Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱԲԱԹՎԱ ԽՆԴԻՐ. ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Խանութում 10 հատից ավել ձու չեն տալիս, ես էլ ստիպված խարդախություն եմ անում:

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերքը օր օրի թանկանում է: Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել է ձվի գնի բարձրացումը: Երեւանի սուպերմարկետներում փոքր ձվի մեկ հատի գինը սկսվում է 75, միջինըՙ 86, իսկ ավելի մեծ չափի ձվինըՙ 100 դրամից: Իսկ փոքր խանութներում մեկ հատ ձուն կարելի է ձեռք բերել նույնիսկ 90 դրամով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներովՙ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով: Մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները համավարակի հետեւանքով չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը ներմուծել, մինչդեռ տարվա ընթացքում այն պետք է երկու անգամ թարմացվի:

«Եթե սովորական օրերին ամենաթանկ հավկիթը կարող էր լինել 73 դրամ, ապա հիմա այն գնել եմ 90 դրամով, իսկ տնական ձուն ռեկորդային գին ունիՙ 150 դրամ»,- մեզ հետ զրույցում ասում է 30-ամյա Վարդուհին :

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի կարծիքով, ձվի շուկայում ստեղծված խառնաշփոթը արհեստական դեֆիցիտի արդյունք է:

«Հավկիթի դեֆիցիտի պատճառով օրական երեք պատվեր պատրաստելու համար ստիպված եմ երկու անգամ գնալ խանութ, բայց տարբեր հագուստներով»,-պատմում է 45-ամյա հրուշակագործ Ալինան , ապա ժպիտով պատմում «խարդախությունների» մասին. «Առեւտուրս անում եմ, գալիս եմ տուն, հետո վերարկուս փոխում, գլխարկ եմ դնում եւ նորից գնում հավկիթի «որսի»:

Իսկ թռչնաբուծարաններից մեկի տնօրենի տեղակալի խոսքով արտադրանքը գործարանից բաց են թողնում 63-64 դրամով, որն էլ խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվում է ամենաքիչը 76 դրամով:

«Թռչնաֆաբրիկայից խանութ արտադրողները հիմնականում աշխատում են միջնորդների հետ,- ասում է Թռչնաբույծների միության նախագահը:- Եթե նույնիսկ միջնորդը, իր հերթին, խանութն էլՙ իր 10 դրամով թանկացնեն, ձվի գինը 84 դրամը պետք է չգերազանցի, սակայն շուկայում նկատվում է նաեւ արհեստական դեֆիցիտ»: ՀՀ թռչնաբույծների միության նախագահը նաեւ նշում է, որ թռչնաֆաբրիկաները օրական արտադրում են 900 հազար ձու, ճիշտ այնքանՙ որքան սպառվում է:

ՀՀ ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) նախագահ Գեղամ Գեւորգյանը մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առեւտրային ցանցերում իրականացվել եւ շարունակում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին եւ առեւտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, եւ ստացված տեղեկությունների ամփոփման եւ վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն:

«Կարող է լինել հակամրցակցային պայմանավորվածության արդյունք կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակությունՙ որպես հետեւանք, կարող է լինել արհեստական դեֆիցիտի ստեղծումՙ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից կամ արհեստական դեֆիցիտի ստեղծումՙ այլ տնտեսվարող սուբյեկտների, ասենքՙ միջնորդների կողմից»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահը:

ՏՄՊՊՀ-ն նախորդ տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել ձվի շրջանառության ոլորտում, որի արդյունքում 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար:

Սպառողներին խորհուրդ է տրվում Սբ. Զատիկի տոնին զատկակռիվ խաղալը տեղափոխել մի քանի օր հետո, շուկայում ձվի դեֆեցիտին չնպաստելու եւ ընտանեկան բյուջեն խնայելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՂՄԵԼ ՕՂԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական