Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ ու Ռուսաստանի օգնության «չգալու» թեման բացարձակապես պրոպագանդիստական է, այլ ոչ թե ունի իրական քաղաքական հիմքեր. Հակոբ Բադալյան

30/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում դարձյալ շոշափվեց ՀԱՊԿ հարցը եւ Ռուսաստանի օգնության չգալու հարցը, կապված ջերմուկյան երկօրյա պատերազմի հետ:

Կարծում եմ, որ այս առնչությամբ երբեք ավելորդ չէ անել երկու արձանագրում: Եթե եղել է հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եթե եղել է ագրեսիա Հայաստանի նկատմամբ, իննչպես պնդում է Հայաստանի իշխանությունը, ապա ինչո՞ւ չի կատարվել Սահմանադրությամբ արձանագրված քայլը՝ չի հայտարարվել ռազմական դրություն: ՀՀ Մայր օրենքով սահմանվում է, որ ՀՀ հանդեպ ագրեսիայի, կամ ագրեսիայի իրական հավանականության պարագայում անգամ՝ հայտարարվում է ռազմական դրություն:

Ինչպե՞ս կարող է կառավարությունը հայտարարել, թե հարձակում է ՀՀ-ի վրա, բայց չանել Սահմանադրությամբ նախատեսված գործողությունը: Սա նշանակում է, որ հայտարարությունը, թե հարձակում է ՀՀ տարածքի վրա, ունեցել է եւ ունի բացառապես քարոզչական նպատակ:

Հետեւաբար, որեւէ կերպ զարմանալի չէ Հայաստանի իշխանության քարոզչական այդ նպատակի հանդեպ ՌԴ ու ՀԱՊԿ «անտարբերությունը»:

Մյուս հանգամանքն այն է, որ կա հայ-ռուսական զորախումբ եւ դրա վերաբերյալ պայմանագիր, որը թույլ է տալիս Հայաստանի դեմ հարձակման դեպքում գործարկել այդ զորախումբը, եթե ՀՀ-ն ի վիճակի չէ իր ուժերով հետ մղել հարձակումը եւ պաշտպանվել: Հայաստանի կառավարությունը ջերմուկյան երկօրյա պատերազմի ընթացքում քանի՞ քայլ է արել, որպեսզի գործարկվի այդ զորախումբը:

Այս հարցերի պարզ բարձրաձայնումը ակնհայտ է դարձնում, որ ՀԱՊԿ ու Ռուսաստանի օգնության «չգալու» թեման բացարձակապես պրոպագանդիստական է, այլ ոչ թե ունի իրական քաղաքական հիմքեր:

Եվ կրկնեմ՝ սա Ռուսաստանին պաշտպանելու, ՀԱՊԿ-ին պաշտպանելու համար չէ, որ ասում եմ: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա: Ինձ հետաքրքրում է Հայաստանի հանրությանը քարոզչական մանիպուլյացիաներից պաշտպանելը:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Նախորդ գրառումը

Մենք գործ ունենք զուգահեռ ընթացող տեղեկատվական հարձակումների հետ. Ռոբերտ Ամստերդամ

Հաջորդ գրառումը

Կոպիրկինը կանչվել է Մոսկվա ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Կոպիրկինը կանչվել է Մոսկվա ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական