Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՆՊԱՍՏ ՀԱՎԱՔ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

30/10/2020
- 30 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ

Կիրակի, հոկտեմբերի 25-ին, ժամը 13-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Սուրբ Սավա տաճարի առջեւ տեղի ունեցավ հանրային հավաք-աջակցությունՙ ուղղված հայ ազգին, ազատության, կենաց եւ հայրենիքի պահպանման համար մղվող նրա արդար պայքարում: Հավաքվել էին սերբեր, վերջին մի քանի տասնամյակում Սերբիայում բնակություն հաստատած հայեր եւ եղեռնապուրծ հայերի սերունդներ: Հավաքի մասնակիցների առջեւ եւ նրանց անունից հանդես եկան գրող եւ հումանիստական գիտությունների դոկտոր Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը , Երեւանի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Պրեդրագ Միյանովիչը , Ավիացիայի սպա Միլորադ Ջոշիչը , իրավաբանական գիտությունների դոկտոր Բոժիդար Միտրովիչը , բանասիրական գիտությունների դոկտոր, գրող Ռադոմիր Բատուրանը , բանաստեղծուհի Անուշ Բալայանը , որն այս առիթով կարդաց Ալբերտ Մուշեղյանի «Արցախ» բանաստեղծությունն իր իսկ սերբերեն թարգմանությամբ: Գրող Նատաշա Ռադուլովիչն ընթերցեց Խաղաղության գրականության եւ մշակույթի միջազգային ֆորումից հայաստանցի բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանին ուղղված նամակըՙ հաջակցություն Արցախի ճշմարիտ պայքարի: Իր աջակցության խոսքն ասաց նաեւ «Սլոբոդնա Հերցեգովինա» համացանցային ինտերնետ պորտալի խմբագիր Գորան Լուչիչը եւ կարդաց միասնական հաղորդագրությունՙ ուղղված հայ ազգին.

«Սերբական ձայնը Հայաստանին,

Սերբ ժողովուրդը, որի նկատմամբ միայն քսաներորդ դարում երեք անգամ եղեռն է ոճրագործվել, ամենաշատն է զգում ու հասկանում հայ ազգի տառապալից անցյալը, անհանգիստ ներկան եւ անհայտ ապագան:

Մենք հիշում ենք, մինչդեռ անինքնության ու անիրավության նոր ժամանակը չի սիրում նրանց, ովքեր իրենց հիշողության մեջ վառ են պահում անցյալի փորձությունները:

Պատմությունը քաղաքականություն չէ, բարեկամությունը շահ չէ, այսինքնՙ հանուն տոկոսի փոխառություն չէ: Պատմությունը ժամանակի հաստատումն է, իսկ բարեկամությունըՙ սրբության գրավական: Մեզ այդ ավանդել է Սուրբ Սավան, եւ մենք ութը դար հետո էլ հիշում ենք ու հետեւում այդ պատգամին:

Մենքՙ այստեղ հավաքվածներս, հայերը եւ Սերբիայում հայ ժողովրդի բարեկամները, հինավուրց եւ քաջ Բելգրադից, սերբ Սուրբ Սավայի տաճարի առջեւ, հայ ժողովրդին ուղղում ենք մեր սրտի խոսքը, որ նրան անկեղծորեն աջակցում ենք նրա ազատության, ազգային միասնության եւ հայոց երկրի պաշտպանության արդար պայքարում: Մենք հիշում ենք միջազգային ատյաններում սերբական Կոսովոյի եւ Մետոխիայի պաշտպանության ձեր զոհողությունը:

Քաջությունն ու համերաշխությունը պահապանն են ճշմարտության, արժանապատվությունը պաշտպանն է կյանքի: Մնացե՛ք արժանապատվորեն այն հողի վրա, որ ժառանգել եք ձեր նախնիներից: Մնացե՛ք արդարացի այն օրենքներում, որոնք սրբացրել եք փառքով:

Եվ կունենաք ձեր հետնորդները: Ճշմարիտ աշխարհը ձեզ է նայում:

Բելգրադ, 25-ը հոկտեմբերի, 2020 թ.»:

Նախորդ գրառումը

Կանանց առաջին վաշտի մարզումները (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՋԱՀԵԼ ՈՒ ԱՀԵԼ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՋԱՀԵԼ ՈՒ ԱՀԵԼ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական