Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԴՈՒՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱՊՐԵԼ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած արցախցիները դեռ ուշքի չեն գալիս: Արցախի նոր սահմանների մասին լսելուց հետո մարդիկ հայտնվել են ծանր ու անորոշ վիճակում: Արդեն մեկ ամսից ավելի էՙ Արցախը լքել են, բայց սրտով դեռ այնտեղ են ՙ ռմբակոծված փողոցներում, սահմանին, միայնակ մնացած տներումՙ կիսատ թողած նախաճաշի սեղանով:

– Հաղթանակի էի սպասալ,քինայի իմ տունը:

Թալիշ գյուղի բնակիչ Ռայա տատը, ինչպես բոլոր հայերը,սպասում էր հաղթանակի:Արդեն քանի օր է ուշքի չի գալիս, դեռ առանց արտասվելու խոսել չի կարողանում:Ասում էՙ ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Թալիշում: Ռայա տատը լսողության հետ խնդիրներ ունի. դեռ 90-ականների պատերազմի ժամանակ տան մոտ պայթյուն է եղելՙ իր հետքը թողնելով կնոջ լսողության վրա: Առավոտյան արթնացել ու տանից դուրս է եկել,փողոցով անցնող հրշեջ մեքենայի վարորդը տեսել էր նրան ու հարցրել. «Տատի՛ ջան, ի՞նչ ես անում այստեղ. պատերազմ է»: «Ի՞նչ պատերազմ»: Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջը նա լքել է Թալիշըՙ աչքն իր կիսաբաց դռանը:

Քարվաճառի Քնարավան գյուղում 15 ընտանիք է ապրում: Տարիներ շարունակ իրենց ձեռքերով քարը քարին են դրել, գյուղը շենացնելու ուղին բռնել, իսկ հիմա ստիպված են թողնել ամեն ինչ ու հեռանալ ցավը սրտում:

«Թշնամուն մի շիվ ու մոլախոտ էլ չենք թողնելու: Լավ է կրակին տանք,քան թշնամուն:Իմ արած-դրածը իմ ձեռքով վառել եմ,ինչ կարողացելՙ վերցրել եմ,մնացածը վառել,եթե իմ երեխան չի ապրելու,ուրեմն ոչ ոք թող այդտեղ չապրի»,-մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչՙ Արմենը :

Տները այրելուց բացիՙ արցախցիները «մաղթանքներ» են թողնում նաեւ պատերի վրա ադրբեջանցիների համար, պատերին գրելովՙ «Անիծվե՛ք դուք, թո՛ւրք շներ, չե՛ք մարսելու», «Մեռնելու եք էս օդից», «Ո՛չ վայելեք»:

«Կյանքիս ամենաերջանիկ տարիներն այնտեղ եմ ապրելՙ Ստեփանակերտի տանս»,- պատմում է տիկին Սուսաննանՙ նկարագրելով այնտեղի իր ողջ ստեղծածըՙ խոհանոցը, որտեղ պատրաստել է պաստաներ, ժինգյալով հաց, տապակած կանաչիներ ու իսկական արցախյան լոլիկով ձվածեղ:

Ամեն ընտանիք իր ողբերգությունն ունի: Հարցիսՙ արդյոք գիտի՞ տունը կանգուն է թե ոչ, տիկին Սուսաննան պատասխանում է. «Կանգուն է, բայց ինչ տարբերություն,չնայած Արցախում խաղաղապահներ են տեղակայվելու, մեկ էՙ հետ գնալու ցանկություն չունեմ: Մեզ զրկել են մեր տնից,մեր հայրենիքից,մեր կյանքից,մեր եկեղեցիներից: Ձեզ վրա վերցրեք. իսկ դուք կկարողանայի՞ք ապրել թուրքի հետ»:

«Պատերազմից հետո տեսնում եսՙ ցամաքած գետ է: Տարիներ են անցնում, նորից ծաղկում է, ապրում. այդ ինչքա՞ն պիտի ուժ ունենաս, որ չդադարես սիրել կյանքը»,-ասում է Արցախի բնակիչ Քնարը ավելացնելով. «Մայրս չէր թողնում, որ մեր հասակակիցների մոտ «հայրիկ» բառն ասենք: Ասում էրՙ մեկ ժամ հետո չես իմանաՙ ում հայրը ողջ կլինի, ու հիմա նույն կերպ տան մասին էլ, չես կարող խոսել, ինչ իմանաս, ո՞վ իր տունն ու տեղը կորցրած չի լինի»:

Ու այսպես շարունակՙ տնից տուն մարդիկ իրենց ամենաթանկն են տալիսՙ կյանքը, զավակներին, սիրելիներին, տունը: Կոտրված մեջքով, կոտրված սրտով, բայց նաեւ հավատով սպասում իրենց տուն-տեղի խաթարված խաղաղությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԱՀԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԻՆ ՀԱՅԻ ԴԵՄ ՀԱՅՆ Է ՀԱՆԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական