Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պտույտ Վերնիսաժում

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ,
ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս- Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ…Կանանց միամսյակին զուգահեռՙ Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում: Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում: Ձեռագործ զարդերից մինչեւ հուշանվերներ ու արժեքավոր հնություններ առաջարկողները գնորդներին միանգամից են ճանաչումՙ մոտենում ու սկսում են ներկայացնել իրենց ապրանքները:«Սկզբում առաջարկում ենք ամենաթանկ ապրանքը, այնուհետեւ աստիճանաբար անցնում էժանին: Եթե մարդը գործի գիտակ է, նախեւառաջ նրան վարպետների գործեր ենք առաջարկում: Նման հաճախորդներին դեմքով ենք ճանաչում եւ փոքր զեղչեր անում: Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունիՙ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ ենք տալիս այցելել ձեռագործ պայուսակների եւ շարֆերի տաղավար», մեզ հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը:Երեւանի ամենակոլորիտային տոնավաճառում` գույնզգույն եւ վառ քարերով, արծաթից պատրաստված իրերն ու բիժուտերիանշարված են մոմակալների, ծաղկամանների, սրճեփների, փայտից ու մետաղից պատրաստված ապրանքների կողքին:Ապրանքատեսակների ու արվեստի մակարդակի հասնող գործերի շարքում անցյալ տարվանից հայտնվել է եւս մեկըՙ խիստ արդիական ու պահանջարկ ունեցող:Այստեղ սկսել են նաեւ դիմակ վաճառելՙ հայկական զարդանախշերով,վաճառողն ինքն էլ կրում է այն: Վերնիսաժի այցելուն նախ նրա մեծ ու կարմիր նռան նկարով դիմակն է նկատում, հետո պարզում, որ դրանից նաեւ վաճառքում կա:Մի քիչ տարակուսած հարցին, թեՙ բայց դա վարակից չի պաշտպանի, վաճառող Թորոսըդիմակի տակից այսպիսի արձագանք է տալիսՙ «Կպաշտպանի, էն էլ ոնց կպաշտպանի»:Անահիտը , որն իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, եւ նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում: Նրա հաճախորդները հիմնականում կանայք են: Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենք իրենցՙ նուրբ ծաղիկներով ականջօղեր:«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի: Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ եւ նրան, որն իրենց նվիրել է: Մի՞թե հրաշք չէ», ասում է նա ժպիտով:Հարեւան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին եւ ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթեւ բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ,ապա ցույց տալիս իր պատրաստած բաժակները ու ավելացնում.«Այս բաժակները գնել են տասնյակ երկրների զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներՙ Մոսկվայից մինչեւ Լոս Անջելես»:Վաճառողներից յուրաքանչյուրը հաճախորդի ու սեղանիկի հետ կապում են ոչ միայն իրենց ապրած տարիները, այլեւ սիրած աշխատանքը, որին նվիրել են կյանքի մեծ մասը: Այն, ինչ ներկայացված է այստեղ, ստեղծվում է նրանց ամենօրյա ստեղծագործ աշխատանքի շնորհիվ:
 

«Ազգ» շաբաթաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԿ. ՌԴ-ում պատվաստումներն անցնում են առանց տագնապալի նշանների

Հաջորդ գրառումը

Արձանագրենք, սորոսականների նպատակը երբեք չի եղել մարդու իրավունքների պաշտպանությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Արձանագրենք, սորոսականների նպատակը երբեք չի եղել մարդու իրավունքների պաշտպանությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական