Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Տեղին ու արդար է այն զայրույթը, որն առաջացրեց Բաքվում Ռուս Ուղղափառ եկեղեցու նորանշանակ հոգեւոր առաջնորդ, ծայրագույն վարդապետ (архимандрит) Ալեքսիյ Նիկանորովի տված հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին: Զայրույթ է պատճառել հատկապես նրա այն պնդումը, թե «Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ հայկական պետության բաժանումից ի վեր չկա ոչ մեկ հուշարձան, կառուցված այս տարածքում, որը կարելի լինի անվանել հայկական»: Պարզվում է, որ Ադրբեջանում ծնված այս եկեղեցականը դեռեւս 2004 թ.ին Մոսկովյան հոգեւոր ակադեմիայում ավարտաճառ է պաշտպանած եղել «Քրիստոնեությունը կովկասյան Ալբանիայում» թեմայով, որտեղ, ըստ «Հնդեվրոպական քաղաքակրթություն» կազմակերպությունից Լուսինե Ազնաուրյանի հավաստիացման, հանգել է այն «բացառիկ» եզրակացության, որ «հազարավոր տարիների ընթացքում Ադրբեջանը գերազանցապես եղել է քրիստոնեական երկիր»: Եվ, փոխանակ հարց տալու եւ բացատրելու, թե այդ ի՞նչպես եղավ, որ իր կողմից «Ադրբեջան» հորջորջված այդ տարածքում (որը, ի դեպ, դեռեւս 7-րդ դարից սկսած արաբները կոչել են Էրմենիա) քրիստոնեությունը իսպառ վերացավ, առաջ է քաշում այսպես կոչված «Աղվանական գործոնը», որպեսզի դրա վրայով կամ միջոցով ցատկ կատարի դեպի Ուղղափառություն եւ ընդհուպՙ Ռուս Ուղղափառ եկեղեցի:

Խնդրին անդրադարձ է կատարել նաեւ «Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ, հայկական համակարգչային տառատեսակների առաջին ստեղծողներից Պավել Դալլաքյանը Մոսկվայից: Անհրաժեշտ ու կարեւոր մի քանի հղումներով ֆեյսբուքյան իր էջում նա հարցին մոտենում է մյուս կողմիցՙ ռուս մեծապետական (վելիկոռուսկի) հավակնություն եւ Ամենայն հայոց հայրապետի կրավորական կեցվածք, նկատի ունենալով հոկտեմբերի 13-ին (Կարսի պայմանագրի ստորագրման 100-րդ տարելիցի օր) Մոսկվայում Կիրիլ պատրիարքի, Ամենայն հայոց հայրապետի եւ Կովկասի մահմեդականների շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեի միջեւ եռակողմ հանդիպումը, որից, դատելով համապատասխան պաշտոնական հաղորդագրություններից, ըստ ինձ մի մուկ անգամ չծնվեց: Թեեւ Դալլաքյանն իր հոդվածում դավանաբանական կոպիտ սխալ է թույլ տալիս Հայ առաքելական եկեղեցուն վերագրելով ուղղափառություն, այսուհանդերձ նրա դիտարկումները, ինչ վերաբերում է Ռուս եկեղեցու նվաճողական քաղաքականությանը, տեղին են եւ մտահոգիչ, մանավանդ ներկա կացության մեջ, ուր շարունակվում է Մոսկվայի զիջողական կեցվածքը Բաքվին, եւ, զուգահեռաբար, Ռուս եկեղեցու քծնողական դիրքը թուրքո-ազերիականության նկատմամբ, բոլորն էլ մեր, ներառյալ արցախահայությունը, հաշվին:

Այլապես ի՞նչ անուն պետք է տալ հայր Ալեքսիյ Նիկանորովի բարբաջանքներին, որոնց մեջ միակ ճշմարիտն այն է, որ ներկայիս Ադրբեջան կոչվող ողջ տարածքը եղել է քրիստոնեական: Նա հարց չի տալիս, թե ո՞ւր գնացին այդ քրիստոնյաները, ի՞նչ եղան նրանց սրբատեղիները, որոնց ավերակների վրա բոլոր արձանագրությունները հայերեն ու հայատառ են: Նաեւ, գալով մեր օրերին, ինչո՞ւ եւ ո՞վ կործանեց Շուշիի Կանաչ ժամը, ինչո՞ւ ուղիղ նշանառության տակ առնվեց Ղազանչեցոց տաճարը, հայկական մյուս աղոթատեղիները: Ինչո՞ւ 30 տարուց ի վեր պահեստարանի է վերածվել Բաքվի առաջնորդանիստՙ այժմ թափուր եկեղեցին: Ինչո՞ւ դատապարտման ոչ մի խոսք չլսեցինք Ռուս եկեղեցու առաջնորդներից:

Ավելինՙ այսպես կոչված աղվանական հարթակից դեպի ռուս ուղղափառություն ցատկ կատարելիս Ալեքսիյ Նիկանորովը որպես, իբր, եկեղեցական պատմության մասնագետ պիտի՛ իմանար, որ Աղվանից եկեղեցին հիմնադրվել է հայազգի քարոզիչ Գրիգորիսի կողմից, որ Մեսրոպ Մաշտոցն է գիր ստեղծել աղվանների համար, որ Աղվանից եկեղեցին իր կաթողիկոսով հանդերձ անմիջական ենթակայության տակ է եղել Ամենայն հայոց կաթողիկոսին, որին վերապահված է եղել նրա եպիսկոպոսներին օծելու առանձնաշնորհությունը: Ու տակավինՙ նա գիտի՞, որ աղվանները, իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հայոց հակաթուրքական ու հակապարսկական ազատագրական պայքարներին: Ու գիտի՞ նաեւ, ո՜վ հեգնանք, որ 1815 թ.ին ռուս կառավարության հրամանով է վերացել Աղվանից կաթողիկոսությունը: Այն կաթողիկոսության, որը Գանձասարի իր գահանիստ կենտրոնով կրում էր «կաթողիկոսություն Աղվանից, Լփնաց եւ Չողա»: Վերջին տեղանունը այլապես մեզ ծանոթ Ճորա եւ ավելի ծանոթՙ Դերբենդի դուռն է, որը Գուգարաց եւ ավելի ուշՙ Սյունյաց իշխանների պահակակետն էր, բդեշխությունը, որը պահպանելու համար բյուզանդացիք ու պարսիկները հայոց արշակունի թագավորներին գումար էին տալիս ամուր պահպանելու այն, որպեսզի թուրք-մոնղոլական հորդաները Կասպից ծովի եւ կովկասյան լեռնաշղթայի այդ նեղ անցքով չներխուժեն Անդրկովկաս:

Այո, Աղվանից եկեղեցին 551 թ.ին, Դիվինի 2-րդ ժողովում, վերջնականապես հրաժարվեց Բյուզանդական եկեղեցուց ու դավանանքից, այսինքնՙ այն Ուղղափառությունից, որն այսօր, հետնյալ թվով, ինչ-որ Ալեքսիյներ, թիկունք տված «կրոնների համերաշխության ու միջէթնիկ մշակույթների պաշտպանության» քղամիդ հագած Մեհրիբան խանումինՙ փորձում են վերականգնել եւ օգտագործել հօգուտ Ռուս ուղղափառ եկեղեցու քաղաքակա՛ն շահերի:

Աղվան ժողովուրդը, որը հայերի հետ դարավոր նույնականությամբ տիրապետել է Փայտակարանից մինչեւ Դերբենդՙ ներառյալ Բաքու նահանգը, համաձուլվել է հայ ժողովրդի հետ, տառապել, աղոթել, կռվել ու պայքարել միասին ընդդեմ թուրք-թաթարական ներխուժողների:

Ո՛չ մեզ եւ ոչ էլ ձեզ կոկորդիլոսի արցունքներ պետք չեն: Աղվանները հայեր են, քրիստոնյա եւ առաքելական հայեր: Մի՛ փորձեք տարանջատել մեզ իրարից: Եթե ինքներդ քրիստոնյա եք, ապա ձեր պետությունն ու պատրիարքությունը պետք է օգնեն մեզ: Դրանով առաջին հերթին օգնած կլինեք ձե՛ր պետությանն ու ձե՛ր եկեղեցուն:

Նախորդ գրառումը

«ԽՆԴԻՐԸ ԶԻՋՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է, ՈՉ ԹԵ ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀԵԼԸ»

Հաջորդ գրառումը

ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԿԱ՞, ԹԵ՞ ՓՈՂ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԿԱ՞, ԹԵ՞ ՓՈՂ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական