Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՊՄՀ-Ը ԱՆՄԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԿՍՏԵՂԾԻ

12/03/2021
- 12 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Մանկավարժական համալսարանը նախաձեռնել է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ուսանողների եւ շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշակոթող ստեղծել: Հուշակոթողը խորհրդանշելու է Հայոց բանակի զինվորին, որը ընկավ մարտի դաշտումՙ հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի:

Հուշաքարի մտահղացման մասին խոսեցի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Ուս. խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի հետ.

«Մտահաղացումը եւ առաջարկությունը բուհի ղեկավարությանը խաչքարի վերաբերյալ եղել է Ուսխորհրդի կողմից, երբ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկում էինք, թե ինչ միջոցառումներ, ծրագրեր պետք է իրականացնի Մանկավարժական համալսարանը մեր զինվոր-ուսանող հերոսների հիշատակը վառ պահելու համար: Ու քննարկման ժամանակ հուշակոթողի գաղափարը դրական արձագանքի արժանցավ ե՛ւ ղեկավարության, ե՛ւ ուսանողների կողմից :

Այս հիշատակի քայլին նվիրված ասեմ, որ ուսանողական խորհուրդը համագործակցելով դեկանատների հետ, կազմել են խմբեր եւ իրականացնում են այցեր մեր զոհված հերոսների բնակարաններ, ծանոթանում ընտանիքի անդամներին եւ ունենում զրույցներ:Պետք է նշեմ, որ այս կապը մենք պահելու ենք եւ այն միշտ լինելու է շարունակական»,- ասաց Պարույր Գալստյանը:

Կարեւորելով յուրաքանչյուրի կարծիքը` բուհը բաց քննարկման է ներկայացնում ուսանողների եւ հասարակության առաջ հուշաքարերի նախագծերն ու դրանց տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Հուշակոթողի հետ կապված աշխատանքները համակարգում է Գեղարվեստական կրթության ֆակուլտետը ի դեմս դեկան Արա Հակոբյանի: Եվ, այո, հուշակոթողի ընտրությունը առաջարկված է ուսանողների, դասախոսների եւ բոլոր-բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն Մանկավարժական համալսարանի հետ, քանի որ իրենք պետք է որոշենՙ ի՞նչ ձեւի, ինչ ճարտարապետական եւ խորհրդանշական լուծումների հուշակոթող են ուզում լինի համալսարանի տարածքում :

Ասեմ, որ դեռ վերջնական տարբերակը ընտրված չէ, տարբեր հարթակներում լինում են քննարկումներ, եւ այդ քննարկումներից ելնելով, ուսանողական խորհուրդը մոտ օրերս կազմակերպելու է ուսանողական մեծ հանդիպում-քննարկում, որի ժամանակ ներկա կլինեն նաեւ հուշաքարերի հեղինակները».- նշեց Պարույր Գալստյանը:

«Նաեւ նշեմ, որ մոտակա ժամանակահատվածում համալսարանի կողմից հրատարակվելու է մի գիրքՙ նվիրված համալսարանի զոհված զինվոր-ուսանողներին եւ այն ուսանողներին, ովքեր կամավոր մասնակցել են պատերազմին եւ, փառք աստծու, վերադարձել են անվնաս: Այս աշխատանքները մեր ամենօրյա գրաֆիկում առաջնայինն են»,- հավելեց ուս. նախագահը:

Մեր զինվորները հերոս ենՙ բոլորն անխտիր: Հավերժ փառք նրանց: Նրանց հոգու հանգստությունը մեր երկրի հզորացման մեջ է լինելու, իսկ հզորացումըՙ կրթության արդյունքը:

Նախորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդ գրառումը

STADA ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՃԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է 18%

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

STADA ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՃԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է 18%

Լրահոս

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական