Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Մարկարյան Վալերի

Նյութի վերնագիրը կարելի է համարել տարօրինակ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտնական է, շատ լավ հասկանում է բառի արժեքը, եւ երբեք իր պաշտոնական ելույթներում եւ նյութերում «սայթաքումներ» թույլ չի տալիս:

Բացի մեկ դեպքից:

1997 թվականի նոյեմբերի 1-ին «Հայաստանի Հանրապետություն» ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթում հրապարակվել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը:

Այդ հոդվածով Տեր-Պետրոսյանը փորձում էր պահպանել սեփական իշխանությունը, հրավիրելով հանրությանը եւ «պատերազմի կուսակցության» առաջնորդներին հանրային բանավեճի Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ:

Վեճի ֆորմալ (տեսանելի) դրսեւորումը կապված էր կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակների հետ:

Փուլային տարբերակը ընդունելի էր Ադրբեջանի համար, քանի որ նախատեսում էր սկզբնական փուլում առնվազն 5 շրջանների վերադարձըՙ ԱՌԱՆՑ Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ հստակեցման: Ինչը մեծացնում էր վտանգները Արցախի համար:

Հայկական կողմը ցանկանում էր փաթեթային լուծում, քանի որ այդ պարագայում կկարգավորվեր Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ եւ հետո արդեն կարելի կլիներ անցնել այլ հարցերի լուծմանը:

Այսինքն, գոյություն չունի այնպիսի տարբերակ, որը կարելի է անվանել ՓՈՒԼԱՅԻՆ, որի պարագայում միաժամանակ որպես պարտադիր առաջնային խնդիր կդիտարկվեր Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ:

Փուլային տարբերակի կողմնակից էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր դիրքորոշման հիմնական տրամաբանությունը կայանում էր նրանում, որ քանի որ մենք պատերազմում հաղթող կողմ ենք, ապա նույնիսկ զիջելու պարագայում մեր բանակցային դիրքերը կլինեն բավականին ամուր եւ համոզիչ:

«Պատերազմի կուսակցության» առաջնորդները համոզված էին, որ նման տրամաբանությունը ուշ թե շուտ բերելու է նրան, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում:

Պետք է փաստել, որ ՉԿԱ ոչ մի դեպք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձել է փարատել այդ մտավախությունները փուլային տարբերակի պարագայում:

Բայց վերադառնանք նյութի բուն թեմային:

1997 թվականի իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել է հետեւյալը.

«Մերժելով նախ փաթեթային, ապաՙ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել:» : (Այստեղ պարբերությունը ավարտվում է: Տեսՙ «Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի, 1997 թ.) :

2006 թվականին Երեւանում լույս է տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի «ԸՆՏՐԱՆԻ» ժողովածուն, որում զետեղված են գրեթե բոլոր հրապարակումները եւ ելույթները մինչեւ 1999 թվականը:

Հասկանալի է, որ այնտեղ կարելի է գտնել նաեւ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը:

Ուշադիր ընթերցողը անշուշտ կտեսնի, որ վերոնշյալ պարբերությունը փոփոխված է: Գրքում կգտնեք հավելյալ ծավալուն լրացում.

«Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմիցՙ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, եւ վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները» :[2]

Նորից նշենք, որ Տեր-Պետրոսյանը գիտնական է եւ շատ ուշադիր է իր յուրաքանչյուր հրապարակմանը, եւ նա անշուշտ հասկանում էր, որ վերոնշյալ պարբերության լրացումը, ըստ էությանՙ աղավաղումը, կնկատվի եւ իր համար անհարմար վիճակ կստեղծվի:

Այդ պատճառով գրքի հեղինակը հավելյալ տեքստում հղում է տեղադրում, որում գրվում է հետեւյալը.

«[2] Հրապարակումներում «Գաղափարը շատ պարզ է … ընդհատված բանակցությունները» հատվածը վրիպմամբ դուրս է մնացել: Վերականգնում ենք ըստ ձեռագրի:» :

Ակադեմիական փորձ ունեցող որեւէ անձ կնկատի, թե ինչ «նուրբ» բացատրություն է տրվել հեղինակի կողմից: Կարող է ստեղծվել տպավորություն, որ այդ «վրիպակը» իրենից մեծ բան չի նշանակում: Սակայն իրականությունն այլ է:

Այդ 1997 թվականին բացակայող տեքստի վերծանումը բերում է շատ պարզ եւ հասկանալի եզրակացությանՙ այդ բացակայող տեքստի առկայության դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջ հոդվածը կորցնում է իր իմաստը, եւ դառնում է անհասկանալի, թե ինչ է ցանկանում նա ասել:

Այսինքն, եթե 1997 թվականին իր հոդվածում այդ «վրիպակ»-տեքստը լիներ, ապա «պատերազմի կուսակցությունը» չէր ունենա պատճառ մեկուսացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդպիսի տեքստ կարող էր գրել միայն «պատերազմի կուսակցության» գաղափարախոսը, փաթեթային տարբերակի կողմնակիցը: Ավելինՙ այդ չհրապարակված «վրիպակը» եղել է Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը 1998 թվականից մինչեւ 2018 թվականի գարունը:

Եթե իսկապես եղել է վրիպակ, ապա ի՞նչն է խանգարել Լեւոն Տեր-Պետրոսյանին դրա մասին հրապարակավ տեղեկացնել ե՛ւ հանրությանը, ե՛ւ «պատերազմի կուսակցությանը» դեռեւս 1997 թվականին:

Իրականությունը շատ ավելի պարզ էՙ չի եղել վրիպակ 1997 թվականին, եւ եղել է անհրաժեշտություն 2006 թվականին սրբագրել սեփական դիրքորոշումը:

Իսկ դիրքորոշումը շատ պարզ էՙ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մնալ թշնամական հարաբերություններում թուրքերի հետ, դրա գինը Արցախի հանձնումն է Ադրբեջանին, Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումն է, 1921 թվականի Կարսի պայմանագրի վերահաստատումն է: Եվ, որպես տրամաբանական ավարտՙ Ռուսաստանի դուրսբերումը տարածաշրջանից, ինչը կդիտվի որպես մուտքի բանալի արեւմտյան քաղաքակրթություն :

Նախորդ գրառումը

ԴՐԱՄԸ… ԱՄԵՆԱԶՕՐ, ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Լրահոս

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական