Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՏՐՈՆ Է ՓԱԿՎՈՒՄ. ՇԵՆՔԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմքայլականներն, իշխանության եկած-չեկած, մշակույթի հետեւից ընկան: Դեռ 2018-ին Փաշինյանը կանգնեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմին ու դիտողություն արեց մշակույթի գործիչներին, թեՙ համերգասրահներն ինչպես ուզում եք, լցրեք, այլապես պետբյուջեից գումար չենք տա ձեզ: Հետո սկսվեցին հալածանքներն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նկատմամբ, մինչ զուգահեռաբար ուզում էին փակել Համազգային թատրոնը: Իսկ ամենամեծ «ձեռքբերումը» մշակույթի նախարարությունը փակելն էրՙ այն միացնելով կրթության, գիտության ու սպորտի նախարարությանը: Հիմա էլ հերթը Պետական կամերային երաժշտական թատրոնինն է: ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը թատրոնի ղեկավար Սամսոն Ստեփանյանին տեղեկացրել է, որ ուզում են կամերային երաժշտականը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, որպեսզի շենքը տրամադրեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին (գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Ինչպե՞ս է տեղի ունենալու միացումը, միայն այն «հիմքով», որ երկու թատրոնների անուններում կա երաժշտական բա՞ռը: Կամերային երաժշտական թատրոնն ունի շուրջ քառասուն աշխատակից, Պարոնյանինըՙ մոտ ութսուն: 120 հոգով նույն թատրոնում ի՞նչ պետք է անեն, հնարավո՞ր է արդյոք բոլորին զբաղեցնել ներկայացումներում: Իհարկե, ոչ: Այս խնդիրները վերլուծում ու մատնանշում են երկու թատրոնների աշխատակիցներն էլ: Ակնհայտ է, որ մի կայացած թատրոն մյուս կայացած թատրոնի մեջ խցկելովՙ երկուսն էլ պայթելու են:

«Պարոնյան թատրոնի կոլապսն անխուսափելի է լինելու, ավելացրածՙ կրճատումները, չէ՞որ բոլորին աշխատանքի ընդունել հնարավոր չէ, ուրեմն, գործազուրկներ ենք ունենալու: Կամերային երաժշտական թատրոնն իր առանձնահատկություններն ունի. ամեն դերասան չի կարող այս թատրոնում աշխատել, մասնագիտական նրբություններ կան, որ միայն ա՛յս բեմն է պահանջում, միայն ա՛յս բեմին են հատուկ: 30 տարվա թատրոնը, որ զրոյից ստեղծվեց, հատուկ ոճ եւ ուղղություն որդեգրեց եւ ըստ այդմՙ կազմեց իր երկացանկն ու ունեցավ կայուն հանդիսատես, հիմա պետք է այլ թատրոնի կազմո՞ւմ գործի: Իհարկե, պարզից էլ պարզ է, որ սա խաղ է. թատրոնի հետ թատրոն են խաղում: Իրականում բոլորովին ուրիշ նպատակով է արվում այս ամենը: Սիմֆոնիկ նվագախումբը փորձեր անելու տեղ չունի, եւ ուզում են մեր թատրոնի շենքը հատկացնել նվագախմբին: Վաղն էլ ասելու ենՙ պարզվեց, որ այս շենքը հարմար չէ նվագախմբի մեծ կոլեկտիվի համար: Եվ ի՞նչ են անելու. բնական է, մեզ հետ չեն բերելու մեր թատրոն»,- խնդիրը ներկայացրեց կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանը :

Փոխնախարար Արա Խզմալյանն ասել էՙ ձեր թատրոնը մեռած է, չկա: Նրա խոսքերը խիստ վիրավորել են կամերայինցիներին: Մի թատրոն, որը տարեկան 20-25 ներկայացում է բեմ հանում, ունի մոտ 30.000 հանդիսատես, ներկայացումներ ունի նաեւ երեխաների համար, բայց վերջին երեք տարում նախարարությունից ոչ ոք չի բացել թատրոնի դուռը եւ ոչ մի ներկայացում չի տեսել, ինչպե՞ս կարող է պետական պաշտոնյան հայտարարել, թե այս թատրոնը մահացել է, գոյություն չունի, ինչի՞ հիման վրա է այդ եզրակացությունն արվել:

Սամսոն Ստեփանյանը պատմում է, որ Արա Խզմալյանն իրեն առաջարկել էՙ եթե համաձայնեք միանալ Պարոնյանի թատրոնին, պետությունը ձեր նախագծերի, նոր ներկայացումների, հյուրախաղերի համար գումար կտա, ավելի լավ պայմաններում կաշխատեք:

Հարց. մեռած, անկենդան, գոյություն չունեցող թատրոնի համար պետությունը պատրաստ է ծա՞խս անել, ինչ է, թե այն դուրս գա իր շենքից ու միանա ա՞յլ թատրոնին: Այլ թատրոնի կազմում մեռած թատրոնը վերակենդանանալո՞ւ է: Եթե մեռած է, ուրեմն մեկ այլ թատրոնի շենքում էլ է մեռած լինելու: Ի՞նչ աբսուրդ է:

Անկասկած, այսօր բոլոր թատրոնները, այդ թվումՙ Կամերային երաժշտականը, բարեփոխումների կարիք ունեն. սա հաստատում են նաեւ բեմի մարդիկ, սակայն թատրոն փակելովՙ խնդիրը չի լուծվում, բարեփոխում չի արվում: Կամ ինչո՞ւ պետք է մշակութային մի միավորիՙ տվյալ դեպքում սիմֆոնիկ նվագախմբի շենքային խնդիրները լուծվեն մեկ այլ մշակութային միավոր փակելու, ոչնչացնելու հաշվին:

Արա Խզմալյանը Սամսոն Ստեփանյանին ասել է, թե սիմֆոնիկ նվագախմբի ՕԳԳ-ն ավելի բարձր է, քան կամերային թատրոնինը: «Ինչպե՞ս կարելի է արվեստի երկու տարբեր ոլորտների շահավետությունը համեմատել ու հայտարարել, թե նվագախմբի գործակիցը թատրոնի գործակցից բարձր է: Թատրոնն իր տեղն ունի, նվագախումբըՙ իր. երկուսն էլ տարբեր խնդիրներ են լուծում»,- զարմանում է Սամսոն Ստեփանյանը:

Անզեն աչքով էլ պարզ է, որ Կամերային երաժշտական թատրոնում անգամ կամերային նվագախումբը չի տեղավորվի, էլ ուր մնացՙ 120 երաժիշտներըՙ դիրիժորի հետ: Կամերայինցիներն արդեն կանխատսում են մոտալուտ սցենարըՙ կպարզվի, որ նվագախումբն իրենց թատրոնում չի տեղավորվում, եւ կսկսվի նախօրոք ծրագրված «ներկայացման» հաջորդ գործողությունըՙ թատրոնի շենքի շահագործման բուն նպատակի իրագործումը: Շենքը գտնվում է Բաղրամյան պողոտայումՙ այգու մի անկյունում, շատ գրավիչ վայրում:

Այդպես եղավ տարիներ առաջ Փոսի թատրոնի հետ: Փակեցին ու տեղը ռեստորան սարքեցին:

Հեռու չգնանք. հարեւան Վրաստանում վրաց իշխանությունները զրոյից հայկական թատրոն են ստեղծում, 8 միլիոն դոլարի ներդրում են արել, իսկ մեր երկրում հայկական թատրոն է փակվում:

Կամերայինցիները վիրավորված են, որ դա արվում է մի պաշտոնյայի ձեռքով, որն ինքն էլ թատրոնի մարդ է, թատրոնի մասնագետ, մինչդեռ առաջինը հենց նա պետք է դեմ լիներ իշխանությունների այդ քայլին: Ինչքան շատ, բազմազան ու բազմաժանր լինեն թատրոնները, այնքան բազմաշերտ ու բազմազան կլինի հանդիսատեսի ճաշակն ու աշխարհայացքը:

Պետական կամերային երաժշտական թատրոնը պետությունից միայն աշխատավարձի սուբսիդավորում է ստանում, մնացած ծախսերը, այդ թվումՙ ներկայացումների բեմադրման, արտաբյուջետային գումարներով են արվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ թատրոնի օպտիմալացմամբ պետությունն ուղղակի ուզում է ձերբազատվել երեք տասնյակ հոգու աշխատավարձ տալու հոգսից: Բացի այդ, ակնհայտ է քաղաքական հետապնդման փաստը: Թատրոնի ոլորտում գերակշռում են հականիկոլականները:

Կամերայինցիները շարունակելու են բողոքի, ընդվզման քայլերը: Նրանք նամակ են գրել Փաշինյանինՙ անհամաձայնություն հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշմանը: Բնականաբար, հույսեր չեն կապում նամակի հետ, գիտեն, որ «նամակ ռուսաց թագավորին» տարբերակով է, բայց այդ քայլն էլ են արել: Նմանատիպ նամակ է պատրաստել նաեւ Թատերական գործիչների միության նախագահ, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը : Նա եւս դեմ է երկու թատրոնների միացմանը:

Կամերայինցիներն ակնկալում են, որ թատրոնի մարդկանց ավելի բուռն կարձագանքեն խնդրին, իրենց թիմակիցների բանակն ավելի ստվար կդառնա, որովհետեւ բոլորն են հասկանումՙ այս ուղտը վաղը կարող է յուրաքանչյուր այլ թատրոնի դռանը չոքել: Ոչ ոչ չի կարող երաշխավորել, որ նախարարությունը չի որոշի մի գեղեցիկ օր էլ Մանկական կամ Դրամատիկական թատրոնները միացնել: Չէ՞ որ հենց նույն Պետական կամերային երաժշտական թատրոնի երբեմնի դերասան, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է հայտարարել, թե Հայաստանին 5 թատրոնը բավական է:

Իշխանական ընտանիքի ներկայացուցիչը հենց այնպես մտքեր ու բառեր չի արտահայտում: Ասվել է, ուրեմն պիտի իրականացվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ Է

Հաջորդ գրառումը

ԷԴԴԻ ՎԻԳԵՆ. ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՎ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԻՆ, ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԷԴԴԻ ՎԻԳԵՆ. ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՎ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԻՆ, ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական