Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱԽՍԸ ՇԱՏ, ԱՐԴՅՈՒՆՔԸ ՓՈՔՐ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2019 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության ընդունած «Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի մեկնարկից ի վեր պետական բյուջեից ֆերմերներին 165 մլն դրամի աջակցություն է տրամադրվել:

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի նպատակն էր փոքր եւ միջին ջերմատների կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրության ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը:

Ծրագրից օգտվելու համար անցած 2 տարում նախարարություն է դիմել 190 շահառու, սակայն հուլիսի 15-ի դրությամբ ջերմոցի շինարարությունն ավարտել են միայն 7-ը: Իսկ բերք ստացողների թիվը շատ ավելի փոքր է: Քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմատներից միայն 2-ն են կառուցվել 2020թ-ին, հետեւաբար այս տարի հուլիսի 1-ին նախարարությունը միայն այդ երկուսից է հաշվետվություն ստացել:

Ըստ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների, շահառուներից մեկը` 2880 քմ արտադական տարածքով ջերմատնից մինչ օրս ստացել է 8 000 կգ բուլղարական պղպեղ, իսկ մյուսը` 1377 քմ արտադրական տարածքով ջերմատնից` 61 965 կգ լոլիկ:

Ստացվում է, որ երկու ջերմատների տերերին պետությունը վճարել է շուրջ 60 մլն դրամ, իսկ դրանցից ստացված բերքի միջին շուկայական արժեքը շուրջ 50 մլն դրամ է:

Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Մյուս կողմիցՙ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը, օրինակՙ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնինՙ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 քմ-ի դիմաց վճարում են 224 դոլարՙ նախկին 212- ի փոխարեն:

Ծրագրի հեղինակները համոզված են, որ հետագա տարիների շահույթով ծրագիրն արդարացնելու է պետության կատարած ծախսերը: Ի դեպ, նշված 2880 քմ-անոց ջերմոցը ծրագրի շրջանակներում կառուցվածներից մեծագույնն էր: Իսկ ամենափոքրը 960 քմ է:

«Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանի կարծիքով, փոքր ջերմոց պահելը ծախսատար է:

«Գյուղացիները, փոքր ջերմատներ մշակելով «տակից» չեն կարողանալու դուրս գալ: Ապրանքի իրացման հարցով էլի «պրոբլեմ» է լինելուՙ քանակությունը քիչ է, արտահանել չեն կարողանալու, իսկ տեղական շուկայում էլ լճացում է լինելու, որովհետեւ դրսից ներկրումները շարունակվում են»,- նշում է նա:

Հայաստանում ներկա պահին առկա ջերմոցների ու ջերմատների ընդհանուր մեկերեսը, պաշտոնական տվյալներով, շուրջ 1 300 հա է, որից 300-ը կառուցված են ժամանակակից տեխնոլոգիաներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՆԻՐԶԵ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

Հաջորդ գրառումը

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է». ՄԵՍՐՈՊ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է». ՄԵՍՐՈՊ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական