Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2023. ամեն մարդ իր գործով զբաղվի

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի պետական ու հանրային միջավայրում մշտապես շրջանառվող պահանջ է, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Թվում է որեւէ առարկություն չընդունող մոտեցում է, որը սակայն այնքան է աղավաղվում, որ անգամ երկրի թիվ 1 պաշտոնյան է ահազանգում, որ պետական ապարատն էլ է խոչընդոտում, ասենք` բարեփոխումների անցկացմանը, որը մեր պետականության կայացման գլխավոր նախապայմանն է: Այստեղից էլ այն իրողությունը, որ պարբերաբար հրապարակվող տնտեսական աճող ցուցանիշները նվազագույնս իսկ չեն նպաստում մեր մարդկանց կյանքի ու կենցաղի բարելավմանը, որը գերխնդիր է հռչակել 2018-ին իշխանության եկած շարժումը: Ամրագրվում է պարզից էլ պարզ մի վիճակ. դեղերը օգուտ են տալիս դրանք ստեղծողներին: Փորձենք տարեմուտի մաղթանք պարունակող այսօրինակ հանրային մտահոգությունը ներկայացնել, ասենք` սուբսիդաորում կոչվող պետական գործիքի կիրառման միջոցով:

Հայաստանի հանրապետությունում գործում են փոքր, միջին ու մեծ մոտ 1000 համայնքային կառույցներ, ուր ողջ 2022 թվականին իրականացվել են ՀՀ օրենքի ուժ ունեցող պետական բյուջեից վերաֆինանսավորում իրականացնելու գործիքի օգնությամբ որոշակի աշխատանքներ: Դրանք ընդգրկում են սանհանգույցներից մինչեւ պուրակների կառուցում, մայթերի ու փողոցների վերանորոգում, գյուղամիջյան փողոցների լուսավորության անցկացում, համանման այլ աշխատանքներ: Ծախսվող միջոցների մինչեւ 80 տոկոսը հանրային բյուջեից հատկացումներն են, որոնք գոյանում են դրամարկղային կտրոնից մինչեւ գործատուների մուծած հարկերի տեսքով: Եվ հարցը` ինչո՞ւ այդ աշխատանքները, եթե դրանք առաջնային են, չեն կատարվում համայնքների ավագանիների կողմից հաստատվող բյուջեների հարկերի ու տուրքերի հավաքման ֆինանսական միջոցների հաշվին, հնչում է ինքնաբերաբար: Պատասխանը մեկն է. համայնքային բյուջեներն առավել քան աղքատիկ են: Պետական համակարգի որեւէ պաշտոնյա առավելագույնս տեղեկացված է հավաքագրումների գործընթացից ու վիճակից, որը շատ հաճախ ուրվագծվում է հանրահայտ մատանու ու մատի միջեւ պատումով: Ավաղ, որեւէ հետեւանք չառաջացնող, որտեղ հիմնական արդարացումը թե պատճառաբանությունը գյուղական ու համայնքային տնտեսությունների անվճարունակությունն է: Այն ծավալվում է ժողովրդական խոսույթով ասված թացը չորի հետ խառնելու միջոցով, երբ ամեն ինչ թե՛ պարզ է, թե՛ բարդեցված, սկսած ծանոթ-բարեկամական կապերից մինչեւ  նպաստանման համակարգերի ու ընտրական գործընթացների լծակների կիրառումը: Այստեղից էլ համակարգը ղեկավարողների ու պատասխանատուների լռելյայն պահվածքը, որը նաեւ փոխարինվում է պահանջ ներկայացնելու մոլուցքով. իմա` իրենք  կարող են գործել շարքային մարդկանց ակտիվ դիրքորոշման պայմաններում, որը կարող է արտահայտվել խնդիրները բարձրաձայնելու, դիմում-բողոքներ գրելու միջոցներով: Կարծես անասունների բակային մորթը լինի թե բազմաբնակարան շենքի բակի մի հատվածի զավթումն իրենց աչքերի առջեւ չի կատարվում, դրանց անմիջական մասնակիցները պաշտոնատար ու իրավական համակարգերի ներկայացուցիչները չեն:

Այս ընթացքում երկրի առաջնահերթությունները կսպասեն, այլապես` կստիպեն սպասել: Դաշտերում ցորենի փոխարեն ելակ կաճեցնեն, ստորերկրյա ջրերով լցված լճերում արտահանման նպատակով խեցգետնի արտահանումը խթանող ծրագրերը կսուբսիդավորեն, վերաարտահանումներ կիրականացնեն, որոնց հետ ՀՀ շարքային հարյուր հազարավոր քաղաքացիները որեւէ առնչություն չունեն: Նրանք ընդամենը ուսման ահռելի վարձեր վճարող տասնյակ հազարավոր երիտասարդներն են, դեղեր գնելիս ավելացված հարկ վճարող հարյուր հազարավոր կենսաթոշակառուները, ակցիզային հարկ վճարող հուսալքության հասած ծխողներն  ու ալկոհոլի տրվածները, մեր սիրելի դասակարգված հարյուր հազարավոր հայրենակիցները: Նրանց, մեր բոլորի 2023-ի կյանքն ու կենցաղն իրականում բարեփոխել է պահանջվում, որը պարտադրում է, որ այդ նպատակին կոչվածներն իրենց գործով զբաղվեն, եթե կարող են` լավ աշխատեն,  ՀՀ անվտանգության ու պարենապահովության բարձրացմանը նպաստեն, երախտիքի գնահատականի արժանանան:

Նախատոնական մաղթանքներ բոլորիս:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը գիտնականների ուշադրության կենտրոնում է

Հաջորդ գրառումը

Գալուստ Սահակյանը հաստաբուն ծառ էր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գալուստ Սահակյանը հաստաբուն ծառ էր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական