Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔԸ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ. «ԼՈՒՍԻՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ»

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ է սիրում աչքալուսանք տալ թուրք ժողովուրդին: Նրա աչքալուսանքները հատկապես հաճախակի դարձան 2020 թվին: Նույն թվի հուլիսին նա ավետել էր, որ բյուզանդական Այա Սոֆիա տաճարը վերածվելու է մզկիթի, իսկ օգոստոսինՙ Սեվ ծովում բնական գազի պաշարների հայտնաբերման մասին, հայտարարելով, թե առաջիկա մեկ տարում դրանք կշահագործվեն եւ բնակչությունը էժան գազ կստանա: Մինչդեռ, բնական գազի հայտնաբերված պաշարների շահագործման համար պահանջվում էր 5-ից 7 տարի ժամանակ: Բացի դրանից, այդ պաշարները չնչին էին, ընդամենը կարող էին բավարարել երկրի 5 տարվա պահանջները, հետեւաբար ոչ շահութաբեր, որովհետեւ միայն հորատման աշխատանքների համար համար անհրաժեշտ էր 2.5 միլիարդ դոլար:

Այս հանգանաքը ստիպեց Էրդողանին հրաժարվել բնական գազի պաշարների շահագործումից, շուտով դրանք մոռացության տրվեցին: Սակայն, նա չհրաժարվեց աչքալուսանքներից: Փետրվարի 14-ին հայտարարեց, որ ամսի 17-ին նոր աչքալուսանք է տալու թուրք ժողովուրդին: Խոսքը Հյուսիսային Իրաքի Գարա շրջանի (որը Թուրքիայի դեպի Մոսուլ բացվող դարպասն է) քարանձավներում որպես պատանդ պահվող 13 թուրքերի մասին էր, որոնց 6 տարի առաջ Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջանի քաղաքներից առեւանգել եւ քարանձավում բանտարկել էր PKK-ն:

Դեկտենբերի 17-ին թուրքական ռազմաօդային ուժերի 40 ինքնաթիռ համատարած ռմբակոծել էր Գարայի շրջակայքը, ապա ուղղաթիռներով հատուկ նշանակության զորքեր էին իջեցրել քարանձավից 24 կմ. հեռավորության վրա, որոնք այնուհետեւ շարժվել էին դեպի քարանձավ, որ գերությունից ազատեն պատանդներին: Նրանց Էրդողանը անվանել էր գերիներ եւ արժանացել բուռն հակազդեցությանը, թե PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, ուստի չի գերեվարում, այլ առեւանգում կամ պատանդ է վերցնում:

Համենայնդեպս, Էրղողանի աչքալուսանքն ու Գարայի շրջակայքի համատարած ռմբակոծությունն ու զինվորների առաջխաղացումը դեպի քարանձավՙ նախազգուշական ազդակ է հանդիսանում PKK-ի գրոհայինների համար: Նրանք այդ զինվորներից 3-ին սպանում, ապա շտապում են քարանձավ, գնդակահարում բոլոր պատանդներին ու փախչում: Այլ կերպՙ Էրդողանի աչքալուսանքը պատճառ է դառնում 16 թուրք զինծառայողի սպանության: Ընդ որում հակառակ պաշտպանության նախարար Հուլիսի Աքարի հայտարարությանը, թե պատանդները քաղաքացիական անձինք են, պարզվեց, որ նրանք եղել են թուրք զինծառայողներ, ինչպես նաեւ Ազգային հետախուզական կազմակերպության գործակալներ:

Էրդողանի աչքալուսանքներից թերեւս ամենահետաքրքրականը «լուսին գնալու» մասին աչքալուսանքն է, ինչը, ըստ նրա, նախատեսվում է 1923-ին, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ին: Բայց ինչպե՞ս: Այդ գործը պետք է նախաձեռնի 38 մլն. լիրա բյուջեով 2018-ին կազմավորված Թուրքական տիեզերական ընկերությունը: Ճիշտ է, հիմա ընկերության բյուջեն կազմում է 84 մլն. լիրա, որը համազոր է 1.4 մլն դոլարի, սակայն այդ գումարով Էրդողանը ընդամենը կարող է 10 անօդաչու սարք ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այլ կերպ, չհաշված Այա Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի, Էրդողանի մնացած աչքալուսանքները կա՛մ հիասթափություն են պատճառել թուրք ժողովուրդին, կա՛մ էլ ավարտվել են կատարյալ խայտառակությամբ: Ելնելով թուրքական մամուլի արձագանքներից, դժվար չէ կռահել, որ խայտառակությամբ կավարտվի նաեւ «լուսին գնալու» աչքալուսանքը:

Այդ հարցին փետրվարի 17-ին անդրադարձել է նաեւ Կ.Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը «Էրդողանի ավետիսը «Լուսին կ՚երթանք» խորագրով: Ահա թե ինչ է գրել.

«Փետրվարի 9-ին, երեքշաբթի օրը, Էրդողանը հայտարարեց 2 օր առաջ խոստացած ավետիսը: Նա «լուսին կ՚երթանք» բառակապկցությանբ սկսած ելույթում մանրամասնություններ փոխանցեց Թուրքիայի տիեզերագնացության ծրագրերի մասին: Դրանք բաղկացած են երեք փուլից, որոնց վերջնակետը թուրք տիեզերագնացի լուսնի վրա ոտք դնելն է: Էրդողանի այս ավետիսը շուտով երգիծանքի նյութ դարձավ սոցցանցերում, որտեղ մատնանշվում էր երկրի առկա տնտեսական ճգնաժամը, գործազրկությունն ու հասարակությանՙ այս ամենով պայմանավորված սնանկացումը: Մանավանդ որ տիեզերագնացությունը դեպի լուսին արդեն իսկ դարձել է զբոսաշրջության խնդիր եւ 2 մասնավոր ընկերություն որոշակի գումարի դիմաց պատրաստվում են լուսին տեղափոխել իրենց ուղեւորներին»:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉՍՏԱՑՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՊԱՀԱՅԱՖԻԿԱՑՆԵԼ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՊԱՀԱՅԱՖԻԿԱՑՆԵԼ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Լրահոս

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական