Կիրակի, 9 Օգոստոս, 2026

STADA ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՃԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է 18%

STADA. ապրենք առողջ

Չնայած 2020 թվականի համավարակին` STADA միջազգային դեղագործական ընկերությունների խումբը դեղերի շուկայում զգալի աճ է արձանագրել իր ֆինանսական ցուցանիշներով։ Խմբի վաճառքները 2020 թվականի ընթացքում գերազանցել են 3 մլրդ եվրոն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ STADA ընկերությունը արձանագրել է օրիգինալ եւ գեներիկ ապրանքների զգալի աճ, ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՊՀ ողջ տարածաշրջանում: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել ընկերության կողմից ռուսաստանյան դեղագործական արդյունաբերություն կատարված շուրջ 610 մլն եվրո ներդրումների շնորհիվ: ԱՊՀ շուկան այս տարի եւս շարունակում է մնալ STADA-ի համար երկրորդ ամենակարեւորըՙ գերմանական շուկայից հետո:

2020 թվականին STADA ընկերությունը օրիգինալ եւ գեներիկ դեղերի արտադրության իր արդյունքներով եվրոպական շուկայում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ եվրոպական Consumer HealthCare ցուցանիշով բարելավել է իր դիրքերը չորս հորիզոնականով:

Նախորդ տարվա առաջին եռամսյակում STADA ընկերությունը բրենդային ապրանքների մասով ընդլայնել է իր բիզնեսը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում, ինչպես նաեւՙ միջազգային հարթակներում:

Հաշվետու տարում STADA խումբը կարողացել է նաեւ իր թիմ ներգրավել նոր մասնագետների եւ առաջնորդների․ ընկերությանը միացել է 1675 մարդ: Արդյունքումՙ ամբողջ աշխարհում STADA- ի աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 12,300-ի:

Ընկերությունը, իր առաքելության, տեսլականի եւ արժեքների վրա հիմնված շարունակական աճի հստակ ռազմավարությամբ, նախատեսում է պահպանել աճի տեմպը նաեւ 2021 թվականին: Ներկայացնելով 2021 թ.-ի նման լավատեսական կանխատեսման պատճառները` ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Պիտեր Գոլդշմիդտը նշել է, որ STADA-ն արդեն ունի հստակ ձեւավորված, օրիգինալ եւ գեներիկ տեսականու պորտֆել:

Հավելենք նաեւ, որ 2021 թվականին STADA միջազգային դեղագործական ընկերությունների խմբի ներկայությունը մասնագիտացված դեղամիջոցների ոլորտում ընդլայնվում է լայն գործընկերության եւ շուկա նոր ապրանքների ներմուծման միջոցով։

STADA-ն արտադրում է ժամանակակից անվտանգ եւ որակյալ դեղամիջոցներ, քանզի ընկերության առաջնահերթ խնդիրն է հոգ տանել հանրության առողջության եւ բարեկեցության մասին, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ: