Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Բոյկոտն ինչ-որ բան անելու կամ չանելու յուրօրինակ միջոց է, որը հաճախ է հայտնվում որոշակի հանրության առաջ: Այն առաջնահերթ խնդիրներ է ստեղծում տնտեսության մեջ, որն էլ իր հերթին ազդում է մարդկանց առօրյայի, կյանքի ու կենցաղի վրա: Ստացվում է փակուղային մի վիճակ, երբ տուժում են գործընթացի բոլոր կողմերը մի շարք առումներովՙ սկսած պարզ կենցաղայինից մինչեւ սոցիալ-տնտեսական, անգամՙ ռազմա-քաղաքական: Այստեղ արդեն պարզվում է, որ իրավիճակից ելք այսուհանդերձ կա, եւ այն ընդամենը սեփական ուժերի օգնությամբ լուծելու շրջանակում է: Կարծես չափից շատ ընդհանրական ստացվեց, որը փորձեմ մանրամասնել մեր պայմաններում հանդիպող կոնկրետ փաստարկումներով:

Հայաստանյան հանրության առջեւ դրվել է թուրքական ապրանքները բոյկոտելու խնդիր, որի առաջնահերթը թերեւս հագուստն է: Հագուստ անվանացանկի մեջ է կոշիկն իր բազմազանությամբՙ փոքրի ու մեծի, կնոջ ու տղամարդու, տաք ու սառը եղանակների, առօրյայի ու հանդիսությունների: Այնպես որ, եթե հասարակ մահկանացուներն այն 1-2 զույգ են ունենում, մի փոքր այլք դրանից տասնյակներով են գնումՙ մատչելիից մինչեւ աստղաբաշխական գների հասնող: Փորձեցի փոքր-ինչ մանրամասնել մեն-միակ այս ոլորտը, ցույց տալու համար, թե տնտեսական ու տնտեսվարական ինչ կարողունակություն է այն պարունակում, ինչ միջոցներ է ընդգրկում, ինչպիսի աշխատատեղեր ու աշխատաշուկա է ենթադրում: Թուրքիայից 270 մլն դոլարի ներկրումների մեջ միայն հագուստը կազմել է 70 մլն դոլար:

Այնպես որ հեռու գնալ պետք չէ, եւ առաջնորդվելով յուրաքանչուր նորը մասամբ մոռացված հինն է մոտեցմամբ, փորձենք վերհիշել ոչ վաղ անցյալում մեր ունեցած այս ոլորտի վիճակագրությունը: ՀՍՍՀ-ն համարվում էր գերհզոր խորհրդային երկրի կոշիկի արտադրության հզոր կենտրոններից մեկը, ուր 1985-ին թողարվկել է մոտ 20 մլն զույգ մոդայիկ ու նրբագեղ կոշկեղեն, որի էլ 65 տոկոսն արտահանվել է: «Մասիս», «Նաիրի», «Լյուքս» միավորումների արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, քանզի համապատասխանում էր ժամանակի չափանիշներին: Ավաղ, այն կազմալուծվեց եւ այսօր ոլորտը գոյատեւում է հիմնականում փոքր ու միջին գործարարության շնորհիվՙ բացառապես ներկրված կաշեհումքի եւ օժանդակ միջոցների հաշվին, որը հիմնականում իրականացվում է անբարյացակամ հարավային երկրից: Եվ հարցըՙ հնարավո՞ր է արդյոք ոլորտը վերակենդանացնել նորովի, հնչում է ինքնաբերաբար:

Պարզ է, որ այն առաջնահերթն առնչվում է կաշվի հետ, որը ժամանակին իրականացվում էր Ստ. Շահումյանի անվան ձեռնարկությունում: Որոշ հաղորդումներից տեղեկանում ենք, որ այն այժմ էլ գործում է, միայն թեՙ տարվա մի քանի շաբաթ. հումքի զգալի պակաս կա, քանզի ցաք ու ցրիվ սպանդի պայմաններում անասնակաշին այդկերպ էլ հավաքվում եւ ուղարկվում է դուրս, այլոց հումք ծառայում, հետո պատրաստի կաշվի տեսքով վերադարձվում ՀՀ: Այս գործընթացում էական է հատկապես խոշոր եղջերավորի գլխաքանակը: Ըստ մի շարք ռազմավարական հռչակված ծրագրերի կանխատեսվում էր տարիներ առաջ ունենալ 800 հազար գլխաքանակ, երբ 2016-ին պահվող 700 հազար խոշորից 2018-ին մնացել է 590 հազարը, որից կովերըՙ 320 հազար եւ 267 հազար: Արդյունքումՙ ՀՀ առեւտրային ցանցում հայտնվեցին կաթ պարունակող արտադրանք անվանմամբ կաթնամթերք, երբ հանրության պահանջն առավելապես առողջ սնունդ ունենալն է:

Ընդամենը երկու տարում անհրաժեշտ անասնագլխաքանակի նման նվազումը իշխանության տնտեսական բլոկի որեւէ պատասխանատուի չանհանգստացրեց: Կաթի ու մսի պակասորդը փակվեց ներկրումներով, նույնըՙ կաշվի պարագայում: Տարօրինակն այստեղ այն է, որ ոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիմա էլ, բոյկոտի պայմաններում, մարդկանց առաջարկում են… կաշվի նոր շուկաներ փնտրել, երբ հարկ է տեղական արտադրություն կազմակերպել, պատրաստի կաշի արտահանել, շուկաներ գրավել: Թե ո՞ւր մնաց այդ կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման ակնկալիքը, կապված աշխատավարձերի ու պարգեւավճարների կտրուկ բարձրացման հետ, պարզապես պարզ չէ: Փոխարենը պարզից էլ պարզ է, որ հատկապես գյուղոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելը հարկ է որ արտացոլվեր առավել գործնական դրսեւորումներովՙ հումք մատակարարելով վերամշակողներին եւ սնունդՙ բնակիչներին: Առայժմ փաստ է, որ անգամ շաքարավազի հումքն է ներկրվում, երբ ՀՀ վարելահողերի էական մասը չի մշակվում, ողջ երշիկեղենը պատրաստվում է ներկրված խոր սառեցված մսատեսակներից…

Համաշխարհային զարգացումները հաստատում են, որ տնտեսական արդյունքները գրանցվում են առանձին վերցրած ոլորտների հաջողությունների շնորհիվ, այլ ոչՙ ընդհանրական ձեւակերպումներով: Լուծված խնդիրը վստահություն է ներշնչում, որ անլուծելի հարցեր չկան, հաջողությունը յոթ սարի ետեւում չէ, այլՙ հարեւանությամբ: Մնում է այն նկատել, այդկերպ բազմապատկել ՀՀ ՀՆԱ-ն, որից գոյացող միջոցներով էլ մեր չքնաղ Հայաստանն անխոցելի դարձնել:

09.11.2020

Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՁ ԿՆՔԵՑՙ ՀԱՅ ԼԻՆԵ՛Լ…»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՁ ԿՆՔԵՑՙ ՀԱՅ ԼԻՆԵ՛Լ...»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական