Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅԴ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՄԵՐԻԿԱՆ

30/10/2020
- 30 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Եվս երեք օր, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը հայերս ԱՄՆ ենք անվանում, ընտրություններ կանցկացվեն: Ողջ Երկիր մոլորակը դրանք աշխարհի թիվ 1 տնտեսությունն ունեցող պետության թիվ 1 պաշտոնյայի ընտրություն է համարում, որը ուղղակի առումով, բոլորովին էլ այդպես չէ: Պարզ մի պատճառով. թեկնածուներին տրված ձայների արդյունքում յուրաքանչյուր նահանգում այսպես կոչված ընտրիչների սահմանված թվաքանակ կա: Նրանց թիվը որոշվում է ոչ թե թեկնածուներից լուրաքանչյուրի ստացած տոկոսների համամասնությամբ, ինչպես ընդունված է ամենուր, այլ… բոլոր ձայներն անցնում են հաղթողին: Կարծես անտրամաբանական է, սակայն այդպիսին է երկրի ընտրակարգը, որը վերանայելու ցանկություն կարծես չկա: Վերջնական արդյունքում նախագահի ընտրությունը իրականացվում է ընտրիչների կողմից: ԱՄՆ-ի պատմության ընթացքում 5 դեպք է եղել, երբ նախագահ է դարձել ձայների 2-րդ քանակն ստացած թեկնածուն, քանզի ընտրիչների թիվն ավելին է եղել, քան մրցակցինը:

Կատակ չէ այս ամենը, այլ ամենայն մանրամասնությամբ բացահայտված փաստ: Իսկ այսուհետ ասելիքը կազմվել է ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2020» տեղեկատուի հիման վրա:

Ընտրություններն ԱՄՆ-ում առավելապես նահանգային են ընտրիչներ ընտրելու առումով եւ որեւէ կապ չունեն մոտակա թե հեռու, փոքր թե մեծ նահանգների ընտրությունների արդյունքների հետ: Ծանոթացեք 2016-ի ընտրություններից Կալիֆորնիայի օրինակին: Նահանգի մոտ 40 մլն բնակչության ընտրական իրավունք ունեցողների 8,7 մլն-ը նախընտրեցին այն ընտրիչներին, ովքեր Հիլարի Քլինտոնի թիմն էին ներկայացնում, 4,5 մլն-ը Դոնալդ Թրամփի, 0,5 մլն-ը Գարրի Ջոնսոնի, այսպես մինչեւ 31-րդ թեկնածու Ֆրենկ Ադվուդը: Ընտրիչների քանակը սահմանվում է ընտրողների թվին համապատասխան եւ ամենամարդաշատ Կալիֆորնիայում նրանք 55-ն են: Կապ չունի, թե ընտրիչների թիմերն ինչպիսի տոկոսային արդյունքներ են հավաքել. Հաղթող համարվող կողմն ստանում է ողջ նահանգին հասանելիք ընտրիչների քանակը, տվյալ պարագայումՙ 55 ընտրիչները համարվել են Հ. Քլինտոնի անվերապահ աջակիցները: Բայց գիտենք չէ՞, որ այս տիկինը չէ որ ԱՄՆ նախագահ դարձավ, քանզի երկրի 50 նահանգներում նրա թիմակից ընտրիչները վերջնական արդյունքում 232-ն էին 538-ից: Գրում եմ այս թվերն ու տարօրինակ զգացումի տրվում, քանզի պարզ տրամաբանության հետ գործ չունենք. Հ. Քլինթոնի ստացած ձայները 65 մլն է, ընտրիչները 232, Դ. Թրամփի ստացած ձայները 63 մլն եւ 306 ընտրիչ: Այստեղ թվերում որեւէ անճշտություն չկա եւ թվերը ստացվել են առանձին վերցրած նահանգների հանրագումարի արդյունքում: Տարօրինակ է, բայց ինչ կարող ես անել: 2000 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ Ալբերտ Գորը հավաքեց մոտ 51 մլն ձայն, մրցակից հանրապետական Ջորջ Բուշը 50,4 մլն ձայն: Առաջինի ընտրիչների թիվը 266 էր, երկրորդինը 271, ով եւ դարձավ գերտերության թիվ 1 պաշտոնյան: Թեմայի շուրջ փոքր ինչ ծավալվելու պարագայում թերեւս խախտենք լրագրային բարեվարքությունը, որին չենք գնում:

Համաշխարհային հանրության շրջանում հետեւյալ արտահայտությունը կա. մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում: Անքննելի է, որ 200 տարուց ավելի շարունակվող ամերիկյան այս ընտրակարգը որեւէ մեկին չի հետաքրքրել, մարդիկ ու պետություններն առաջնորդվում են ընտրողների ձայների պարզ հաշվարկով: Միայն ոչՙ Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում, ուր ասենք, Դ. Թրամփի իշխանության օրոք երկրի ՀՆԱ-ն աճել է 3 տրիլիոն դոլարով, բյուջեն 400 մլրդ դոլարով: Ինչի՞ շնորհիվ. ամերիկագետները տասնյակ հիմնավորումներ կբերեն, մեկը-մեկից ընդհանրական: Իսկ ահա տնտեսությունից հազիվ սիրողական մակարդակ ունեցող հեղինակս իր ուսումնասիրությունների շրջանակից հետեւյալ փաստն է առանձնացնում: ԱՄՆ-ում 2000-2017 թվականներին տնտեսության յուրօրինակ լոկոմոտիվ համարվող եգիպտացորենի հատիկի արտադրությունը 252 մլն տոննայից հասցվել է 371 մլն տոննայի, թերեւս տարօրինակ վիճակ, երբ ցորենի արտադրությունը ինչպես կար 50-60 մլն տոննա, այդպիսին էլ մնացել է: Ամերիկացիներն այս մասին ոչինչ չեն ասում, ինչպիսի տարօրինակությունների արդյունքում էլ ընտրած ու ընտրված լինեն:

Թե ինչ կստացվի 2020-ի ընտրությունների արդյունքում, դժվար է ասելՙ կապրենք-կտեսնենք : Մի բան միայն հաստատ է. նրանց վերաբերմունքը նշված մշակաբույսի հանդեպ կշարունակի աճել, թե ինչուՙ նրանք այդ մասին ասել չեն սիրում:

Այսպիսին է երիցս տարօրինակ Ամերիկան:

28.10.2020 թ

Նախորդ գրառումը

ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԻՄ ՎԻՐԱՎՈՐ ԵՐԿԻՐ …ՈՐ ՀՈՂԸ ՉԽՌՈՎԻ ՄԵԶԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՄ ՎԻՐԱՎՈՐ ԵՐԿԻՐ ...ՈՐ ՀՈՂԸ ՉԽՌՈՎԻ ՄԵԶԱՆԻՑ

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում

11/07/2026

«Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել...

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական