Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ Է

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց լեզվի ուսուցման խնդրին շատ ենք անդրադարձելՙ մամուլում, համալսարանում ու նույնիսկ փողոց-հրապարակներում, բայց ապարդյուն, կրթության այսօրվա պատասխանատուները երեք տարի շարունակ շարժվեցին այնպես, ինչպես իրենք են ուզում, այնինչՙ պետք է շարժվեին այնպես, ինչպես ճիշտ է: Մենք կանխատեսում էինք, որ հինգ-տասը տարի հետո ենք քաղելու այդ անգրագիտության ցանքսի պտուղները, բայց քաղեցինք երրորդ տարում:

Այս տարի Հայոց լեզվի միասնական քննության առաջին փուլին մասնակցել է 4005 հոգի, որի 13 տոկոսը չի կարողացել հաղթահարել նվազագույն 8 միավորի շեմը: Ավելի խայտառակ պատկեր ունեցանք քննության երկրորդ փուլում 98 մասնակցի 469 տոկոսը չկարողացավ հաղթահարել անիծյալ 8-ի շեմը: Իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը միանգամից ինքնաարդարացման մանիֆեստ արձակեց, թեՙ մասնակիցներն ընդամենը 98 հոգի են եղել, բայց դա ինչ կապ ունի: Խնդիրն այստեղ թվերի մեջ չէ, այլՙ երեւույթի, ՀՀ տարածքում 17-18 տարեկան 98 հոգուց մոտ 45-ը չի տիրապետում հայոց լեզվինՙ գոնե տարրական մակարդակով: Կամ մի՞թե առաջին փուլը խայտառակություն չէր: 4005 հոգու 13 տոկոսը կազմում է մոտավոր 520 հոգի: Ուղիղ այդքան հոգի չի տիրապետում հայոց լեզվին: Եւ այս պարագայում թվաբանական աճպարարություններ անելն էլ անիմաստ է, թե երկրորդ փուլում 98 հոգի են եղել, կամ առաջին փուլում միայն 520 չեն հաղթահարել: Ներեցեք, բայց խոսքը ոչ թե դպրոցը մի քանի տասնամյակ, այլ մի քանի շաբաթ առաջ ավարտած երիտասարդների մասին է: Այս երեւույթն այնքան ամոթալի է, որ նորմալ երկրում կրթության պատասխանատու մարմնի ղեկավարն ուղղակի հրաժարական կտար եւ տեղը կզիջեր նրան, ով կարող է:

Ավելի զարմանալին ու դավաճանության մասին հղում անողն այն է, որ այսքանից հետո էլ պատկան մարմինները տրամադրված կերպով դպրոցներում ու բուհերում կրճատում են հայագիտական առարկաների ժամաքանակը, այն դեպքում, երբ երկու տարի առաջ բուհերում կրճատվում էր այն բացատրությամբ, որ դպրոցներից սովորած են գալու բուհ: Իսկ հիմա՛ ի՞նչ կասեն, նախակրթարաններո՞ւմ են սովորելու:

Այս տարի առաջին անգամ կիրառվեց քննական մի մեթոդ, որն իսկական խայտառակություն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսպիսովՙ այսուհետ դիմորդները, բացի բանասիրական ֆակուլտետների, կարող են հայոց լեզվի փոխարեն ընտրել որեւէ այլ օտար լեզու եւ դրանով հանձնել ընդունելության քննությունը: Այն, որ դրա արդյունքում օտար լեզուն հայերենից գերագնահատողներ շատ եղան, դեռ մի կողմ, բայց ինչպես է կարգավորվում այդ օրենքը: Հիմա, եթե մեկն առաջ գա եւ ասի, որ ինքը ցանկանում է քննություն հանձնել, ասենք, թուրքերենից կամ ադրբեջաներենից, ո՛վ եւ ի՛նչպես է լուծելու այդ հարցը: Միայն չասեք, թե սա աբսուրդային հարցադրում է. վերջին երեք տարիները ցույց են տվել, որ անհնար ոչինչ չկա, մանավանդ թրքասիրության նոր հովերի առումով:

Որպես վերջաբան մեջբերում եմ մի փոքրիկ հետազոտության արդյունք, որն անցկացվել է 9 դպրոցներում: Այսպիսովՙ այդ հետզոտությունները ցույց են տալիս, որ մինչեւ տասը տարեկան ամեն տասը երեխայից մեկը կարդալ չգիտի: Սա միայն խայտառակություն չէ, սա բթամիտ կառավարման եւ տխմարության ցուցիչ է, որ մեզ տանում է պատկան մարմինների դուռը: Ես հույս ունեմՙ հասկանում եք, որ այդ տասը տարեկան երեխաները սկսել են դպրոց հաճախել 2017-18թթ: Արդեն սկսում եմ մտածել, որ Հայաստանում ավելի շատ գրագետ անգլերեն իմացող կա, քանՙ գրագետ հայերեն:

Իմացած լինեք նաեւ, որ ըստ Համաշխարհային բանկի հետազոտությանՙ մեր տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) կրթական հետընթացն ամենաշատը մեզ մոտ է արտահայտված, ամենաքիչըՙ թշնամական Ադրբեջանում:

Մտածե՛ք այս մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՆՔՙ ՀԱՂԹԵԼ ԵՍ

Հաջորդ գրառումը

ԹԱՏՐՈՆ Է ՓԱԿՎՈՒՄ. ՇԵՆՔԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԹԱՏՐՈՆ Է ՓԱԿՎՈՒՄ. ՇԵՆՔԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական