Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՊԱԳՐՎԵԼ Է «ԱՐԵՎԵԼԱԱՍԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ԱԻ Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ.

Բոլորովին վերջերս ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժինը լույս է ընծայել «Արեւելաասիական ուսումնասիրություններ» խորագրով ժողովածուի հերթական` չորրորդ հատորը, որում ընդգրկված են Չինաստանի, Ճապոնիայի եւ ասիական որոշ երկրների արտաքին քաղաքականության հիմնախնդիրների ու գործընթացների վերաբերյալ մի շարք վերլուծական հոդվածներ: Իր բովանդակությամբ ու քննարկվող հիմնախնդիրների բազմազանությամբ այս եզակի ժողովածուի տպագրությունը խիստ կարեւորվում է Հայաստանում արեւելաասիական երկրների ուսումնասիրութունն ակադեմիական մակարդակի բարձրացնելու առումով:

Նշենք, որ Միջազգային հարաբերությունների բաժնի հետազոտական ուղղություններից է արեւելաասիական որոշ երկրների ժամանակակից պատմության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային (Մերձավոր Արեւելք եւ Հարավային Կովկաս) զարգացումներում այդ երկրների զբաղեցրած դերի ուսումնասիրությունը:

Արեւելագիտության ինստիտուտը 2003 թվից հաջողությամբ ակադեմիական կապեր է հաստատել եւ համագործակցություն է զարգացնում ՉԺՀ-ի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի մի շարք առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ: Բաժնի գիտաշխատողներն ակտիվ համագործակցում են ինստիտուտի գործընկեր հետազոտական կենտրոնների հետ, մասնակցում միջազգային տարբեր սեմինարների, գիտաժողովների, գիտահետազոտական եւ որակավորման ծրագրերի:

«Արեւելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուի վերջին հատորում տեղ են գտել բաժնի գիտաշխատողների մի շարք հոդվածներ` նվիրված Չինաստանի Ծովային Մետաքսի ճանապարհի ռազմավարության, Չին-իրանական կապերի, Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ էներգետիկ համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնադրման գործում Պեկինի դերակատարության, ինչպես նաեւ Ճապոնիայի միջինասիական քաղաքականության, Մետաքսի ճանապարհի ծրագրերի հետ կապված Տոկիոյի դիրքորոշման եւ ասիական որոշ երկրների ու Իրաքյան Քուրդիստանի միջեւ հարաբերությունների հաստատման ուսումնասիրությանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը ` «Մետաքսի ուղու ընդհանուր ստրատեգիան. Ճապոնիայի մոտեցումները» վերնագրով իր հոդվածում անդրադառնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1999 թ. Տոկիոյում տեղի ունեցած միջազգային սեմինարին, որին վաստակաշատ գիտնականն անձամբ է մասնակցել: Սեմինարի բանախոսները կարեւորել են Մետաքսի ճանապարհի ռազմավարական նշանակությունը, որի կառուցման գործում վտանգավոր են համարել ընթացիկ հակամարտությունները: Սեմինարի շրջանակներում ճապոնացի գիտնականներն արտահայտել են Տոկիոյի պատրաստակամությունը Երեւանի հետ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Հեղինակն անդրադառնում է նաեւ Ստամբուլի համալսարանի թուրք պրոֆեսորի օգնական, տնտեսագետ Սամի Ունսալիի հետ ունեցած իր զրույցի մանրամասներին:

Բաժնի առաջատար գիտաշխատող Աղավնի Հարությունյանի հոդվածը նվիրված է Պեկինի Ծովային Մետաքսի ճանապարհի ռազմավարության շրջանակներում Ջիբութիում Չինաստանի առաջին արտերկրյա ամրոցի հաստատման ուսումնասիրությանը: Ջիբութին, որը հայտնի է որպես «աշխարհի ծովային մայրաքաղաք», 2000-ականներից դարձել է աֆրիկյան մայրցամաքի ծովային հաղորդակցություններին սպառնալիք ներկայացնող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նպատակով ձեւավորված միջազգային ուժերի ու կոալիցիաների (այդ թվում` չինական) գլխավոր հենակետը: Վերջին տարիներին Ջիբութիի` որպես Ասիան, Աֆրիկան եւ Եվրոպան միմյանց կապող առանցքային ծովային հանգույցի հանդեպ Չինաստանի աճող հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է միջազգային ծովային երթուղիների եւ նավահանգիստների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում Պեկինի դրսեւորած հավակնություններով: Այն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարության մաս է կազմում, որի ծովային բաղկացուցչի` «21-րդ դարի Ծովային Մետաքսի ճանապարհի» երկայնքով նախատեսված երթուղիների կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով Պեկինը «հյուսում» է լոգիստիկ կենտրոններից եւ հենակետերից կազմված յուրահատուկ «Մարգարտի շարան»: Ջիբութիում կառուցված չինական առաջին ծովային ռազմահանգրվանը համարվում է այդ «շարանի» կարեւոր ծայրակետերից մեկը:

Բաժնի առաջատար գիտաշխատող Գոհար Իսկանդարյանի ` Չինաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ձեւավորման ու զարգացման ուսումնասիրությանը նվիրված աշխատության մեջ հեղինակն անդրադարձել է այդ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի արտաքին քաղաքականության կրած փոփոխություններին, Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Պեկինի ցուցաբերած ռազմական օգնությանը: Հեղինակը կարեւորում է Իրանի էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում Պեկինի ներգրավվածությունն ու չինական Նոր Մետաքսի ճանապարհների կառուցման միջոցով Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան միմյանց կապող ծրագրերի որոշ հատվածի իրականացումն իրանական տարածքով, որն Արեւմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցների տակ է գտնվում:

Բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանի հոդվածը նվիրված է Սաուդիան Արաբիայի եւ Չինաստանի միջեւ նավթային հարաբերությունների եվ էներգետիկ աշխարհաքաղաքականության նոր միտումների ուսումնասիրությանը: Հեղինակը գտնում է, որ սաուդաչինական առեւտրական հարաբերությունների խորացումն էներգետիկ բնագավառում, հատկապեսՙ նավթի շրջանառության ավելացման պայմաններում, հանգեցնում է այդ պետությունների միջեւ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ձեւավորմանը: Երկկողմ հարաբերությունների այդ որակն էլ, իր հերթին, հանգեցնում է ռազմավարական համագործակցության ձեւավորմանը, ինչն էլ ազդում է գլոբալ էներգետիկ աշխարհաքաղաքականության համակարգի վրաՙ հանգեցնելով խորքային փոփոխությունների: Այսօր արդեն էներգետիկ հարաբերությունների ներկա պայմաններում աճում է Ասիական պետությունների ու հատկապես Չինաստանի կարեւորությունը, ինչն էլ նպաստում է էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ ապակենտրոն աշխարհակարգի ձեւավորմանը: Հեղինակը գալիս է այն հետեւության, որ Արեւմուտքը դեռ չի կորցրել իր ազդեցությունն էներգետիկ շուկաների վրա, չնայած առկա է այդ ազդեցության նվազում, իսկ մյուս կողմիցՙ Ասիական պետությունների ու հատկապեսՙ Չինաստանի աճող հզորության պայմաններում, վերջիններս ձեռք են բերում նոր հնարավորություններ էներգետիկ շուկաներումՙփոխելով խաղի ընդունված կանոնները:

Բաժնի ավագ գիտաշխատող Եվա Հարությունյանի հոդվածը նվիրված է Միջին Ասիայում Ճապոնիայի վարած էներգետիկ քաղաքականության ուսումնասիրությանը: Հեղինակն իր աշխատանքում ներկայացնում է Ճապոնիայի էներգետիկ քաղաքականության զարգացման դինամիկան Միջին Ասիայի երկրներումՙ այն բաժանելով 3 փուլի, որոնք ուղղված էին նավթի եւ գազի խողովակաշարերի կառուցմանը, հանքավայրերի զարգացման, արդյունահանման եւ արտահանման գործընթացների աջակցմանը, ինչպես նաեւ քաղաքական ինտեգրացիոն գործընթացների ձեւավորմանըՙ որպես էներգետիկ պաշարների անխափան արդյունահանման եւ արտահանման երաշխիք:

Բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանի հոդվածում քննարկվում է Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ Արեւելյան Ասիայի առաջատար երկրների` Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ինչպես նաեւ Հնդկաստանի քաղաքականությունը, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ բացեցին Իրաքի Քուրդիստանի շրջանի մայրաքաղաք Էրբիլում: Աշխարհի 15 խոշոր տնտեսության շարքում գտնվող, ինչպես նաեւ հում նավթի ու նավթամթերքների խոշոր սպառողներ համարվող այդ երկրները հետաքրքրված են իրաքյան նավթով: Թեեւ Քուրդստանի տարածաշրջանային կառավարությունը լիազորված չէ վարել անկախ արտաքին քաղաքականություն, այն ձգտում է հարաբերություններ հաստատել իր էներգետիկ ոլորտում պոտենցյալ ներդրումներ իրականացնող այս երկրների հետ: Հեղինակը գալիս է այն հետեւության, որ, հակառակ Ասիայի այս խոշոր երկրների հետապնդած առանձնահատուկ տնտեսական, քաղաքական շահերին, Իրաքի Քուրդիստանում նրանց ներկայությունը սահմանափակ է: Վերջինիս հանդեպ նրանց գրաված դիրքորոշումը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ավելի լայն քաղաքականության մաս է կազմում, որում կարեւորվում է Իրաքի հետ լավ հարաբերությունների պահպանումը:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հիմնադրման հարցում Չինաստանի ցուցաբերած նախաձեռնության ուսումնասիրությանն է անդրադարձել բաժնի գիտաշխատող Արամ Աբաջյանը : Ըստ հեղինակի, հիմնադրման սկզբնական փուլում ՇՀԿ-ը հիմնականում միտված էր անվտանգության եւ տարածաշրջանային կայունության ապահովմանը, սակայն հետագայում այն կարեւորագույն տնտեսական փոխշահավետ համագործակցության մեխանիզմի վերածվեց եւ զարգացման այլ ուղղություններ ու ռազմավարություններ մշակեց: ՇՀԿ-ի օգնությամբ չինացիները հետագայում սկսեցին ներկայացնել իրենց տարաբնույթ հետաքրքրություններն ու նպատակները եւ կազմակերպության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորեցին: Հեղինակը ՇՀԿ-ի ստեղծման նախաձեռնումը դիտարկում է նաեւ որպես տարածաշրջանում չինական քաղաքականության առավել նշանակալի, ինչպես նաեւ ճկուն ռազմավարության ապացույց, որը Պեկինի խոհեմ դիվանագիտության շնորհիվ աստիճանաբար քայլեր է կատարում հավակնոտ նպատակներ:

Հարկ է նշել, որ ժողովածուն նախատեսված է հանրության լայն շրջանակների` մասնավորապես արեւելագետների, միջազգայնագետների, պատմաբանների, փորձագետների, դիվանագետների եւ ուսանողների համար:

Նախորդ գրառումը

ԱԼԵՆ ՆԱՎԱՌԱ-ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԸՆԴԳԾԵԼ ԱՅՍ ԱՂԵՏԻ ՄԵՋ ՄԵՆԱԿ ՄՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՍ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՔԵԶ ԳԳՎԱԾ ԱՊՐՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՔԵԶ ԳԳՎԱԾ ԱՊՐՈՒՄ Է

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական