Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՁՈՐ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆՈՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Այգեձորը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանի մոտ` մարզկենտրոնից 75 կմ հարավ-արեւելք, Ախնջա գետի ափին: Խոսել սահմանամերձ գյուղի բնակիչների մասին, բնութագրել նրանց առօրյան` դժվարությամբ է ստացվում. յուրաքանչյուր օր վախով քնող, սակայն երբեւէ հույսը չկորցրած մարդիկ են ապրում այստեղ` որոնց երազանքը միայն աշխարհում խաղաղության հաստատումն է: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր օր գյուղացիները ստիպված են կրակոցներ լսել, ապրել համատարած վախի մթնոլորտում, «պայքարել» իրենց օրվա գոյության համար` մենք կարողացել ենք պահպանել գյուղացուն հատուկ մաքրությունը, միամտությունն ու մարդասիրությունը: Գյուղում խնդիրները շատ չեն` կան աշխատատեղերի խնդիրներ, սակայն հողի ուժը շարունակում է պահել մեզ մեր հայրենի գյուղում:

Համատարած վախի մթնոլորտ է, թշնամին մի քանի հարյուր մետրի վրա է ու մտքում հյուսում է հերթական դավադրությունը: «Ամեն երեկո քնելուց առաջ ասում ենք` տեսնես հաջորդ առավոտ կարթնանք, թե՞ չէ: Դա ենք զգում: Ու որ առավոտն արթնանում ենք` անկախ մեզնից ասում ենք` փառք Աստծո, դեռ սաղ ենք»: «Աշխատանք չկա, հող ենք մշակում բահերով: Մտնում ենք` այգին, որ մի քիչ գործ անենք, տեսնում ենք կրակում են` փախչում ենք: Արդեն էլ փորներումս սիրտ չի մնացել: Ամեն րոպե կրակոց. դադարներով, անսպասելի»: Այգեձորցիները հանգիստ չունեն անգամ երազում` «ամեն րոպե երազում էլ տեսնում ենք` որ եկան, կրակեցին»:

Որպես իսկական հայ տղամարդ` այգեձորցին վստահ է. «Գյուղը մենք կպահենք` ինչ էլ որ լինի, մենք կանգնած ենք` մեծից փոքր»: Ընդհանուր լարված մթնոլորտն իր ազդեցությունը չէր կարող չթողնել երեխաների հոգեբանության վրա: Մեր պաշտպանական դիրքերը հայ զինվորները լավ են պաշտպանում, թերացում չկա: Մենք պիտի շենացնենք մեր գյուղը, որ հարեւան ադրբեջանցիները տեսնեն, որ մեզ համար կրակոցները կարեւոր չեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկրի ԱՆԱՌԱԿ կողմը / Падшая сторона страны / Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՕԳՏՎԵԼ ԲԱՅԴԵՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՕԳՏՎԵԼ ԲԱՅԴԵՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական