Կիրակի, 2 Օգոստոս, 2026

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետ լրագրության բաժին 3-րդ կուրս

– Ոտքիցս վիրավոր եմ եղել, բայց չեմ թողել տանեն հոսպիտալ. ասել եմՙ թող ասկոլկան դիրքերում հանեն, ես չեմ կարա էս թեժ պատերազմի ժամանակ գնամ պառկեմ, եւ ի վիճակի եմ սահման պահեմ,- պատմում է Արցախի սահմանին կանգնած զինվորներից մեկը:

Հայ զինվորը հայրենիք չի տվել թշնամուն, պայքարել է մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը. ուղղակի զինվորին դավաճանել են:

Կամավորականների մի մասը բարեխղճորեն կանգնել է մինչեւ վերջ, իսկ շատերն էլ մենակ են թողել 18-20 տարեկան զինվորներին:

Միայն համացանցում կամ փողոցներում ակտիվ մեղադրանքներ ու պահանջներ ներկայացնելով չէ, սահմանին կանգնել էր պետք:

Մեկ զինվորի դեմ մեկ տանկ, տասը զինվորի դեմՙ հարյուր թշնամի: Այս ամենը տեսնելովՙ միեւնույն է, հայ զինվորը պայքարել է մինչեւ վերջ:

Դավաճան են այն տղամարդիկ, որոնք լքել են Արցախը. եթե յուրաքանչյուր ոք մնար իր քաղաքում, գյուղում Արցախի ոչ մի տարածք չէր ընկնի:

Արցախցիների մեծ մասը այսօր արդեն իրենց իրերն են տեղափոխում իրենց բնակավայրերից:

– Իմաստ ու ապագա չկա էստեղ, մնանք ինչ անենք,- ասում է արցախցի մի տղամարդ:

Եվ հենց այս տրամադրվածությամբ պատերազմական օրերին չեն կանգնել զիվորի կողքին:

Այրել տները եւ դո՞ւրս գալ: Սա՞ է հարցի լուծումը:

Հենց արցախցին պետք է իմաստ եւ ապագա ստեղծի իր սուրբ հողում ապրելու համար:

Ինչպես նշում է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը. «Տարածքներ են սպասում արցախցուն: Հեշտ է ունեցվածք տեղափոխել. հայրենի՛ք է պետք պահել»: Եվ ինչպես վստահեցնում է նաՙ Արցախը մնալու է հայկական: