Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

2020 թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է շնորհվել Սըր Ռոջեր Պենրոուզին (Օքսֆորդ), որը դեկտեմբերի 8-ին կարդաց Նոբելյան դասախոսությունը «Սեւ խոռոչներ, կոսմոլոգիա եւ տարածա-ժամանակային սինգուլյարություններ»:

Նոբելյան ելույթները, որոնց հետաքրքրությամբ սպասում են աշխարհի մասնագետները, մտնում են գիտության պատմության մեջ, քանի որ մրցանակակիրը ներկայացնում է տվյալ բնագավառի անցյալի եւ ապագայի իր տեսակետները:

Պենրոուզի ելույթում, որ վերաբերում էր բնագավառի մեկդարյա ընթացքին, հիշատակված փոքրաթիվ գիտնականների թվում է Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը:

Սա առաջին հայ գիտնականի հիշատակումն է Նոբելյան ելույթներումՙ դրանց ավելի քան մեկդարյա պատմության մեջ:

Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի կայքից

https://www.aanl.am/?control=h1528&pc=news&lang=en