Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ, ԽՆԴԻՐՆ ԱՅԼ ԴԱՇՏՈՒՄ Է

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶԼՄ-ների համար բավական մեծ չափով նյութական պատասխանատվություն է սահմանվումՙ չնույնականացված աղբյուրներից չստուգված տեղեկատվություն տարածելու համար (300-500 հազար դրամ): Ընդդիմադիրների եւ լրատվամիջոցների գերակշիռ մասի քննադատությանն արժանացած նախագիծը երեկ վերջապես ներկայացվեց ԱԺ-ում եւ առաջին ընթերցմամբ քվեարկվեց:

Իհարկե, լրագրողն ու լրատվամիջոցը չպետք է չստուգված տեղեկություն տարածեն, բայց նախագիծը եթե հենց միայն այդպիսի նպատակ հետապնդեր, միգուցե նախաձեռնությունը հասկանալի լիներ: Բայց այն կարող է մահակ դառնալ հենց գրանցված լրատվամիջոցների գլխին, ինչպես նրանց, որոնք երբեմն գայթակղվում են եւ սկանդալային նյութեր են հրապարակում հենց տելեգրամյան չստուգված աղբյուրներից կամ ֆեյսբուքի չնույնականացվող օգտատերերից, կամ էլ քաղաքական պատվեր կատարում, այնպես էլ մրցակցությունից դուրս մնալ չցանկացող նորմալ լրատվամիջոցների համար:

Ֆինանսական տարեկան հաշվետվություն չներկայացնելու համար եւս լրատվամիջոցին տուգանք եւ պետական կառույցների կողմի չհավատարմագրում է սպառնում:

Նախագծի հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ լրամշակված ու մեղմված տարբերակն է ներկայացվել քննարկմանՙ խնդիր դնելով ԶԼՄ-ների մասին օրենքը համապատասխանեցնել ներկա մարտահրավերներին: Դրանով չի արգելվում հղում անել չնույնականացված աղբյուրների, բայց նույնիսկ դա բովանդակության համար պատասխանատվությունից չի ազատում լրատվամիջոցին: Այսինքնՙ Զ ԼՄ-ն ե՛ւ անանուն աղբյուր կարող է օգտագործել, ե՛ւ չնույնականացված աղբյուրին հղում տալ, բայց բովանդակության համար, միեւնույն է, պետք է պատասխան տա:

Կրքերը ԱԺ դահլիճում բորբոքվեցին, հատկապես նախկին լրագրող ընդդիմադիր պատգամավորներն էին բորբոքված, քանի որ եթե անգամ ԱԱԾ-ը չի կարողանում բացահայտել լրատվամիջոցի եւ օգտատիրոջ տվյալները, լրատվամիջոցն ու լրագրողն ինչպես պետք է դա անեն: Ու ստացվում է, որ փակ դոմեններով կեղծ լրատվամիջոցների դեմ պայքարելու փոխարենՙ իշխանությունը հենց գրանցված ու հեղինակություն ունեցող լրատվամիջոցի դեմ է պայքարում (Արեգնա Մանուկյան, Գեղամ Նազարյան, Ագնեսա Խամոյան) , անգամ Բաբկեն Թունյանն իշխանականներից ընդունեց , որ խնդիր կա եւ երկրորդ ընթերցմանը պետք է հստակեցնել:

Նախագծի հեղինակն ու իշխանական կորպուսից հակադարձում էինՙ քաղաքական ուժի ազդեցության տակ մարդիկ տելեգրամյան ալիք են բացում, ու հետո լրատվամիջոցները հղում են անում դրանց, լրատվամիջոցներից քարոզչամեքենա թող չստեղծեն քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները չեն կարողանա հղում անել ֆեյքերին, հետո ազատվել պատասխանատվությունից, դա է առաջնայինը:

Ասենք, որ մեր կարծիքով սա հակատեղեկատվական փոփոխություն է, ժամանակավրեպ, չնայած բուն նպատակադրումը կարելի է հասկանալ, այնքան որ ապատեղեկատվություն է պտտվում մեդիա-դաշտում: Սակայն պետք է հասկանալ, որ ԶԼՄ-ները վաղուց արդեն միակ լրատվության աղբյուրը չեն, այլ աստիճանաբար գերիշխող են դառնում յութուբը, ֆեյսբուքը, մյուս ինտերնետային բաց հարթակները, որտեղ ամեն ինչ կա, դա ոչ ոք չի կարող արգելել, իսկ այդ ամենին հավատալը միայն անհատի կրթության մակարդակից է կախված: Տեսեք, թե որքան քաղաքագետներ, տգետներ եւ խելոքներ, պատահական մարդիկ անգամ յութուբով մտնում են եթեր եւ իմացած-չիմացած, կրթություն-անկրթություն արտանետում ինտերնետային տարածք, եւ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Իսկ ամենցայտուն օրինակը պատերազմի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջն էր, որը, ճիշտ է, նույնականացված էր, սակայն դա չխանգարեց տարածելու այն ապատեղեկատվական աղետը, որն այդ էջից ստացանք բոլորս:

Բացի այդՙ անգամ միջազգային ատյանները չեն կարող պայքարել անգամ Ցուկենբերգի ֆեյսբուքի ապատեղեկատվության եւ նրա գործած աղետի դեմ, ուր մնաց, թե ինչ-որ անհայտ, չնույնականացվող դոմենների ու ֆեյքերի դեմ մենք, մեր լրատվամիջոցները պայքարեն:

Որ Հայաստանում լրատվամիջոցները քաղաքական կողմ են, ընդ որումՙ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ հենց իշխանական լրատվամիջոցների, իշխանական ֆեյքերի դեպքում, այո, դա խնդիր է, բայց դա այսպիսի օրենքներով չէ, որ պետք է կարգավորել: Արդեն իսկ զրպարտությունը, վիրավորանքը քրեականացված է, պետք է հանգիստ թողնել լրատվական դաշտըՙ հետեւանքի դեմ չպայքարելով: Խնդիրն այլ դաշտում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՆ Ո՞Վ Է, ՄԻ ՔԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱ՞

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական