղազար կղզի մեր այցի ժամանակ..

Արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան նշանաւոր դէմքերից մի քանիսին մեզ ծանօթացրեց պարոն Րաֆֆի Սէթեանը: Կարդալով Վահան Թէքէեանի քերթուածները՝ պարոն Սէթեանը մեզ բացատրում էր գրեթէ ամէն մի բառը եւ նրա արտայայտած ուժը նշուած տողում, ըստ այդմ մեզ զգացնել տալով բանաստեղծի ողջ ապրումները:

Գրական այս չոր, սեւ-սպիտակ թերթերից յետոյ տարբեր գոյներով էին շնչում Արծուի Բախչինեանի դասախօսութիւնները, որոնք նա պատկերազարդում է հայ կատարողական արուեստի գործիչների, ներկայացումների եւ շարժանկարների լուսանկարներով: Նրա հետ մենք նախ մտովի տեղափոխուեցինք հայոց լեռնաշխարհ՝ դիտելով քարայրին խզբզած եարխուշտայի թուացեալ պատկերը: Ասես ներկա եղանք առաջին հայ ֆիլմի՝ «Նամուսի» բացմանը, հիացանք «Տժվժիկի» հերոսներով, Փելեշեանի հետ զգացինք՝ ինչպէս է ծնունդ առնում կեանքը: Բոլոր արուեստներն էլ ազդեցիկ են, բայց երբ պարոն Արծուին պատմում էր հայ թատրոնի մասին, նրա շուրջը կարծես հաւաքւում էին բոլոր դերասանները՝ ասես ետնաբեմում խմբուած իրենց մուտքին սպասելիս: Կհաւատայի, որ մեր ուսուցիչն անձամբ ներկայ է եղել բոլոր հետաքրքրաշարժ պատմութիւններին՝ Պետրոս Ադամեանի՝ ներկայացումներից յետոյ սարքած խնջոյքներին, Սիրանոյշի բեմական կախարդանքին, Վահրամ Փափազեանի արկածներին, եթէ նա մեզ չասէր դրանց իրական թուականները: Զարմացայ՝ իմանալով, որ Համլետը հայկական անուն չէ, պարզապէս Շեքսպիրի այդ ողբերգութիւնն այնքա՜ն են սիրել հայերը, որ Հայաստանում աւելի շատ Համլետ անունով տղաներ կան, քան դանիացի թագաժառանգի հայրենիքում:

«Համլետը» միակ անգլերէնից հայերէն թարգմանութիւնը չէ, որին ես սիրահարուեցի: Թէ՛ անցեալ տարի եւ թէ՛ այս, մեծ ուրախութեամբ ունկնդրեցինք «Բիթլզի» «Let it be» երգը հայերէն՝ «Եղիցի» վերնագրով, պարոն Արծուիի թարգմանութեամբ եւ նախաձեռնութեամբ: Ուսանողներն այն կատարեցին մեր քաղցր «ուրախ երեկոներից» մէկի ընթացքում: Թէ ինչպէս էին անցնում մեր ուրախ երեկոները եւ արտադասարանային զբոսանքները՝ մէկ այլ հեքիաթային պատմութիւն է…

Վենետիկի հայ լեզուի ու մշակոյթի ամառային խտացեալ դասընթացքից բոլորս վերադառնում ենք մի քիչ ուրախ, մի քիչ տխուր՝ լցուած հարստագոյն տպաւորութիւններով, հետաքրքրական եւ օգտակար գիտելիքներով, նոր, սիրելի ծանօթութիւններով… եւ ամէն օր յիշում ու մտովի ասում ենք՝

-Շնորհակալութի՛ւն քեզ, «Պո՛-Արաքս»…

ՀԵՆՐԻԿ ԹՈՒՄԱՍԵԱՆՑ

Բուխարեստ

Նախորդ գրառումը

Ցուցահանդես Հրազդանում

Հաջորդ գրառումը

Աշխարհը ինչո՞վ է ծածկած

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Աշխարհը ինչո՞վ է ծածկած

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական