Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է». ՄԵՍՐՈՊ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացի վիրավոր զինվորների առողջական խնդիրներից լուծվում են նաեւ նրանց կրթական, սոցիալական վերաինտեգրման, աշխատանքի տեղավորման խնդիրները:

Մեզ հետ զրույցում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի մշակութային բաժնի համակարգող Նարա Սարգսյանը նշեց. «Բազմաթիվ մշակութային ծրագրեր են իրականացվում թե՛ այստեղ եւ թե՛ Կենտրոնից դուրս: Համագործակցում ենք թե պետական բաժնի եւ թե մասնավոր ընկերությունների հետ: Իրականացնում ենք նաեւ կրթական ծրագրերՙ ծրագրավորման դասընթացներ, սոցիալ մեդիա մարքեթինգ, օտար լեզուներ, 3D մոդելավորում, ոսկերչական գործ եւ այլն: Դասընթացների նպատակը վիրավոր զինվորներին նոր մասնագիտություն տալու կամ առկա մասնագիտացման դեպքում վերապատրաստման միջոցով աշխատանքի տեղավորումն է, որպեսզի վիրավոր զինվորն ունենա կայուն եկամուտ, վերաինտեգրվի հանրությանը: Կենտրոնում ամսական բուժում է ստանում միջինում շուրջ 300 վիրավոր զինվորՙ ամբուլատոր եւ ստացիոնար պայմաններում»:

Ներկայացնելով մշակութային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըՙ Ն. Սարգսյանն ընդգծեց Best friend tour արշավների կազմակերպության հիմնադիր Դավիթ Բաբայանի գործուն աջակցությունը:

«Դավիթը ներկայացրեց իր ծրագիրը կենտրոնին, որը զինվորներին պետք է ինտեգրեր մշակութային կյանքին: Դրանք նաեւ ճանաչողական բնույթի այցելություններ են Հայաստանի գողտրիկ վայրեր. Դավիթը ստանձնել էր նաեւ գիդ-էքսկուրսավարի դերը այդ արշավների ընթացքում: Հարկ է նշել, որ ունենք զինծառայողներ, որոնք բացի իրենց բնակավայրից եւ թշնամու դեմ կռված վայրերից, չեն եղել այլ վայրերում, եւ այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է նրանց համար բացահայտելու Հայաստանը»:

Լոռիում

Կենտրոնում բուժվող զինծառայող Մեսրոպ Սարիբեկյանը , որ մասնակցել է վերջին պատերազմին, եղել է Հադրութ, Կարմիր Շուկա, Քարինտակ հատվածներում, վիրավորվել է եւ վիրահատական միջամտությամբ բուժվել Ստեփանակերտի, այնուհետեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում: «Վիրահատությունից հետո եկել եմ այստեղՙ մեր տուն, չնայած որ բուժում էլ չեմ ստանում, բայց այցելում եմ իմ զինակից ընկերներին, կենտրոնի աշխատակիցներին, բուժանձնակազմին, որոնց հետ մեր շփման սահմանները դուրս են եկել կենտրոնի հիմնական գործառույթներից»: Մեսրոպը ցավով նշեց, որ դեռեւս 90-ականներին, երբ չկար այսպիսի կառույց, հաշմանդամություն ունեցող զինծառայողները պատշաճ բժշկական օգնություն չէին ստացել: «Էլ չեմ խոսում սոցիալ-մշակութային կյանքին վերաինտեգրվելու մասին, որն այսօր մեզ տալիս է այս կենտրոնը»,- ասում է նա:

Նարա Սարգսյանը ներկայացրեց Մեսրոպի ձեռքբերումները կենտրոնի աջակցության միջոցով. «Մեսրոպը դրամաշնորհային ծրագրի է մասնակցել եւ շահել այն»: Նարային ընդհատեց Մեսրոպըՙ ասելով. «Կենտրոնը ոտքի է կանգնեցրել ինձ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իմ կյանքը բաժանվեց երկու փուլի. Պատերազմից առաջ, երբ ես աշխատում էի որպես զոդող, եւ հետպատերազմյան կյանք, երբ ես արդեն լուսանկարիչ եմ: «Շառլ Ազնավուր» հիմնադրամը առաջարկեց այդ դրամաշնորհային ծրագիրը, որն ընդունվեց կենտրոնի կողմից: Դրանք տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր էին, ես ընտրեցի լուսանկարչությունը»: Նարա Սարգսյանն ընդգծեց Մեսրոպի առանցքային դերը վիրավոր զինվորներին իր ստուդիայում աշխատանքի ընդունելու հարցում: «Այո, դա Ղազարյան Արմենն է, որն արդեն տեխնիկան ձեռք է բերել»,- ավելացրեց Մեսրոպը: Ն. Սարգսյանն ասաց, որ իրենք եւս իրենց մոտ աշխատանքի են ընդունում վիրավոր զինվորներին: «Օրինակ, վիրավոր զինվորներն աշխատում են «Զինվորի տան» «Մեկ պատուհան» ծրագրում, գնահատում են մյուս վիրավորների կարիքները, լուծում նրանց առողջական, սոցիալական, կրթական խնդիրները: Զինհաշմանդամ է նաեւ Կենտրոնի իրավաբանը»:

«Դեռեւս 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո մտածում էի «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» ծրագիրն իրականացնել, եւ ահա 2020թ. վերջին պատերազմից հետո այն ոչ միայն իրականություն,այլ նաեւ անհրաժեշտություն դարձավ»,- իր հերթին նշում է Best Friend tour-ի հիմնադիր Դավիթ Բաբայանը:

Դիլիջանում

«Առաջին ուղեւորությունը Գյումրի է եղել, որտեղ մենք ունեցանք հագեցած օր: Ապարանի Գնթունիքը, Գյումրու Old Armenia ռեստորանը, Ջազ պիցցան, Դիլիջանում Ուռենի, Լոռիումՙ Աթոռիկ ռեստորանները ջերմորեն հյուրընկալեցին մեզ իրենց հարկի տակ, որի համար շնորհակալություն եմ հայտնում: Առաջիկայում, օգոստոսի 24-ին, մենք պատրաստվում ենք գնալ Խոր Վիրապ, Նորավանք, սեպտեմբերինՙ Թիֆլիս, որտեղ մեզ սպասում են վիրահայերը, հոկտեմբերինՙ Մակարավանք, Գոշավանք, Գոշի լիճ վիլիսներով կբարձրանանքՙ մի փոքր էքստրիմ ֆոն տալով մեր շրջագայություններին: Նոյեմբերինՙ Խնձորեսկ, Տաթեւ, Շաքիի ջրվեժ, դեկտեմբերին կմեկնենք Ծաղկաձոր: Իսկ տարեմուտին կունենանք տարվա ամփոփում խնջույքի տեսքով»,- պատմում է Դավիթ Բաբայանը :

Գյումրիում

Կենտրոնում բուժում ստացող Դանիել Դավթյանը պատմեց իրեն կենտրոնի հետ կապող մի շարք դրդապատճառների մասին եւ նկարագրեց ընտանեկան մթնոլորտին ոչ մի կերպ չզիջողՙ կենտրոնի առաքելությունը: «Դավիթի կազմակերպած շրջագայություններին մասնակցել եմ եւ անչափ շնորհակալ եմ նրան մեր օրը գեղեցիկով լցնելու համար»,- ասաց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱԽՍԸ ՇԱՏ, ԱՐԴՅՈՒՆՔԸ ՓՈՔՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՔԻԱԹ ՉԷ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՔԻԱԹ ՉԷ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական