Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ՄԻ ԵՐԿԻՐ

09/07/2021
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Տարիներ շարունակ Հայաստանում համասեռամոլության ու բղջախոհական այլ իմասատզուրկ եւ անհեռանկար քարոզչության կոչնակները որպես արդարացում իրենց «գաղափարախոսության»ՙ մատնանշում էին հարեւան Վրաստանըՙ նետելով, թե Վրաստանը ժողովրդավար երկիր է, միացել է Եվրոմիությանը, հանդուրժում է ԼԳՏԲ հոգեկաններին ու արագ զարգանում է: Իհարկե, այդ խավն իսկզբանե լավ գիտեր, որ մենքՙ օրվա ընացքում միայն ճաշողներս, հանուն նախաճաշի ու ընթրիքի պատրաստ չենք մեր ազգային արժանապատվությունն ու ավանդական ընտանիքի մոդելը փոխանակման դնել, բայց ցայսօր էլ շարունակում են նույն երգը երգել: Կուզեի այլեւս չխոսել այս թեմայի շուրջ, բայց չի ստացվում, ուստի երկար լռությունից հետո կրկին ստիպված եմ հակադարձել գեյերի մամլոխոսնակներին, ավելինՙ հակադարձել հենց իրենց սիրելի գեյահանդուրժ եւ գեյակիր Վրաստանի օրինակով:

Միանգամից նշեմ, որ այս ամսվա սկզբին պայթեց «վրացական հանդուրժողականության ու դրանից բխող բարեկեցության» փուչիկը: Արդեն մի քանի օր է համակ ուշադրությամբ հետեւում եմ այդ երկրում տեղի ունեցող դեպքերին, որոնցից ամենեւին լավ հոտ չի գալիս: Վրաստանի ազգայնական թեւը դուրս է եկել փողոցՙ ի պաշտպանություն ազգային դիմագծի եւ ճանապարհին ջարդուփշուր է անում այն ամենն, ինչ կապ ունի ԼԳԲՏ համայնքի հետ, եւ նաեւ այն մերկամիտների, որոնք շահաբաշխական կամ շահառուական կապեր ունեն հոգեխախտների համայնքի հետ: Ազգայնական թեւի այդ ներկայացուցիչները, որոնք բազմահազար են, ուժգին ալիքով իրենց վերահսկողության տակ են վերցրել մի քանի պետական շենքեր, իջեցրել եւ այրել Եվրոմիության դրոշըՙ փոխարենը բարձրացնելով Վրացականը: Նրանք ծեծել են բազմաթիվ սեռագարների, գրավել նրանց իրավունքները պաշտպանող մի ՀԿ-ի գրասենյակ եւ ջարդուխուրդ արել այն: Ծեծից անմասն չեն մնացել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության եւ մի քանի այլՙ «ազատական» լրատվամիջոցներ: Իրավիճակն այն աստիճան սրվեց Վրաստանում, որ ազգայնական թեւի հետ սկսեց բանակցել հենց ինքըՙ Վրաստանի ՆԳՆ նախարարը. ավելինՙ զարգացումները նրան ստիպեցին գործի դնել հատուկ նշանակության զորքերը:

Ահա Վրաստանը, որ, ոմանց բնորոշմամբ, իր հանդուրժողականության հաշվին «խաղաղ ու բարեկեցիկ» է ապրում:

Հիմա ուզում եմ հարցնելՙ սեռագարների ջրաղացի ջրաղացպաններին. «կայուն ու բարեկեցիկ» Վրաստանում այդ ի՞նչն էր վատ, որ այդքան մարդկանց հանեց փողոց ու ստիպեց սրբել-տանել իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ: Լավ, իրո՞ք չեք կարծում, որ մարդկանց պակասում է մի բան, որից առաջանում է բաց, որի դատարկությունը դրամական որեւէ արժեք եւ որեւէ բարձրահարկ չի կարող լցնել: Վրաստան լինի, Լեհաստան, թե Հոլանդիա, ամենուր նույնն է լինելու, հիմա կամ հետո, այլընտրանք չկա, բնությանը երկար դեմ գնալ չես կարող:

Հիմա թողնենք Վրաստանին եւ հարց տանք մեզՙ ինչ է սպասվում Հայաստանում ոչ հեռու ապագայում: Չգիտեմՙ այս իշխանախումբը կվավերացնի՞ Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաները, թե՞ ոչ, բայց որ ԼԳՏԲ համայնքը լուրջ արմատներ է մխում մեր հողում, մեր ապագայի եւ մեր ազգային դիմագծի հաշվին, հաստատ է եւ մտահոգիչ: Վաղը կամ մյուս օրը մեզ էլ են փորձելու Վրաստանի պես «ժողովրդավար երկրի» պիջակ հագցնել, որը ոչ շատ երկար ժամանակ անց բերելու է նրան, ինչ այսօր մենք տեսնում ենք Թբիլիսիում: Եւ բոլորն են պատժվելու, մեռնելունը մեռնելու է, դատվելունըՙ դատվելու, ծեծվելունըՙ ծեծվելու: Մենք հո լավ գիտենք, որ այդպես ապրել չենք կարող, դա նույնիսկ գիտեն նրանք, որոնք մի քանի գրոշի համար ծախվել են սատանային: Երբեւէ մտածե՞լ եքՙ մեր առանց այն էլ վիրավոր երկիրը կդիմանա՞ ներքաղաքական այնպիսի լուրջ բախումներին, ինչպիսին հիմա Վրաստանում է, թե՞ վերջապես կընկնենքՙ մեր շիրմաքարերին գրելովՙ աստ հանգչի ժողովրդավար երկիր:

Հ.Գ. Աղաղակելով սեռագարների բնականության ու բանականության մասին, նրանց պաշտպանները թող իրենց հարց տան. ինչպես եղավ, որ 2007թ. ԼԳՏԲ-ն հոգեկան հիվանդությունից դասակարգվեց հորմոնալ խանգարումների շարքում: Հո՞ հարյուրավոր ԼԳՏԲ-ներ չէի՞ն ներխուժել բժիշկների խորհրդասենյակ ու սպառնացել, թե կսպանեն բոլորին, եթե ԼԳՏԲ-ն շարունակեն համարել հոգեկան խանգարում: Ես չպնդեցի, չէ՞, հարցրեցի:

Նախորդ գրառումը

ԴԵՌ ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՉԵՆՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՈՉԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՉԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական