Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽՆԴԻՐԸ ԶԻՋՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է, ՈՉ ԹԵ ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀԵԼԸ»

29/10/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ

Ընդդիմությունը հայտարարել փողոցային նոր պայքարի մեկնարկի մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ազգային ժողովի» փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու ու իշխող վարչակազմից ազատվելու համար անելու են հնարավորը։ Խորհրդարանական արատահերթ ընտրություններից հետո երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամը չի նահանջել, ասում են ընդդիմադիրները։ Քաղաքագետներն ու վերլուծաբանները սակայն տարակուսում ենՙ ինչպե՞ս են հաջողելու փողոց դուրս եկողները, եթե «Հայրենիքի փրկության շարժումն» անհաջողությամբ պսակվեց, Փաշինյանն էլ ընտրություններում հաղթանակ տարավ։ Նմանատիպ տեսակետներ նաեւ իշխանությունից են հնչում։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ընդդիմադիրներիՙ փողոց դուրս գալու մեջ արտառոց ու իշխանությանը կաշկանդող որեւէ հանգամանք չի տեսնում։ Թող նորից փորձեն, ասում է, միեւնույնն էՙ չեն հաջողելու։ «ՀՀ քաղաքացիները չեն վստահելու,- «Ազգ»ի հետ զրույցում համոզմունք է հայտնում ՔՊ-ականն ու ավելացնում,- Մարդիկ ընդդիմադիրներին կապում են թալանի, բռնությունների, Մարտի մեկի ու արյունալի այլ դեպքերի հետ։ Ինչ ուզում էՙ անեն, միեւնույնն է, հասարակությունն ընտրություններով արդեն տվել է իր գնահատականը»։

Հայրենիքը փրկելու ու մեր երկրի արժանապատիիվ գոյությունն ապահովելու մասին է խոսքը, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը , ու երբ քո առաքելությունն է դա, ապա չես կարող հաջողություն գրանցելու երաշխիքներին նայել, պետք է անես հնարավորը։ «Չեմ պատկերացնումՙ ինչպե՞ս կարելի է նստել, հաշվարկել, թե հաջողության կհասնե՞նք, պայքար սկսե՞նք, թե՞ ոչ։ Եթե անգամ 150 տոկոսով իմանանք, որ նախաձեռնությունը հաջողության չի հասնելու (այնինչ այդպես չէ), պետք է քայլեր անենք, որովհետեւ դա մեր արժեհամակարգն է։ Այնպես որՙ հայրենիքի համար չեն պայքարում ըստ նպատակահարմարության կամ միայն 100 տոկոսով հաղթանակ ապահովելու երաշխիքի դեպքում։ Հայրենիքի համար պայքարում են, որովհետեւ հայրենասեր են»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

«Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող ուժերի համար, վստահեցնում է ՀՀԿ-ականը, պայքարը չի էլ դադարել։ Այս կամ այն դրսեւորումներովՙ փոքր, լոկալ կամ մի քիչ ավելի մեծ, ակցիաներ ենք մշտապես արել, իսկ ՀՀԿ-ն ասել է, ասում է ու կասի, որ արտահերթ ընտրությունը վատագույն օրակարգն էր, որ կարելի էր իրագործել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է կանգնել ցանկացած ազգային, իրական ընդդիմադիր ընդվզման կողքին, կիսել պատասխանատվությունն ու աշխատանքի բեռը, միայն թե մեր երկրի արժանապատվությունը վերադառնա»,- հավելում է պատգամավորը։

Մամիջանյանի խոսքովՙ Փաշինյանը նույնիսկ բանավոր համաձայնությամբ է հողեր հանձնել, համաձայնելՙ վաճառել դրանք, ու Սյունիքում այսօր տիրող իրավիճակը մեծամասամբ դրա հետեւանքն է․ «Իշխող խուտնայից ամեն ինչ սպասելի է, ու մեր նպատակը վատագույն, բայց հնարավոր սցենարները կանխելն է։ Կարող եմ ենթադրել, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունենալիք հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարությունը կարող է կազմակերպված արտահոսք լինել, որպեսզի հասարակության զգոնությունը բթացնեն։ Այսինքնՙ նմանատիպ մի քանի արտահոսքեր ապահովեն, վերջում իրական դավաճանական գործողություն իրականացնեն։ Տարբերակները շատ-շատ են»։

«Այսինքնՙ հնարավո՞ր է ինչ-որ բան կանխել»,- հարցին հեռտորական հարցո՞վ է պատասխանում․ «Եթե իմանաքՙ ինչ-որ բան հնարավոր չէ կանխել, ուրեմն ոչինչ չե՞ք նախաձեռնելու»։

Ընդդիմադիրների փողոցային պայքարի մեկնարկն ուշացած համարող քննադատներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն «էշի ու իշատերի» մասին հայտնի առակն է հիշեցնում։ Հավելումՙ ամեն ոք կարող է դատողություններ անել, դիտողություն ունենալ, բայցեւ յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում, այդ թվումՙ ընդդիմությունը, «Հայաստան» դաշինքն ու ՀՅԴ-ն։

«Բողոքի գործողություններն այնպես չէ, որ դադաերցված էին, «Դաշնակցության» երիտասարդական ու ուսանողական միությունները կառավարության շենքի դիմաց մշտապես են բողոքի ակցիաներ իրականացրել։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին ու 10-ին նախանշված հանրահավաքին, ապա փոքրիկ ճշտում անեմ․ դեռեւս երկու շաբաթ առաջ «Դաշնակցությունը» Երեւանի քաղաքապետարան հայտ էր ներկայարցել ամսի 9-ին ու 10-ին հանրահավաքներ ու երթ անցկացնելու համար։ Ոստիկանությունը բացական, բայցեւ հետաքրքիր պատասխան էր ուղարկելՙ նշելով, որ «անցնող տարվա պատերազմը կործանարար հետեւանք ունեցավ Արցախի, Հայաստանի ու ամբողջ հայ ազգի համար, ու հաշվի առնելով, որ հանրության մեջ պահպանվում է հուզական մթնոլորտը, նպատակահարմար չէ երթերը կառավարական շենքերի մոտ արտոնել»։ Ոստիկանությունը հստակՙ սեւը սպիտակի վրա, գրել ու գնհատական էր տվել, որ հանրության մեջ կա դժգոհություն ։ Եվ փաստորեն անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էին արձանագրել, որ իշխանության պնդումը, թե ընտրությունների միջոցով հանգուցալուծվել է հասարակության մոտ առկա ճգնաժամը, հեռու է իրականությունից»,- ներկայացնում է Մանուկյանը։

Նրա փոխանցմամբՙ երբ նոյեմբերի 9-ին ու 10-ին հանրահավաք անցկացնելու հայտ էին ներկայացնում, Փաշինյանիՙ նոր փաստաթուղթ ստորագրելու մասին տեղեկության արտահոսքը չէր եղել։ Բայց դա չի ենթադրում, ընդգծում է, որ որեւէ այլ օր հանրահավաք չի լինելու։ Վստահեցնում էՙ ոչ միայն դժգոհության ակցիաներ ու երթեր, այլեւ հնարավոր նոր հայտարարության ստորագրության կասեցման փորձեր են լինելու։ «Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակն իր խոսքում նշել էր, որ մեզ հայրենիքին է պետք, այլ ոչ թե իշխանության հեռացումը հայրենատվությունից հետո։ Այսինքնՙ մեր խնդիրը նման զիջողական փաստաթղթերի կասեցումն է, ոչ թե փաստի արձանագրումից հետո իշխանությունից դժգոհելը։ Վստահ եմՙ երկրում մտահոգ քաղաքացիների թիվը շատ ավելին է, քան այն մարդկանց քանակը, որոնց համար որեւէ էական նշանակություն չունի հայրենիքը, հայրենիքի սահմանն ու անվտանգությունը։ Իսկ մտահոգ քաղաքացիները, բնականաբար, իրենց դիրքրոշումն արտահայտելու են»։

Նախորդ գրառումը

Կրակոցներ՝ Երևանում. «Տեցի կռուգից» հրազենային վիրավորումներով 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Լրահոս

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026

 Շվեյցարիայում սկսվել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական փորձագետների խորհրդակցությունները, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։ Իրանի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական