Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՋԱՀԵԼ ՈՒ ԱՀԵԼ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ

30/10/2020
- 30 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

…Բայց հետաքրքրական ազգ ենք, չէ՞. խաղաղ ժամանակ մեզնից ոմանք (եթե ո՛չ շատերը), եթե մի հարյուր հոգով հավաքվում են մի տեղ, որ առավոտից մինչեւ ուշ երեկո գործ անեն, կողքինի վրա փնթփնթում են, վիճում, ինչ-ինչ պատմություններ իրար պատմելով օրը անց են կացնում…

Սակայն հենց որ թուրքն է գալիս, մենք անճանաչելիորեն կերպարանափոխվում ենք. լուռ, կազմակերպված, առանց որեւէ տրտունջի աշխատում օր ու գիշերՙ քաջ հայտնի «все для фронта, все для победы!» սկզբունքով…

Հենց այսպիսի տեսարան նկատեցի Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտումՙ ջահել ու ահել, տղամարդ ու կին զբաղված են Հայոց բանակի համար անձրեւանոցներ, վրաններ, հանդերձանքի այլ պարագաներ ձեւելով, արդուկելով ու կարելով, նաեւՙ մեր զինտեխնիկայի համար քողարկող ցանցեր գործելով…

Այս հայրենանվեր նախաձեռնության մասին պատահականորեն տեղեկացա իմ լավ բարեկամ, պատմաբան-մանկավարժ եւ զբոսավար Տաթեւ Ասատրյանից : Պարզվեց, որ նա Մոնթե Մելքոնյանի անվ. դպրոցի իր սաների հետ միասին նմանատիպ աշխատանք է կատարում սկզբից դպրոցում, հետո էլ նրա առաջնորդած «թիմը» գալիս է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ:

Ինչպե՞ս սկսվեց այս բոլորը:

Այս մասին պատմեցին նախաձեռնության հեղինակներ, ինստիտուտի «հնչյունային ռեժիսուրա» բաժնի չորրորդ կուրսի ուսանողներ Միքայել Սարգսյանը եւ Լիլիթ Հովհաննիսյանը :

«Երբ սկսվեց պատերազմը, մենք մտածեցինք, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ռազմաճակատին, եւ տեղեկանալով, որ այնտեղ անձրեւանոցներ են հարկավոր, սկզբումՙ տանը սովորական պոլիէթիլենային տոպրակներից պատրաստեցինք քսաներեք անձրեւանոց», ասաց այս հայրենասեր զույգը: (Միքայելը ապրրիլյան քառօրյայի մասնակից է, հետեւաբար քաջատեղյակՙ անձրեւանոցի կառուցվածքին):

Հետո նրանց միացան մի քանի համակուրսեցիներ, եւ մի լսարանում օրական արդեն մոտ քառասուն հատ էին պատրաստում: Շատ շուտով պահանջվեցին էլի մարդիկՙ քանակը ավելացնելու համար, եւ երիտասարդները հայտարարություններ տվեցինՙ կամավորներ հավաքագրելու համար:

Նաեւ…

«…Սկզբում այդ պարզունակ ձեւովՙ արդուկովՙ պատրաստում էինք անձրեւանոցներ, հետո մեզ սկսեցին մատակարարել հումքՙ արդեն վրաններ եւ այլ հանդերձանք, նույնիսկՙ զինտեխնիկան քողարկող ցանցեր պատրաստելու համար…»

Այստեղ հարկ է նշել, որ անհրաժեշտ կտորներ, հումք արտադրողներից ստանալու հարցում իր դերը ունի Լիլիթի եղբայրը:

«…Հետո եկավ տիկին Մարո Փարյանը ՙ Լոս Անջելեսից, որ մեր բուհի շրջանավարտն է եւ դասավանդել է ինստիտուտուն, իր սեփական միջոցների հաշվին գնեց կարի մեքենաներ, հումք, եւ գործը նոր թափ առավՙ արդեն սկսեցինք պատրաստել պատգարակներ երկու տեսակիՙ սովորականՙ ձողերով եւ ամերիկյան տիպի: (Կարծիք կա, որ վերջիններս մարտադաշտում ավելի կիրառելի են): Նաեւ` ժիլետներ, գլխարկներ, մայկաներ…»:

Օրվա մեջ, ժամը 10-ից մինչեւ 21-ը, մոտավորապես 100 հոգի է աշխատում հերթափոխով:

Իրենք սկզբից պատրաստի արտադրանքը ուղարկում էին ՀՀ սոցապ նախարարությանը, հետո, տեսնելով որ այնտեղ կուտակումներ են առաջանում, սկսեցին տրամադրել մեծաքանակ պարագաներ նաեւ ռազմաճակատ մեկնողներին:

Լիլիթի վկայությամբ, իրենց զանգահարում են զինվորները եւ շնորհակալություն հայտնում: Ի դեպ, ամեն մի անձրեւանոցի վրա թողնում են երկտողՙ հեշթեգով, եւ մի հետաքրքրական դեպք է տեղի ունեցել.«Եղնիկներում» ծառայող զինվորը զանգահարել է իրՙ այստեղ աշխատող մայրիկին, եւ ասել. «Մամ ջան, գիտե՞ս, ես մի անձրեւանոց եմ ստացել, որում մի երկտող կա»: Պարզվել է, որ դա հենց իր մայրիկի պատրաստած անձրեւանոցն է…

«Գիտե՛ք, հիրավի աննկարագրելի է մարդանց ոգեւորությունը, խոսք չկա…», ասում է Միքայելը:

…Պատիվ ունեցա ծանոթանալու տիկին Փարյանի հետ:

«Իմ վաղեմի բարեկամ, ինստիտուտի դասախոս Վարուժան Ավանեսյանը ինձ գրեց, որ այստեղ երեխաներն այսպիսի հիանալի նախաձեռնություն են ստեղծել, եւ խորհուրդներ հարցրեց, քանի որ ես կինոյի եւ թատրոնի համար հագուստի դիզայներ եմ… Դե ես ելՙ երկար չմտածելով, արագ եկա Մայր հայրենիք, որ գոնե ինչ-որ բանով օգտակար լինեմ»…

(Խորհրդանշական է, որ երբ կես-լուրջ կես-կատակ ակնարկեցի նոր կարի մեքենաներ, կտորներՙ իր սեփական միջոցներով գնելու հետ կապված ծախսերի մասին, Մարոն կտրուկ արձագանքեց. «It doesn”t matter» – «նշանակություն չունի՛»…):

…Ահա ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒԹՅԱՆ մի դրվագՙ շատ-շատերից…

Լուսանկարները` հեղինակի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՆՊԱՍՏ ՀԱՎԱՔ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական