Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՊՈԹԵՔԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՀԱՆՎԻ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մի քանի ամսից ոչ միայն կառուցապատումը, այլեւ ամբողջ երկրի տնտեսությունը կոլապսի մեջ է հայտնվելու»

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյան

Ըստ կառավարության օգոստոսի 12-ի նիստում ընդունված օրենքի Երեւանում բնակարանի հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձը աստիճանաբար կհանվի:

Օրենքի փոփոխությունը խուճապ է առաջացրել թե՛ կառուցապատողների, թե՛ հասարակության մեջ: Կառուցապատողները հայտնում են, որ սա սխալ քայլ է պետության կողմից եւ իրենք չեն հասցնում տեղավորվել սահմանված ժամկետներում: Հակառակ կառուցապատողների դիրքորոշումներին, կառավարությունը շարունակում է պնդել, որ այս ծրագիրը բյուջեի համար ծանր բեռ է դարձել, այդ պատճառով էլ առաջարկվում է աստիճանաբար դադարեցնել ծրագիրը Երեւանում մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում:

Կառավարության ներկայացրած պատճառներին ի պատասխան

«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհդի անդամ Արտակ Անդրեասյանը հարցազրույցներից մեկում ներկայացնում է ծրագրի դրական կողմերը. «Ընդդիմադիրները խոսում են միայն սոցիալական ասպեկտի մասին, թե այն ավելի մատչելի դարձավ բնակչության ավելի մեծ մասի համար: Դրական կողմերից մեկն այն է, որ այս օրենքը տնտեսության համար շարժիչ ուժ է, որի միջոցով ստեղծվում են նոր աշխատատեղեր, տեղական արտադրողներին հնարավորություն է տրվում ընդլայնել արտադրության ծավալները, որն էլ բերում է նոր տեխնոլոգիաների ներդրման, ինքնարժեքի նվազման, միջազգային շուկայում մրցակցության բարձրացման, իսկ այդ ամենը նպաստում է արտադրանքի արտահանմանը:

Կարելի է ասել, որ այն ընդունվեց ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար, բայց պետք է նաեւ նշել, որ այն բարձրացրեց լիկվիդայինությունը տնտեսվարող սուբյեկտների մոտ, որի միջոցով տնտեսության մեջ կարգավորվեցին հաշվարկային հարաբերությունները:

Ավելի լուրջ դրական կողմերից մյուսը աշխատողների հարկայաին դաշտ «մտնելն է»: Այս օրենքի ընդունումից հետո ստվերում աշխատող շատ քաղաքացիներ սկսեցին պահանջել իրենց գործատուներից, որ իրենց աշխատավարձերը հայտարարագրվեն, որի միջոցով լրացուցիչ գումարներ մուտք գործեցին բյուջե»:

Անդրեասյանի խոսքով, 2015 թվականին հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի ընդունման նպատակներից մեկը եղել է մինչեւ 2040 թ. ունենալ 4 մլն բնակչություն, նոր կառավարությունը ավելի հավակնոտ դարձրեց եւ այն փոփոխության ենթարկելով ներկայացրեց, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա 5 մլն բնակչություն:

Չի փոխվել 2050 թվականն ու 5 մլն բնակչության հասնելու տեսլականը, բայց փոփոխության է ենթարկվել օրենքըՙ Երեւան քաղաքում օրենքի գործունեությունը վերանում է, իսկ մարզերում ծրագիրը կշարունակի ամբողջությամբ գործել:

Գործող ծրագրի համաձայնՙ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ վճարված հարկերը ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն:

Ըստ կառավարության ընդունած նախագծիՙ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չի դառնաՙ

2022 թվականի հուլիսի 1-ից, Երեւանի Փոքր Կենտրոնում գույք ձեռք բերելիս (առաջին գոտի),

2023-ի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի մնացած տարածքների ու Արաբկիր վարչական շրջանից մի հատվածում (երկրորդ գոտի),

2023 թ. հուլիսի 1-ից գույքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի մասում, Էրեբունի վարչական շրջանիՙ Կենտրոնին հարող հատվածում (երրորդ գոտի),

2025 թվականի հունվարի 1-ից արդեն ծրագիրը Երեւանում ամբողջությամբ կդադարեցվի:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի համոզմամբ, եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխությունները մեծ հարված են հասցնելու կառուցապատման ոլորտին:

«Մարդիկ չգիտենՙ ինչ անել: Գումար են ծախսել հող ձեռք բերելու վրա, քանդման աշխատանքներ են կատարել, բանվորական աշխատուժին եւ վարպետներին են վարձատրել, բայց շինթույլտվություն դեռեւս չեն ստացել: Հաշվի առնելով մեր վարչական մարմինների ծանրաբեռնվածությունը եւ այն, որ շինթույլտվությունը մի քանի ամսում են տալիս, կառուցապատողները հասկանում են, որ չեն հասցնելու այն ստանալ մինչեւ դեկտեմբերի 31-ը: Խաղի կանոնները փոփոխելու համար շատ խիստ ու կարճ ժամկետներ են տրված: Ժամկետների մեջ կառուցապատողները խեղդվում են»:

ԱԺ-ում նկատում են, որ նոր կառուցվող շենքեր մարզերում չկան, կամ էլ շատ քիչ են եւ համոզված են, որ Երեւանում ծրագրի դադարելու դեպքում կառուցապատումը կաշխուժանա մարզերում:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Եթե կապանցի երիտասարդը գալիս է Երեւան եւ չի կարող Կապանում բնակարան գնել, որովհետեւ Կապանում շենք չի կառուցվում, իսկ Երեւանում կառուցվում է, եւ դա իր համար շատ մատչելի է, ինքը բնականաբար մնալու է Երեւանում: Եվ կարող է մի օր պարզենք, որ Երեւանը դարձել է 2-2.5 մլն բնակչություն ունեցող քաղաք, իսկ մարզերում գրեթե մարդ չի ապրում»:

Պատգամավորը կարծում է, որ կապանցի, գյումրեցի, լոռեցի ու նման այլ երիտասարդներ Երեւանում են գնում բնակարան, քանի որ Երեւանում այն մատչելի է, ուշադրություն չդարձնելով այն փաստին, որ երիտասարդը գալիս է աշխատելու համար, եթե մարզում լինեն աշխատատեղեր միջինից բարձր աշխատավարձով, ապա երիտասարդը չի գա Երեւան ու չի էլ մտածի արտագաղթի մասին:

Ծրագրի ճակատագիրը դեռեւս մնում է անհայտ, շահագրգիռ գերատեսչությունները, Աժ հանձնաժողովները, բանկային համակարգը, կառուցապատողները ու ուրիշներ դեռ հնարավորություն ունեն առաջարկություններ ներկայացնել եւ քննարկել կառավարության ընդունած որոշումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳՙ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական