Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐՔԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վահան Քոչարը, որին տեսան ու ճանաչեցին Հայաստանի եւ արտերրի հայտնի եւ անհայտ մարդիկ, մեծ արվեստագետ-լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի զավակն էր, Գրիգոր Գուրզադյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Լեւոն Կոջոյանի, Արտաշես Հովսեփյանի, Վիգեն Թադեւոսյաի ընկերն ու բարեկամը:

Անդրանիկ Քոչարին ընծայագրված պատկերագրքի էջին Երվանդ Քոչարն ասել էր. «Մեծ Քոչարին փոքր Քոչարիցՙ մեծ սիրով»: Վահանը ոչ միայն լայնացրեց հոր արվեստի տարածությունը, այլեւ հայրենի հողի վրա կառուցեց տուն, որը ճակատագրի բերումով դարձավ Անդրանիկ Քոչարի եւ հայ մեծ լուսանկարիչների առաջին թանգարան-ցուցասրահը:

Վահանն ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլետը, բայց նկարչության մեջ խորացել էր Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում այդ հաստատության լավագույն տարիներին: Պատանի Վահանը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նրա մասին գրում էին Հայաստանի ճանաչված արվեստաբանները: Հոր շնորհիվ շփվել էր ժամանակի մեծանուն անհատների հետՙ Վիլյամ Սարոյան, Իլյա Էրենբուրգ, Ռուբեն Մամուլյան… Վահանն ուներ ստեղծագործական մեծ եռանդ եւ աշխատում էր անընդհատ ու անընդմեջ:

Մեծ քանակ են կազմում նրա գեղանկարները, որոնցում հետաքրքրական կերտվածքները քիչ չեն:

Գրքի ձեւավորման, գրքի դիզայնի բնագավառներում նա իսկական պրոֆեսոր էր եւ նրա ստացած մրցանակները քիչ բան են ասում ինքնատիպ, տաղանդավոր վարպետի մասին, ինչպես քիչ բան են ասում (իր լուսանկարների մասին) Լոնդոնում եւ այլ քաղաքներում բացված անհատական ցուցահանդեսները: Որովհետեւ նա վաղուց մոտեցել էր Անդրանիկ Քոչարի լուսանկարչական ապարանքի դարպասներին եւ զուգահեռաբար փորձում էր հատկապես սեւ-սպիտակ լուսանկարի մեջ գտնել հայկական խորությունը ներկայացնելու երեւույթը:

Վահանը իր մշտապես ծանր ուսապարկով ժամանակին գնաց Արցախ, Գարդմանք: Այդ լուսանկարները առանձին կերտվածքներ են, կարծես խոսում են Իսպանիայի եւ Հայաստանի հոգեհարազատության մասին, հատկապես, եթե դու ընթերցել ես Կոստան Զարյանի «Սպանիա» հոյակապ գիրքը, Վարդգես Սուրենյանցի ճանապարհորդական նոթերը:

Չափազանց զբաղված Վահան Քոչարը 2007-ին հրատարակեց «Հայ լուսանկարիչներ» մեծածավալ, կոթողային պատկերագիրքը: Եվ կարծես նաեւ ավարտել էր Աբգար թագավորին ուղարկված Փրկչի դիմանկարի խորհրդավոր պատմությանը վերաբերող իր մտորումները, որոնց նախնական տարբերակը հրատարակվեց «Ազգ»ում:

Վահան Քոչարը կյանքում շատ բնական մարդ էր, բնական պահվածքի ու մաքուր, անխառն նկարագրի տեր անձնավորություն: Սուտ ու քաղքենի մտավորականի հովեր չուներ: Էությամբ մտավորական էր: Հպարտանալու տեղ ուներ. թեեւ գրասեղանային գիտնական չէր, բայց արել էր իսկական գիտնականին վայել մանրակրկիտ ու խորապես արդյունավոր աշխատանք: «Հայ լուսակնարիչներ»ի պատկառելի հատորը պատիվ կբերեր ամեն մի գիտնականի եւ ուսումնասիրողի: Եվ դեռ պատրաստ էին երկրորդ եւ երրորդ հատորները: Ինչպե՞ս էր կարողացել հավաքել այդքան նյութ, կատարել այդքան խորը ու այդպիսի մանրազնին ուսումնասիրություն, մշտապես լինելով ու մնալով առօրյա ծանր ու բազմազբաղ աշխատանքի մեջ: Ուղղակի զարմանալի էր, թեեւ տաղանդավոր մարդու արածի վրա ոչ թե պետք է զարմանալ, այլ հիանալ իր արածով:Հրաշալի հոդվածներ էր գրում, գրում էր նյութի խոր իմացությամբ:

Եվ բարձր ճաշակ ուներ, մանավանդ գրքի ձւեավորման, գրքի գեղագիտության առումով: Բարձր ճաշակը օդից չի ծնվում, բարձր ճաշակը ամենքին չի տրված: Դա տաղանդի նման էՙ կամ ունես, կամ չունես: Վահանը ուներ այդ ճաշակն ու տաղանդը:

Եվ աշխատավոր էր, իսկական աշխատավոր: Հողագործ լիներ, Վրթանես Փափազյանի խոսքով կասեինքՙ «հողի աշխատավոր»: Եվ քանի որ գիրք ստեղծող էր, գրքի տքնաջան աշխատանքն անում էր ազնիվ հողագործի պես, ուրեմն արդար կլինի, որ իրեն ասենք «գրքի աշխատավոր»: Նա գրքի ազնիվ աշխատավորն էր:

Վահանն աշխատանքի պահին ամբողջովին սեւեռուն ուշադրություն էր, իսկ ընկերական շրջապատումՙ զրնգուն փոթորիկ: Ահա թե ինչու է մեր տխրությունն անհատակ:

Նախորդ գրառումը

«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ». ՀՐԱԺԵՇՏ ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՓԼՈՒԶՎԱԾ ՏՆԵՐ ԵՎ ԱՄՈՒՐ ՄԱՐԴԻԿ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՓԼՈՒԶՎԱԾ ՏՆԵՐ ԵՎ ԱՄՈՒՐ ՄԱՐԴԻԿ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական