Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Les ARME՛NIENS en terre de FRANCE* 

Անժելա Սահակյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
109
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերը Ֆրանսիայի հողում

Պատմական հուշարձանները մեր նախնիների կերտած պատմության քարակերտ տարեգրությունն են, քարե մատյաններ, որոնցում արտացոլված են հայ ժողովրդի դարերից եկող բաղձալի ազատությունն ու անկախությունը, ուր իրենց կնիքն են դրել մեր հայրենասիրական ոգին, անկոտրում կամքը, ստեղծագործ հանճարը:

Երկրագնդի վրա չկան ու չեն լինի այնպիսիք, ինչպիսիք հայ ժողովուրդը ծնող իմաստուններն են: Աստվածատուր, բազմաբովանդակ ու բազմաշնորհ այս իմաստուններն են գիտակցել, որ ամենուր եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր են կերտել, կերպարանավորել հայկական զարդաքանդակներով, հայկական խորհրդանիշներով, որոնք որպես ապացույց մեր դարավոր պատմության, աշխարհով մեկ սփռված հայի հետքերն են:

Հայերը Ֆրանսիայում հաստատավել են դեռեւս վաղ միջնադարում, նրանց թիվն ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից եւ Հայոց ցեղասպանությունից հետո, որի արդյունքում հայաշատ քաղաքներում հիմնվեցին դպրոցներ, եկեղեցիներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրվեցին խաչքարեր, հուշարձաններ, անվանի հայերի անուններով կոչվեցին փողոցներ:

2012 թվականին Փարիզում, ֆրանսերեն լեզվով, լույս տեսավ Հրանդ Նորշէնի «Guide de la mé moire Arménienne en France» (Հայկական հիշողության ուղեցույց Ֆրանսիայում, 190 էջ) սպասված գիրքը, որը լայն տարածում գտավ եւ գրավեց ոչ միայն ֆրանսահայության, առավել՝ ֆրանսիացիների ուշադրությունը՝ բացահայտելու հայի հետքերը:

Հրանդ Նորշէնը ծնվել է 1948թ. Արեւմտյան Հայաստանի Զարա գյուղում (Սեբաստիայի վիլայեթ): Պոլսոյ Սահակյան վարժարանում սովորելուց հետո, ուսումը շարունակելով «Կենտրոնական» հայկական դպրոցում, բարձրագույն կրթություն է ստանում Ստամբուլի տնտեսագիտական համալսարանում: 1970 թ. տեղափոխվելով Ֆրանսիա՝ հաստատվում է փարիզյան շրջանի Շավիլ քաղաքում: Ներգրավվելով հայ համայնքի կյանքին՝ ծավալուն աշխատանք է տանում արխիվային փաստաթղթերի ամրագրման ու վերադասավորման գործում, անմասն չի մնում նաեւ Հայաստանի համար տարբեր ծրագրերի իրագործման աշխատանքներում:

Իր քաղաքի՝ Շավիլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անդամ լինելով ակտիվորեն համագործակցել է «Թերթիկ» պարբերականի լույս ընծայման գործում:

 Հրանդ Նորշէնի նոր գիրքը՝ «Les Arméniens en terre de France» (Հայերը Ֆրանսիայի հողում», 446 էջ) գիրք- ուղեցույցը «Guide de la mémoire Arménienne en France» գրքի կատարելագործված, ծավալուն տարբերակն է:

Տարիներ շարունակ Հրանդ Նորշէնը շրջել է Ֆրանսիայի տարբեր քաղաքներով, շրջաններով, գյուղերով, լուսանկարել, հարցազրույցներ վերցրել հայկական միությունների գրեթե բոլոր ղեկավարներից:

Գրքի առաջաբանում Հրանդ Նորշէնը գրում է, որ ավելի քան հարյուր տարի Ֆրանսիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որն արդյունավետորեն նպաստում է իրեն ընդունող երկրի զարգացմանը բոլոր ոլորտներում: Համայնքի որդիներից շատերը, երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զորահավաքի կոչերին դրականորեն են արձագանքել:

Գերմանացի զավթիչների դեմ բախումներին եւ ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցած հայերի մեջ ինչպես չհիշատակել 17, 18 տարեկան այն երիտասարդներին, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Ֆրանսիայի, ինչպես Թորիկյանը, Պարսամյանը, Մաղաքյանը, Կուզուբաչյանը եւ այլ մարտիկներ, որոնք ընկան Ֆրանսիայի ազատագրման համար: Տեղին է հիշել նաեւ , որ այդ ժամանակ Գեներալ դը Գոլի 1036 ուղեկիցներից երկուսը հայ էին: Նրանց անուններն են՝ Տեր Սարկիսով եւ Սեֆերյան:

«Les Arméniens en terre de France» (Հաերը Ֆրանսիայի հողում) գիրք- ուղեցույցը ներառել է 270 քաղաք, որտեղ կան հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակույթի տներ, հանրահայտ մարդկանց անունը կրող փողոցներ:

Գիրքն ունի նաեւ կենսագրական բաժին, ուր հեղինակը համառոտ ներկայացնում է ֆրանսահայ քաղաքական գործիչների, արվեստագետների, նշանավոր անհատների, որոնց հիշատակը հարգել են Ֆրանսիայի ավելի քան հարյուր քաղաքներում եւ գյուղերում: Արդյունքը միաժամանակ տպավորիչ է, ուսանելի ու երբեմն անսպասելի: Բազմաթիվ հետքեր կան ՀԱՅԻ դարավոր ներկայության. օրինակ՝ Լուսինյանների ընտանիքի հետքերը, որոնց մի քանի ժառանգներ զբաղեցրել են Կիլիկիայի հայկական թագավորության գահը:

Տպավորիչ են Բուրժի Մայր տաճարում կամ Տարասկոնի Սեն Մարթա եկեղեցում հայերեն արձանագրությունները, նրանց հայկական ծագումով եպիսկոպոսների հետքերը:

Զորավար Անդրանիկի հուշարձանը Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում

Չնայած առօրյա կյանքի դժվարություններին, հայերն աստիճանաբար ինտեգրվում են իրենց հյուրընկալ միջավայրին, մասնակցում երկրի հասարակական կյանքին ու միեւնույն ժամանակ կառուցում եկեղեցիներ, դպրոցներ, սոցիալ-մշակութային կենսատարածքներ: Անկախ նրանից, թե նրանք ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ են, օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, նրանք մասնակցում են Ֆրանսիայի պաշտպանությանն ու ազատագրմանը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես զինվոր կամ դիմադրության մարտիկ: Այդ թվում, բազմաթիվ համայնքներում ճանաչված Միսաք Մանուշյանը հանդես է գալիս որպես հայրենասիրության եւ արիության մարմնացում Ֆրանսիայի ծառայության մեջ: Մինչեւ գերագույն զոհաբերությունը: Նա միակը չէր: Այլ հայեր՝ գրողներ, արվեստագետներ (առանձնապես Շառլ Ազնավուր) մտավորականներ, լրագրողներ, ձեռներեցներ…

Հրանդ Նորշէնի «Les Arméniens en terre de France» գրքի առաջին մասում ընդգրկված են բազմաթիվ լուսանկարներ՝ նույնքան բացատրական տեքստերով: Երկրորդ մասը բաժանված է երեք հավելվածի. առաջինը պարունակում է 91 անձնավորությունների կենսագրականներ, երկրորդը՝ հայկական օգտակար տեղեկատվության ուղեցույց է (հասցե, հեռախոս, էլ. հասցե): Երրորդ եւ վերջին հավելվածը, ընդհանուր առմամբ բացահայտում է տվյալ վայրերն ու անունները:

Հազարավոր հուշարձանների, պաշտամունքի վայրերի, հրապարակների, անհատականությունների, դպրոցների, մշակութային կենտրոնների եւ այլնի՝ 1000-ից ավելի լուսանկարներով, որպես ապացույց, Ֆրանսիայի հողում հայկական հետքեր են, որը ջանասիրաբար, բացահայտել եւ այսպիսի արժեքավոր գիրք է կազմել Հրանդ Նորշէնը:

Երախտագիտության զգացումով Հրանդ Նորշէնին եւ գրքի հրատարակիչ Արա Գրիգորյանին մաղթենք Ֆրանսիայում հայի հետքերի նոր բացահայտումներ:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

17.02.2025թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխատա՞նք, ուսո՞ւմ, թե՞ պատնեշ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը ևս լծվել է եկեղեցահալած ու հատկապես կաթողիկոսահալած գործին։ Նա ֆեյսբուքյան գրառում է արել, հետո...

ԿարդալDetails

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական