Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հայ գիտնականները ձգտում են ուսումնասիրել տիեզերքը

Մեր երկրի համար մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայում: Նրա նպատակն է  Հայաստանում կատարել նորագույն տիեզերական  հետազոտություններ:Ներկայումս աշխատանքներ են կատարվում հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձեւաչափի արբանյակի վրա: 

Արբանյակի թեստավորման աշխատանքները կավարտեն սեպտեմբերի վերջին եւ նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

Հարկ է նշել,որ «Hayasat-1-ը, ստեղծվում է  Գիտական նորարարության եւ կրթության հիմնադրամի հետ: Թռիչքից հետո ամենայն հավանականությամբ հայ գիտնականները կունենան զգալի փորձ:Արդյունքում հնարավորություն կունենանք ավելի բարդ խնդիրներ լուծել նոր արբանակներ  տիեզերք ուղարկելու համար: Անշուշտ տիեզերքի հետ կապված ամեն մի հետազոտություն մեր երկրի տնտեսության հետագա զարգացման համար բացառիկ մեծ նշանակություն ունի:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ