Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՐԱՄԸ… ԱՄԵՆԱԶՕՐ, ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Գիտէինք որ Ատրպէյճանը իր նիւթական կարողութիւններով հոս-հոն քիթը կը մտցնէ բարեկամ ու կողմնակից շահելու համար, սակայն այդ քիթին մինչեւ Վատիկան հասնիլը չէինք պատկերացներ: Ծայրայեղ իսլամը ծայրայեղ քրիստոնեայէն ի՛նչ կրնայ ակնկալել… «Ազգ»ի նախորդ համարին մէջ Տիգրան Եկաւեանի յօդուածը բաւական լոյս սփռած էր այս հարցին վրայ:

Ատրպէյճանը հարուստ երկիր է: Իլհամ Ալիեւը ոչ միայն Euronews-ն ու այլ լրատուամիջոցներ կաշառած է, այլ նոյնիսկ Վատիկանին ալ սէրն ու յարգանքը շահած է: Պապը սիրով ընդունած է տէր եւ տիկին Ալիեւները, նուէրներ փոխանակած են, իսկ Մեհրիպան Ալիեւան պապական Սուրբ խաչ մետալին արժանացած է, որովհետեւ նախագահն է «Հայտար Ալիեւ» հիմնադրամին, որ միլիոններով բարեգործական ծրագիրներ կը կատարէ Վատիկանի եւ Հռոմի մէջ, գլխաւորաբար եկեղեցիներ վերանորոգելով: Կը տեսնէ՞ք, դրամը ի՞նչ կ՛ընէ: Որքան ալ հայերը փորձեն ցոյց տալ, որ Ալիեւը հայատեաց ու մարդասպան է, միեւնոյնն էՙ Պապը կը շրջանցէ դատապարտումը ու կը բաւականանայ կոչ ընելով, որ կողմերը դադրեցնեն կռիւը:

Դրա՛մ, ամենազօր ու ամենափրկիչ… Զէնք մը, որ հայերը չունին: Չունի՞ն:

Տարիներ առաջ, իրերայաջորդ 13 յօդուածներով, Պէյրութի «Սփիւռք» թերթի խմբագիր եւ յայտնի հրատարակիչ Սիմոն Սիմոնեանը կոչ-առաջարկ մը ներկայացուց համահայկական հսկայ հիմնադրամ մը հիմնելու, որպէս գործնական գրաւական համայն հայութեան վերականգնումին ու փրկութեան: Առաջարկին մէջ ան նոյնիսկ յուշեց, թէ ինչպէս կարելի է այդպիսի խոշոր դրամական կարողութիւն մը գոյացնել. ըսաւՙ հայկական անչափելի հարստութիւն ունեցած ենք Հնդկաստանի մէջ, ուր նախորդ դարուն անհատ մեծահարուստներ ոչ միայն առեւտրական նաւատորմերու, այլեւ նաւահանգիստներու սեփականատէրեր եղած են, եւ անոնց մահէն ետք, անժառանգ մնալով, այդ կալուածները անցած են Հնդկաստանի պետութեան: Պէտք է դատական հետապնդում կատարուի վերատիրանալու համար այդ հսկայ հարստութեանց:

(Անշուշտ հետապնդողը օրինական հանգամանք մը ունենալու էր, Սփիւռքը չէր կրնար, սակայն կար Հայրենի պետութիւնը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը Հնդկաստան կատարած իր այցելութեան, Հայ եկեղեցւոյ Մարդասիրական ճեմարանին կողքին կը կարծուէր որ նպատակ ունի նաեւ յիշեալ հարցով ալ դիմելու հնդկական պետութեան: Դիմե՞ց, չդիմե՞ց, ի՞նչ եղաւ, տեղեակ չեմ):

ԴՐԱ՛Մ… միակ կարեւոր բանը, որ ունեցած ենք, սակայն չենք կրցած զայն տնօրինել եւ օգտագործել ու ծառայեցնել ազգապահպանման ամենասուրբ գործին:

Հնդկաստանէն բացի մեծահարուստներ ունեցած ենք նաեւ Պաքուի մէջ, Թիֆլիսի մէջ, Թուրքիոյ մէջ, ուր հայ ամիրաներ նոյնիսկ պարտքի դրամ տուած են թրքական կառավարութեան: Կրնա՞ք պատկերացնել: Ամէ՛ն տեղ ալ հարուստներ ունեցած ենք եւ ունինք տակաւինՙ Եւրոպաի մէջ ալ, Ամերիկաներու մէջ ալ եւ այլուր, սակայն իւրաքանչիւրը Ի՛Ր համար. ձեւ չէ գտնուած այդ հարուստները մղելու, որ ներդրումներ կատարեն, որ մէջտեղ գայ համազգային հիմնադրամ մը, որուն շնորհիւ շատ մը դռներ կրնան բացուիլ մեր առջեւ եւ մեր անօգնականութիւնը իր լուծումը գտնէ վերջապէս:

Ալիեւը հարուստ է, Ատրպէյճանը ծով ունի, նաֆթ ունի, միջազգային մեծ ընկերութիւններ հսկայ գործարքներ ու ձեռնարկութիւններ ունին երկրին մէջ: Դրամը կը հոսի, դրամը զէնք ալ կը գնէ, լրատումիջոցներ ալ կը գնէ, երկիրներու բարեկամութիւնն ալ կը գնէ:

Մե՞նք: Մենք ի՞նչ ունինք, եղած քիչն ալ գողցուած է: Մարտիրոս Սարեանը ըսած էՙ «Մենք տաղանդ ունինք, բայց խելք չունինք», աւելցնենքՙ մենք դրամ ունինք, բայց տուող չունինք: Ազնաւուրը ըսած է. «Հայերը կծծի են, դրամ չեն տար»: Չտուի՞ն, չէ՛ վերջին պատերազմին առթիւ տուի՛ն, սակայն այս օրերուն միլիոնները այլեւս մանրուք կը նկատուին քաղաքական դաշտին վրայ, խօսքը միլիառներու մասին է: Երբ միլիառներ կ՛ունենանք, այն ատեն իսկական առճակատումի կ՛ելլենք ու կշիռքը մեր կողմ կը թեքենք: Մեղք չե՞ն մեր երիտասարդները, որոնք կեր դարձան փեթրոտոլարով գնուած արդիական զէնքերուն ու «բարեկամներուն»:

Խելքի պիտի գա՞նք օր մը, թէ՞ եղածն ալ հովին պիտի տանք:

Նախորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱՆ ԱՅՆՊԻՍԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԴԵՖԵԿՏՆԵՐ, ՈՐ ՀԱՆԳԵՑՐԵԼ ԵՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ»։

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ

Լրահոս

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

19/07/2026

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը, հայտնում են ռուսական...

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական