Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Jesus Christ-Business project

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակառակ բարձրացած աղմուկին, ընդհանրապես բացասական, ես կարծում եմ, որ պետք է հավատալ Գագիկ Ծառուկյանին, որ Հատիսի բարձունքին իր կանգնեցնելիք 77 մետրանոց կոթողային արձանը լինելու է շատ տպավորիչ ու դիտարժան, իսկ դրա շրջակայքի հանգստյան գոտին, ինչպես ինքը նշեց, կլինի իսկապես շքեղ ու եկամտաբեր, թեեւ ինքս շատ եմ կասկածում, որ տարեկան կգրավի 5 միլիոն զբոսաշրջիկների, որոնք, իր ասելով, գալու են դիտելու հրաշատեսիլ արձանը։ Չնայած դրան, չնայած նաեւ այն բանին, որ Ծառուկյանը, մեղմ ասած, չի փայլում ո՛չ ինտելեկտով եւ ո՛չ էլ ճաշակով, սակայն ունի բնատուր խելամտություն, որը դժբախտաբար պակասում է մեր պետական գործիչներից շատերին. նա գիտի ընտրել ու ոնց որ պետք է վարձատրել լավագույն մասնագետների՝ իր բիզնես ծրագրերը լավագույնս իրականացնելու համար։ Վստահ եմ, որ նա արդեն գտել-պայմանավորվել է լավագույնների հետ, բացի… արձանագործից։ Այդ հարցում, ըստ երեւույթին, Ծառուկյանը շեղվել է իր սկզբունքից եւ հայտարարել արձանագործների մրցույթ՝ լավագույն գործը ընտրելու համար։ Հետեւաբար նա անմեղսունակ է։ Ոչ միայն ընտրված գործի, այլեւ մյուս բոլորի մեջ ես չգտա հայկական ազգային որեւէ հետք։ Բոլորն էլ, քիչ թե շատ, նմանակում էին Ռիո դե Ժանեյրոյի կամ Լեռնալիբանանի Հարիսայի արձանակոթողներին՝ ձեռքերի նույն բացվածքով, դեմքի նույն՝ անխռով արտահայտությամբ։

Գիտեմ, այստեղ ինձ ընդմիջելու են առարկողները. Հիսուս Նազովրեցին նույն դիմագծերն ունի ամեն տեղ, նույն կարծրատիպ արտահայտությունը՝ ողջ աշխարհում։ Ո՛չ։ Կրկին դիտեք մեր մանրանկարները. դրանցում Քրիստոսը հա՛յ է։ Դիտեք նաեւ Էլ Գրեկոյի հայտնի նկարը. Քրիստոսը իսպանացի՛ է։ Ամեն ազգ ունի ի՛ր Քրիստոսը։ Մինչդեռ ընտրված այս Քրիստոսը հայ չէ՛, մերը չէ՛։

Գիտեմ, առարկություններ լինելու են. այդքան հեռվից, մանավանդ ներքեւից վերեւ հայացքով չեն նկատվելու արձանի դիմագծերը. կարեւորը կեցվածքն է, ձեռքերի դիրքն ու բացվածքը։ Այո՛, այդ դիրքը, հար եւ նման Ռիո դե Ժանեյրոյի նախատիպին, անկասկած ոգեշնչված է Հիսուս Նազովրեցու խոսքերից. «Ինձ մօտ եկէք, ով բոլոր յոգնածներ ու բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ»։ Բայց ո՞ր կամ ի՞նչ հանգստի մասին է խոսքը, հոգեկա՞ն թե՞… Պատասխանը մեզ տալիս է Գագիկ Ծառուկյանն ինքը. արձանի շուրջբոլորը հանգստյան գոտի է լինելու՝ հյուրատներ, կաֆեներ, ռեստորաններ եւ, միգուցե, խաղատնե՞ր։ Այլ խոսքով, նա եւ նրա թիմը, կառավարությունն էլ միասին, կրկին իմաստազրկելու են Աստվածորդու խոսքը՝ հոգեկանի փոխարեն աշխարհիկ, ֆիզիկական հանգիստ պարգեւելով զբոսաշրջիկներին՝ նրանց գումարների դիմաց։ Չեմ կարծում, որ այդ հանգստացողների մեջ լինեն, օրինակ, կրոնական ջերմեռանդությամբ հայտնի մեր հարեւան պարսիկները, որոնց կրոնը, հետեւելով Մարգարեի հորդորին՝ չի ընդունում ոչ միայն արձան, այլեւ նկար սրբերի, ի նմանություն եւ ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու։

Իսկ ինչ վերաբերում է մերոնց, մեր «հոգնած ու բեռնավորված» հայերին, վստահաբար նրանք սխալ են ըմբռնելու Հիսուսի կանչի իմաստը, եւ հոգեկան անդորր փնտրելու փոխարեն՝ Հատիս լեռն են բարձրանալու՝ իսկապես բեռնավորված ավտոմեքենաներով՝ ուտելիք, խմիչք, բաստուրմա դրած միս ու շամփուրներ… Այլ խոսքով՝ կառուցվելիքը, հակառակ պնդումների, որեւէ կապ չի ունենալու ազգայինի, ազգային ոգու, կրոնական մեր ըմբռնումների եւ ընդհանրապես հոգեկանի հետ։ Կապ չունի նաեւ մեր ժողովրդի դարավոր ավանդույթների հետ։ Արձանային մոնումենտալիզմի օրինակներ չկան մեր երկրում, ընդամենը մեկ բացառությամբ՝ Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստանը», որի նախաստեղծման ու վերաստեղծման պատմությունը գիտեն բոլորը։ Երկրորդ բացառությունը, փաստորեն, լինելու է Հատիսի Քրիստոսը, սակայն ոչ թե բռնատիրական ճնշման, այլ՝ շուկայական ընչաքաղցության դրդապատճառներով։

Արդարեւ, դա լինելու է բիզնես պրոյեկտ՝ Հիսուս Քրիստոսի անունով, այն էլ՝ անհատական, սեփական, նման Աբովյանի Սբ. Հովհաննես հոյակապ եկեղեցու, դարձյալ Գ. Ծառուկյանի արդյամբ կառուցված, որը դեռեւս մնում է իր սեփականությունը՝ սեփական տերտերով եւ մյուս ծառայողներով հանդերձ։

Հատիսի Քրիստոսը, որքան ես եմ հասկանում, նկատի ունենալով գործող իշխանության հետ Ծառուկյանի քաղաքական ու տնտեսական ներկա յուղումեղրային հարաբերությունները, առնվազն մինչեւ կառուցման եւ շրջակայքի կառուցապատման ավարտը մնալու է Կոտայքի իշխանի անձնական սեփականությունը։ Իսկ հետո՞։ Հետոն կախում ունի ռուլետի պտույտից, որը որքան ժամանակ է այլեւս չի կանգնում մեր երկրի ու ժողովրդի համար բախտավոր թվի վրա։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության պատրանք

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական