Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հիշում եմ. դպրացական տարիներին 1941-1945 թթ. Հայրենական պատերազմի մասին դասընթացի վերջին բաժնում առանձին թվարկվում էին խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի աղբյուրները: Տնտեսական, ռազմական, ԽՍՀՄ-ի կազմում ապրող ժողովուրդների համերաշխության ու միակամության, խելացի քաղաքացիական ու ռազմական ղեկավարներ ունենալու, դաշնակիցների օգնության եւ մի քանի այլ աղբյուրներ էին թվարկվում: Բայց քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը հիմնականում մերժում էր այն ամենն, ինչ հոգուն ու հոգեկանին էր վերաբերում, այդ, իմ կարծիքով, ամենակարեւոր աղբյուրի մասին ընդհանրապես չէր ասվում: Եվ դա այն դեպքում, որ բոլորի համար պարզ էր ու ակնհայտ, թե ինչպիսի կարեւոր, իսկ երբեմն էլ` վճռորոշ գործոն է եղել այն: Այսօր էլ ավագ սերունդը հիշում է, երբեմն վկայակոչում այն իրողությունը, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդիկ գոչում էին հանուն հայրենիքի, հանուն Ստալինի եւ նետվում էին իրական մահվան ընդառաջ:

Ինչու հանկարծ հիշեցի…

Այն պարզ պատճառով, որ այսօր էլ պատերազմ է, այս անգամ էլ հաստատ հաղթելու ենք, հետեւաբար այդ հաղթանակի աղբյուրներն էլ պիտի հստակ իմանանք եւ ճիշտ գնահատենք, որ գալիք սերունդները ճանաչեն ու ճիշտ հետեւություններ կատարեն: Այսօր ուզում մեր հաղթանակի հատկապես այդ կարեւոր գործոնի-աղբյուրի մասին խոսել:

Հոգեբանական գործոն: Գիտեմ, որ շատերին կզարմացնի, թե ինչպես է ստացվել, որ տնտեսական գործոնը թողած նշում եմ հոգեբանականը: Խնդիրն այն է, որ ժամանակն է իրականության աչքերին ուղիղ նայել: Համաձայն եմ, առանց զենքի ու զինամթերքի, սննդի ու հագուստի, տեխնիկայի եւ այլ հիմնարար ու օժանդակ գործոնների իսկապես հնարավոր չէ այսպիսի հզոր հաղթանակ ապահովել: Սակայն անհնար է նաեւ չհիանալ ու չարձանագրել, որ քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ վերադասի հրամանի առկայության դեպքում զինվորն ու սպան ոչ միայն չեն լքում իրենց դիրքերը, այլեւ համարձակորեն նետվում են գրոհի: Սա հոգեբանական գործոնի հաղթանակ չէ, ապա ինչ է:

Մայրաքաղաքներում, մարզկենտրոններում եւ մյուս բնակավայրերում բոլորը` առանց տարիքի, սեռի ու հնարավորության խտրականության, մեկ մարդու նման ամեն ինչ անում են, որպեսզի իրենց ներդրումն ունենան մոտալուտ հաղթանակում: Հայրը, մայրը, քույրն ու ընկերուհին հայ մարտիկին անթաքույց գրում են իրենց սիրո մասին, երբեմն էլ ատամները սեղմած ասում` ամեն ինչ կանենք Ձեր հիշատակը վառ պահելու համար, Դուք անմահ եք…

Իսկ ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս ձեւավորեց այդ հոգոկերտվածքը, որն այսօր հրաշքներ է գործում հարցերն ընդամենը մեկ պատասխան ունեն` բոլորս, ազգովին, մեծ ու փոքր միասին: Բայց …

Երբ գերմանական բոլոր հողերի միավորումն ավարտվեց, այդ առիթով 1871 թ. հունվարին Գերմանիայի փաստացի կառավարիչ Օտտո ֆոն Բիսմարկը մեծ հյուրասիրություն կազմակերպեց: Ներկա էր հասարակության ողջ էլիտան: Բոլորն սպասում էին, որ առաջին բաժակը Բիսմարկը կբարձրացնի իրեն աջակցող զինվորականների համար, որոնք իրենց կյանքը վտանգելով զենքը ձեռքներին պայքարել էին այդ միավորման համար: Սակայն Բիսմարկն առաջին բաժակը բարձրացրեց հեռավոր գյուղական մանկավարժի համար եւ շեշտեց, որ գերմանական հողերի միավորման ակունքը նրանք են: Համոզված եմ, որ մեր բոլոր ու նաեւ այսօրյա հաղթանակների սկիզբն ու ակունքը նույնպես մեր մանկավարժներն են, որոնք թեեւ շատ քիչ են վաստակում, թեեւ նախկինի նման չեն մեծարվում այսօրվա նյութապաշտ դարձած հասարակության կողմից, սակայն լուռ ու մունջ իրենց հայրենանվեր գործն են անում, հայրենասիրության առատ սերմեր ցանում: Սխալված չեմ լինի, եթե ավելացնեմ, որ այդ պատվաբեր ընթացքը սիրահոժար շարունակում են նաեւ բուհերի դասախոսները:

Բարի, մարդասեր, հանդուրժող ու հայրենիքին նվիրված սերունդ ձեւավորելուն իմ կարծիքով լավագույնս նպաստում է նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, նախ` իր օրինակով, ապա նաեւ քարոզչությամբ: Օրերս շատ խորհրդանշական մի լուսանկար տեսա. Դադիվանքի հոգեւոր հայրը մի ձեռքում սուրը, մյուսում` Աստվածաշունչը բոլորին կռվի էր կոչում: Վերջապես իսկապես սթափվել ենք եւ դա ոչ միայն հույս, այլեւ անսասան հավատ է ներշնչում մոտալուտ հաղթանակի նկատմամբ:

Ասօր աշխարհը զարմացած է մի տարօրինակ իրողության առիթով. սովորաբար մարդիկ դժվար ու վտանգավոր վայրերից աշխատում են հեռու մնալ կամ հեռանալ, իսկ մենք` աշխարհասփյուռ հայերս, բոլոր երկրներից աներեր ձգտում ենք գալ հայրենիք, կռվել ու պատժել թշնամուն: Հենց սա է մեր հոգեկերտվածքը, որը միանգամայն արժանիորեն պիտի հաղթի:

Համոզված եմ. մենք հաղթելու ենք, մենք արդեն հաղթել ենք: Համոզված եմ նաեւ, որ այստեսակ կորյունները ծնվել են միայն հաղթելու համար…

02.10.2020

Նախորդ գրառումը

ՏՂԱՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՄԵՆՔ ԷԼՙ ԱՐՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՐՈՇ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՈՐՈՇ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական