Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՈ՛Ղ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոբելյան ստացած երկրորդ հայ գիտնականը հաստատում է մեր հույսը

Երկուշաբթիՙ հոկտեմբերի 4-ին, երբ հայտնի դարձավ, որ Նոբելյան կոմիտեն բժշկության ասպարեզում բացառիկ է նկատել Արտեմ Փաթափությանի եւ Դեյվիդ Յուլիուսի հայտնագործությունը, գերմանական լրատվամիջոցները, լրագրողները, գիտնականները, նաեւ որոշ քաղաքական գործիչներ չթաքցրին իրենց ակնկալած նախընտրելինՙ ինչո՞ւ Covid-19-ի դեմ լավագույնը համարվող գերմանա-ամերիկյան Բայոնթեք- Ֆայզեր BioNTech Pfizer պատվաստանյութի հեղինակները չեն դարձել Ստոկհոլմի ժյուրիի ընտրությունը:

Գերմանական լրատվամիջոցները նշեցին, որ մրցանակը ստացել են երկու ամերիկացի գիտնականներ, բայց Փաթափությանի պարագայում լրացրինՙ ծագումով Լիբանանից: Հայերս, բնական է, նույն օրը եւ հաջորդ օրերին Փաթափությանի հաղթանակի մասին պատմեցինքՙ պեղելով նրա, ընտանեկան ակունքների եւ Նոբելյան մրցանակի ներկայացված մյուս հայ գիտնականների կենսագրության կարեւոր մանրամասներ: Այդպես առիթ եղավ անդրադառնալ, որ տարբեր տարիներիՙ իտալաբնակ սենատոր, քիմիկոս Ջակոմո Չամիչյանից սկսյալ, որ 20-րդ դարի սկզբին 4 անգամ դարձել էր մրցանակի թեկնածու, Նոբելյանի թեկնածու են եղել նաեւ հայ գրողներ: Գրող Վարուժան Ոսկանյանի , MRT-ի հեղինակ Ռեյմոնդ Դամադյանի , հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի , օգանեսոն քիմիական տարրի հեղինակ Յուրի Հովհաննիսյանի Նոբելյան չստանալն էլ մեզ հետ միասին մեծ ափսոսանքով են ընդունել ոչ հայեր նաեւ: Իսկ հայերս, անկեղծ ասած, շատ էլ չենք ոգեւորվել, երբ 2007-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորն ու կլիմայագետ գիտնականների թիմը Նոբելյան ստացավ, նրանց մեջ էր վերջապես մեր փոքրաթիվ ազգի առաջին գիտնականըՙ 1954-ին Փենսիլվանիայում ծնված Տորք (Դորք) Սահակյանը : Եթե ոգեւորված լինեինք, նա կդառնար հեռուստաեթերի հերոս, նրա օրինակըՙ լուրջ նպատակ դնել ու սլանալ դեպի այդ նպատակը, կդառնար Հայաստանում դպրոց ու բուհ հաճախող բազմաթիվ տղաների ու աղջիկների երազանքը: Միգուցե կա այդ երազանքը, ապրում է հայ ժողովրդի տաղանդավոր պատանիների մտքում, բայց պետությունը նվազագույն միջոցը չի ծախսում, որ թեւ տա այդ պատանուն, որ մարմին տա նրա երազանքին: Իսկ լրագրությունն էլ գիտության նվաճումների մասին հասկանալի լեզվով պատմելու կարեւորությունը կարծես այնքան էլ չի գիտակցում:

Արտեմ Փաթափությանը գիտական Օլիմպոսին հասած երկրորդ հայ գիտնականն է: Մենք ուրախությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթություն ունի, սերում է մտավորական ընտանիքիցՙ հայրը գրող Սարգիս Վահագն է, մայրըՙ Բեյրութի Դեմիրճյան հայկական վարժարանի ուսուցչուհի է եղել: Հայաստանի հետ ամուր կապված մարդ է բարձունքին հասած Փաթափությանը: Երկուշաբթի օրվա համառոտ լրատվության մեջ չէի թաքցրել ուրախությունս, որ նաՙ Նոբելյան ստացած Փաթափությանը վերապրողի զավակ էՙ չընկճվող, հաստատակամ, ուրիշ ուժի տեր: Պարզվեց այս շեշտադրումը, այս զգացողությունը հատուկ է նաեւ ուրիշների: Շվեյցարիայում լույս տեսնող հրեական «Tachles» շաբաթաթերթում կարդում եմՙ «Դեյվիդ Ջուլիուսը հպարտ է իր հրեական արմատներով: Նա լույս աշխարհ է եկել 1955-ին Նյու-Յորքում, ցարական Ռուսաստանից գաղթած հրեաների թոռ է: Նա երբեք չի մոռացել, որ իր նախնիները հրեաների հանդեպ ատելության պատճառով են ԱՄՆ-ում հայտնվել», գրում է թերթըՙ կարեւորելով նաեւ Փաթափությանի ազգային ակունքները: «Լիբանանում հասակ առած Փաթափությանը հայկական ծագում ունի: 18 տարեկանում նա ԱՄՆ է գաղթելՙ տեղի քաղաքացիական պատերազմի պատճառով»:

Չորեքշաբթի օրըՙ հոկտեմբերի 6-ին, երբ հայտնի դարձավ, որ քիմիայի բնագավառում Նոբելյանը գերմանացի գիտնական Բենիամին Լիստն է ստացել, ընկալելի դարձավ, որ ազգային պատկանելիությամբ շեշտադրված հաղթանակի բերկրանքը վայելելը փոքրաթիվ մեր ժողովրդի սնապարծ էգոյի արտահայտություն չէ: Գերմանացիներն էլ երկու օր է շեշտադրում են Լիստի ազգային պատկանելիությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինձ ավելի շատ հետաքրքրում է Փաշինյանի սադրած զանգվածային խուլիգանությունը. ՀՔԾ-ն Գեղամ Մանուկյանի մասով գործը կարճել է

Հաջորդ գրառումը

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ. ՀԱՎԵ՞ՐԺ, ԹԵ… ԼՈՒԾՎՈՂ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ. ՀԱՎԵ՞ՐԺ, ԹԵ... ԼՈՒԾՎՈՂ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական