Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԼՈՒԶՎԱԾ ՏՆԵՐ ԵՎ ԱՄՈՒՐ ՄԱՐԴԻԿ

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ են տեսել սերբ լրագրողներըՙ Արցախում

– Չեմ կարծում, թե Ադրբեջանը մեզ կթողնի լուսաբանել պատերազմըՙ սահմանի այն կողմից,-այսպես է սերբ լրագրող Ռատկո Ֆեմիչը պատասխանում հարցիս, թե կուզենա՞ր արդյոք սահմանի այն կողմում եւս ծանոթանալ իրավիճակին ու շեշտում է,- մենք հայկակա՛ն կողմում ծանոթացանք ճշմարտությանը:

Ռատկո Ֆեմիչն ու ֆոտոլրագրող Ֆիլիպ Կրայինչանիչը հոկտեմբերի 20-ին են վերադարձել Արցախից: Հայկական երկրորդ Հանրապետությունում նրանց թույլատրել են լինել ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշիումՙ տեսնելով ադրբեջանական կողմի հրթիռա-հրետակոծությունների հետեւանքով ավերածությունները, այլեւ լինել Մարտակերտում եւ Մարտունիում:

– Կան փլուզված բազմաթիվ տներ, ենթակառուցվածքներ, դպրոց-մանկապարտեզներ, եկեղեցիներ,-պատմում է Ռատկոնՙ խոստանալով Սերբիայում եւս փրկել ճշմարտություննՙ այս պատերազմի մասին:

Լրագրողը նշում է, որ իրենք եղել են մի դաշտավայրում, որտեղ ռազմական նշանակության որեւէ կառույց չկա, բայց կան Ադրբեջանի կողմից արձակված կասետային ռումբեր: Հենց որոնց առկայության պատճառով էլ Արցախի քաղաքների փողոցներում սերբերը մարդկանց շատ չեն հանդիպել:

– Տղամարդիկ, տղաները առաջնագծում են, իսկ կանայք, երեխաները կա՛մ Հայաստան են տեղափոխվել, կա՛մ էլ ապաստարաններում են,-ասում է Ռատկոն ու միանգամից ժպտում,- այնտեղՙ ապաստարաններում տրամադրությունը հրաշալի է, քանի որ չնայած ծանր կենցաղային ու հոգեբանական պայմաններին, նկուղներում ապրող այդ մարդիկ վստահ ենՙ հաղթելու են:

Բայց ե՞րբ: Ե՞րբ է ավարտվելու այս պատերազմը եւ ո՞վ կարող է վճռական ազդեցություն ունենալ գոնե ժամանակավոր խաղաղություն հաստատելու գործում: Ռատկոնՙ ռազմական լրագրության իր փորձով, պատասխանում է.

– Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում հիմա պատերազմի ավարտի մասին խոսելը կարող է վաղաժամ լինել: Բայց նման պատերազմները կանխում են գերտերությունները: Այս դեպքում, կարծում եմ, Ռուսաստա՛նն ունի ազդելու լծակներ էլ, հնարավորություն էլ:

Իսկ գերտերություններին ու առհասարակ ամբողջ աշխարհին սերբ լրագրողները պատմելու են ոչ թե թուլացած, այլ ամուր մարդկանց պատմություններ, որոնք այս պահին բաժանված են երկու խմբիՙ նրանք, որոնք սպասում են հաղթանակին, եւ նրանք, որոնք առաջնագծում են ստեղծում այդ հաղթանակը:

Ամեն դեպքում, ֆոտոլրագրող Ֆիլիպ Կրայինչանիչը նկարել է ոչ միայն Արցախի քաղաքների ավերածությունները, այլեւ ապաստարաններում ժամանակավոր ապրող մարդկանց, որոնք վաղը նորից են կառուցելու Արցախը:

Սերբ լրագրողների այցը Հայաստան եւ Արցախ կազմակերպել եւ ապահովել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը , որը եւ սիրով համաձայյնեց թարգմանել մեր զրույցը Ռատկոյի եւ Ֆիլիպի հետ:

Նախորդ գրառումը

ԳՐՔԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ

Հաջորդ գրառումը

«ԻՆՍՏԱԳՐԱԴ»-Ը ԽՈՑԵԼ Է ՍՈՑՑԱՆՑԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԻՆՍՏԱԳՐԱԴ»-Ը ԽՈՑԵԼ Է ՍՈՑՑԱՆՑԸ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական