Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻ ՆՅԱՐԴԸ» ՎԵՊԸ

Ներկայանալի ձեւավորմամբ գրքի շապիկին կարդում ենք, որ վեպը հիմնականում Արցախյան հերոսամարտին է նվիրված եւ ներկայացնում է «1990-ականներն ու Արցախյան պատերազմը առաջին կուրսի ուսանողի աչքերով», այսինքնՙ հուշերի ու վկայությունների հենքի վրա ստեղծված գործՙ «հիմնված իրական փաստերի վրա», ինչպես նշված է տիտղոսաթերթին հաջորդող էջերից մեկում:

342+ էջանոց գրքի ռուսերենից թարգմանությունը իրականացրել է Անուշ Մուրադյանը , հրատարակիչն է «Նյու Մեգ» ընկերությունը, տպագրվել է «Անտենոր» տպագրատանըՙ 500 օրինակով:

«Ազգ»ի գրադարանը շնորհակալությամբ է ստացել գիրքըՙ հեղինակի մակագրությամբ: