Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ ՇՐՋԱՆՑԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչդեռ Անկարայի օդակայանում, Նյու Յորք ուղեւորվելիս, գլխավորապես կենտրոնացել էր այդ հարցի վրա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 8-րդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են սեպտամբերի 14-ին Նյու Յորքում: Աշխատանքներին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը : Թեեւ նա ասամբլեայում ելույթ է ունեցել, բայց, «Անադոլու» գործակուլության տվյալներով, ելույթում չի անդրադարձել Հայաստանին կամ հայ-թուրքական հարաբերություններին: Համենայն դեպս, գործակալությունը Էրդողանի ելույթին առնչվող հաղորդագրության մեջ Հայաստանը չի հիշատակում:

Մինչդեռ նա սեպտեմբերի 19-ին Նյու Յորք ուղեւորվելուց առաջ Անկարայի օդակայանում թուրք լրագրողների հետ ճեպազրույցում, թուրքական մամուլի վկայությամբ, ի պատասխան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացասական վերաբերմունքի մասին հարցին, ասել էր. «Այդ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական հարց է: Մտորումների տեղիք է տալիս (ՀՀ վարչապետի) միջանցքի բացմանը բացասաբար մոտենալով հանդերձՙ ինձ հետ հանդիպելու ցանկությունը: Եթե նա ցանկանում է հադիպել Էրդողանի հետ, ապա համապատասխան քայլեր պիտի կատարի: Նա հանդիպելու իր ցանկությունը ինձ փոխանցեց Վրաստանի վարչապետի միջոցով, վերջինս էլ դիմեց ինձ: Բայց, ինչպես ասացի, ինձ հետ հանդիպելու համար նրանք (հայկական կողմը) հարցին դրական մոտեցում պետք է ցուցաբերեն եւ այդ ուղղությամբ կատարեն համապատասխան քայլեր:

Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության պահանջի փոխանցումը ինձՙ նոր գործընթացի սկզբավորման մասին է խոսում, սակայն դրա համար այդպիսի քայլի կատարումն է պետք: Եթե դիմացի կողմը իսկապես անկեղծ է, ապա ես էլ անկեղծությամբ կարձագանքեմ եւ գործի կդրվի դիվանագիտությունը: Եթե դիվանագիտությունը գործի դրվի, ապա անհրաժեշտ կլինի ինչ-որ բաներ առնել եւ տալ: Իմ ցանկությունն է, որ այս գործընթացում գերիշխեն ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով այդ միջանցքների բացման միջոցով կհաղթահարվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մտահոգության աղբյուր հանդիսացող խնդիրը»:

Թեեւ Էրդողանը Գլխավոր ասամբլեայի ելույթում չի անդրադարձել Հայաստանին, սակայն հայ-ադրբեջանական թեման նա քննարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը: Սեպտեմբերի 22-ին անդրադառնալով հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահը Վրաստանի վարչապետին հանդիպել է նախօրեին եւ, ըստ պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության, Էրդողանն ու Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին: Ղարիբաշվիլին եւ Էրդողանը միաժամանակ ընդգծել են, որ այդ փոխանակումը հարեւանների միջեւ համագործակցության լավ հիմք են հանդիսանում:

Ի դեպՙ նախապես ծրագրված չլինելու պատճառով Էրդողանին չի հաջողվել հանդիպումն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Փոխարենը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետՙ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Դրա առնչությամբ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. «Հանդիպումը, որ տեղի ունեցավ Չավուշօղլուի հետ, տեւեց շուրջ մեկ ժամ: Իհարկե, կողմերը քննարկեցին Աֆղանստանը, խոսեցին Սիրիայի մասին: Բացի դրանից նրանք համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասիՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին»:

Այս տեղեկությունը նույնպես քաղել ենք «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից: Նույն ռադիոկայանի տեղեկացմամբ, մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ավելին, հակամարտության թեման անցած գիշեր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս քննարկումները ղարաբաղյան հիմնահարցում պաշտոնական Վաշինգտոնի ակտիվացման վկայությունն են, ինչը իր հերթին վկայում է, որ հիմնահարցում նախաձեռնությունը աստիճանաբար անցնում է ԱՄՆ-ին: Դա ինքնաբերաբար ենթադրում Ռուսաստանի դիրքերի թուլացումը: Հաշվի առնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ առհասարակ Կրեմլի բացասական դիրքորոշումը արդեն ռուսական զորանոցի վերածված Արցախի Հանրապետության եւ ահաբեկված Հայաստանի նկատմամբ, ԱՄՆ-ի ակիվացման առնչությամբ թերեւս միանգամայն կարելի է ասել, որ բարին լինի մեր ժողովրդի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԴԵՄԱՐՇԱՑԻԱ»

Հաջորդ գրառումը

Մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական