Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՐՄՅԱԿՈՎՅԱՆ ՑՈՒՑԻՉՙ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎՈՒԹՅԱՄԲ

15/01/2021
- 15 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վեց տարի առաջ Գյումրին ցնցած այս ահավոր ողբերգության հերթական տարելիցին օրերս անդրադարձան հանրապետության եւ տեղական լրատվամիջոցները: Հիշեցնենք, 2015 թ. հունվարի 12-ի լուսադեմին գյումրեցի Ավետիսյանների տուն ապօրինի մուտք գործած հանցագործի հրազենային կրակոցներով սպանվեցին իրենց անկողիններում քնած ընտանիքի չափահաս ու մանկահասակ վեց անդամները, իսկ սվին-դանակով խոշտանգված յոթերորդըՙ վեց ամսական գրկանոց տղա երեխան, մահացավ մեկ շաբաթ հետո, Երեւանի հիվանդանոցում: Այս ոճրագործության համար մեղադրված անձըՙ Գյումրու ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թ. մայիսի 18-ին, «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով փոխանցվեց իր երկրին: Ե՛վ այդ դատավարությունը, ե՛ւ այդ «հանձնումը» մինչեւ այժմ մի շարք հարցականներ են թողել:

Ոճրագործության վեցերորդ տարելիցինՙ այս հունվարի 12-ին ամեն այդ օրվա պես դժվարությամբ մուտք գործելով անբնակությունից արդեն խարխլված ու փտած հատակով հայրական տուն, Ավետիսյանների ժառանգ նրանց երկու ավագ դուստրերը նաեւ հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ քույրերի (եւ ոչ միայն նրանց) չհերքված ենթադրության, ռուս զինծառայողը հնարավոր էՙ մենակ չի գործել, եւ այդտեղ մնում են չպարզված հանգամանքներ: Նրանք պահանջում են գործի վերաբացում եւ խնդրում են ֆինանսական աջակցութուն բնակարանի նորոգման ու նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ գործի քննությանն անձամբ հետամուտ լինելու համար:

Այս առիթով չես կարող հերթական անգամ չհիշել նաեւ տխուր հետեւություններըՙ կապված տեղի ունեցած ոճրագործությանը հաջորդած իրավական ընթացակարգերի հետ: Եթե այդ դեպքից մոտ երեք տարի առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում ավտոտրանսպորտային դժբախտ պատահարի հետեւանքով 18 մարդու ցավալի մահվան պատճառ դարձած բեռնատարի հայ վարորդին ռուսաստանյան դատարան էին տանում կանացի խալաթով, նվաստացնելով ու ազգային վիրավորանք հասցնելով բոլորիս, ապա Հայաստանի տարածքում հայ մի ամբողջ ընտանիքի չարամիտ սպանդ իրականացրած անձը իր բռնվելու պահից սկսած եւ ընդհուպ Հայաստանից տարվելը եղավ ու մնաց նախ իր պետության սահմանապահների, ապա հարազատ զորամասի հոգատար թեւի տակ, երբեք չհանձնվելով մեր երկրի իրավապահներին: Եվ նույնիսկ քննությունը վարող Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատական նիստերին ոչ թե հանցագործին էին բերում դատարան, այլ ամբողջ դատարանն էր գնում նրա պահման վայրը… Մեր պետության մեջ գործում էր այլ պետության, տվյալ դեպքումՙ զորեղ Ռուսաստանի իրավունքը, որի սահմանադրության համաձայն այդ երկրի քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության եւ այդ երկիրը երաշխավորում է երկրից դուրս իր քաղաքացիների պաշտպանությունն ու հովանավորությունը:

Հըբը, Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացիներ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատև և թեժ լինել․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

…ԵԹԵ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԲԵՄԻ ՎՐԱ ՎԱՂԸ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ ՏԵՍՆԵԼ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

...ԵԹԵ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԲԵՄԻ ՎՐԱ ՎԱՂԸ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ ՏԵՍՆԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական