Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԱԶԵԼՆԵՐՈՎ» ՈՒ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 35 ԱՇԱԿԵՐՏՈ՞Վ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրին որպես քաղաք ավտոբուսների արժանի չէ՞

Վերջերս կառավարության նիստում որոշվեց հանրապետության չորս մարզերի, այդ թվում` Շիրակին գումար հատկացնել տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի համար: Հատուկ նշվեց ու հեռուստաալիքներով հա կրկնվեց, որ ծրագրերից ամենախոշորը Գյումրիինն էՙ 882, թե՞ 887 մլն դրամ, որի կեսը վճարում է Գյումրու համայնքապետարանը, մյուս կեսըՙ պետությունը: Իսկ խոսքն ընդամենը այն մասին է, որ հանրապետության երկրորդ քաղաքում այժմ ներքաղաքային տրանսպորտի միակ միջոց մնացող հին «Գազել» մեքենաների փոխարեն գնվում են եւ կսկսեն երթեւեկել 63 նոր… էլի «Գազել»-ներ:

Ախր այս ո՞ր դարն է: Երկրի իշխանություններն անցած այսքան տարիների ընթացքում մարդկանց ստիպել են հանուն ինչ-որ գծատերերի գերշահույթների նեղվածք միկրոավտոբուսներում խցկված ու կռացած երթեւեկել: Հիմա մայրաքաղաքում գոնե նախատեսվում է ներքաղաքային երթուղիներում դրանց քանակի էական կրճատում ու հիմնականում ավտոբուսներով ժամանակակից համակարգի ներդրում, ինչն ուրախալի է ու ճիշտ: Իսկ Գյումրին, մեր մյուս քաղաքները մի՞թե արժանի չեն արժանապատիվ տրանսպորտ ունենալու, ինչը գոնե երկրաշարժից առաջ կար ու խնդիր չէր: Ավտոբուսնե՞րն ասեմ, այժմ անդարձ անցյալի գիրկն ուղարկված տրոլեյբուսնե՞րն ասեմ…

Լավը, նորը չտեսնող ու չգնահատող չենք: Քաղաքապետի պաշտոնը նոր թողած Սամվել Բալասանյանի, նրա թիմի աշխատանքը որպես քաղաքացի ընդհանուր առմամբ դրական գնահատելով, քաղաքային տրանսպորտի նորացման խոստումների կատարման այս տարբերակը չենք կարող ճիշտ համարել: Այժմ գնված միկրոավտոբուսներն, իհարկե, նոր արտադրված են, հներից 4 տեղ ավելի ունեն ու մի քիչ բարձր են, համեմատաբար հարմար: Բայց… ընդամենը այդքանը:

Թող առայժմ գոնե կեսը ավտոբուսներ լինեին: Որովհետեւ փողերն էլ արդեն ծախսվել են ու մոտ ապագայում քաղաքն այդ նպատակի համար նույնիսկ կառավարության աջակցությամբ այդքան գումար դժվար թե ունենա: Եվ եթե Եվրոմիության փորձնական ծրագրով նախատեսված, կարծեմ 23 տեղանոց 5 էլեկտրաավտոբուսներն էլ տեղ հասնեն, դա ընդամենը կլինի հաճելի փոքրիկ բացառություն:

Այսօր երկրի կառավարությունը, հեռուստատեսություններն ամեն օր նաեւ բոլորիս կոչ են անում քովիդի դեմ պատվաստվել, պահպանել հակահամավարակային կանոնները, ինչն իրոք անհրաժեշտություն է: Բայց մարդկանց ամեն օր «Գազել»-ների մեջ կուտակելով ու առաջինդասարանցի իմ թոռնիկին 35 աշակերտ ունեցող դասարանում նստեցնելո՞վ ենք պայքարելու այդ դաժան վարակի դեմ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն

Հաջորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՊՇՌ ԹԵՍԹԻ ԿԱՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՊՇՌ ԹԵՍԹԻ ԿԱՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական