Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՂՈԼՈՐՏ. ԶԱՀԼԱ ՉԿԱ՞

04/09/2020
- 04 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանյան առօրյան անակնկալներով լի է, սկսած տնտեսականից ու քաղաքականից, մինչեւ անձնական ու համայնքային: Սպասումների տրված հանրությունն ակնկալում է, որ հերթական բացվող օրն իր հետ դրական լիցքեր պարունակող իրադարձություններ կբերի, մեր մարդկանց կյանքն ու կենցաղը կբարելավվի: Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ իշխանությունների որոշ ձեռնարկումներն էլ որեւէ ձեւով իրենց ազդեցությունը չեն թողնում մեր մարդկանց առօրյայի վրա: Ընդհանրական ձեւակերպումներից խուսափելու նպատակով ասելիքս ներկայացնեմ կոնկրետ օրինակով:

Օրեր առաջ ՀՀ վարչապետը Սյունիքում էր, հանդիպեց գյուղական համայնքների բնակիչների հետ: Թվում էր գյուղոլորտին աջակցության ՀՀ կառավարության ձեռնարկումները պետք է որ բարերար միջավայր ստեղծած լինեին գյուղաբնակների ու գործադիր իշխանության միջեւ, մարդիկ գոհունակությամբ ու ընդգծված նշեին այդ մասին: Սակայն ստիպված ենք «ավաղ» բառն օգտագործել, քանզի հեռուստահաղորդումների տեսքով այցի լուսաբանման ընթացքում դրականի մասին գրեթե կամ ընդհանրապես չխոսվեց: Հատկապես տպավորվեց անասնապահների ու իշխանավորների զրույցը. յուրօրինակ էր գյուղաբնակների այն պահանջը, որով առաջարկվում էր մթերվող կաթի գինը հասցնել 250-300 դրամի, միսն էլ 2200-2400 դրամի, արգելելով արտերկրներից կաթի փոշու եւ խորը սառեցված մսատեսակների ներկրումը: Վարչապետն իհարկե փորձեց բացատրել, որ այդ պարագայում կտուժի քաղաքաբնակ սպառողը: Պարզապես չասվեց, որ վերջինս իր հերթին կբարձրացնի սեփական ծառայությունների ու սպասարկումների արժեքը եւ երկիրը կհայտնվի վտանգավոր մի շրջապտույտի մեջ:

Թե ինչու է նման մոտեցումով զրույց առաջանում, պարզից էլ պարզ է. մեր գյուղաբնակի պահած կովի տարեկան կաթնատվությունը հազիվ 2000 լիտր է, խոշոր եղջերավորի ու խոզի օրական քաշաճն էլ 150-200 գրամ, այլոց 1000 գրամ պլյուս-մինուսի պարագայում: Արդյունքներն այսչափ նվազագույն են, քանզի ան-ասունները խոսել-դժգոհել չեն կարող իրենց տերերի պահվածքից, որոնց ստեղծած անասնակերը հիմնականում չոր խոտն է, որը պարզվեցՙ այս տարվա երաշտի պատճառով էապես պակասել է. ելքն անասնապահությունից հրաժարվելն է, իր տխուր հետեւանքներով:

Ակամա հիշում ենք եվրոպացի ֆերմեր-կաթարտադրողների ակցիաներըՙ կաթը փողոցներում դատարկելու հետ կապված: Նրանք դժգոհում էին կաթի լիտրի դիմաց 20 եվրոցենտ գնից, երբ մեզանում մթերվողը նվազագույնը 25 եվրոցենտ է եւ ավելի: Պարզապես եվրոպացի անասնապահները կայանում ու հարստանում են, որովհետեւ լիարժեք կերակրման արդյունքում կովերի միջին կաթնատվությունը կազմում է 10 հազար լիտր: Մեր վաստակաշատ գիտնականներից Լեւոն Գարեգինի Վարդեւանյանը , գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տարիներ առաջ 250 էջերից բաղկացած մի ուսումնասիրություն-ձեռնարկ է կազմել «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման նորմաներ եւ կերաբաժիններ. կերերի սննդարարություն» հարցերի շուրջ: Օրինակ, 94-րդ էջում կարդում ենք. 600 կգ կենդանի զանգվածով լիահաս կթու կովերի կերակրման նորմաներ: Նշվում է կերաբաժնի 23 բաղադրիչ, որն էլ որակվում է որպես խտացված լիարժեք անասնակեր: Կաթնամթերք արտադրող առեւտրային կազմակերպություններից կաթնատու գլխաքանակ ունեցողները մասամբ օգտվում են այսօրինակ կերերից, որի արդյունքում կովերի միջին տարեկան կաթնատվությունը կազմում է 4-4,5 տոննա, ծղոտով կերակրվողի դիմաց կրկնակի արդյունք:

Այսօրինակ հարցերի մասին մեզանում չգիտես ինչու ընդունված չէ խոսել: Միայն երբեմնի գյուղնախարարության, հիմա արդեն ոլորտը ղեկավորող ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական հռչակվող փաստաթղթերից կարելի է տեղեկանալ, որ անասնակերերի արտադրության նպատակով ցանքատարածությունների ընդլայնումներ են սահմանվում: Գյուղաբնակներն այն առանց երկմտելու կոչում ենՙ անունը կա, ամանում չկա հայտնի արտահայտությամբ:

Անշուշտ լրագրային էջն այսօրինակ հարցերի շուրջ խոսելու տեղ չէ: Դրանք գյուղգործունեություն- գյուղքաղաքականություն ձեւաչափերով հարկ է քննարկել գործադիր մարմիններում, որոնց գործունեությունը թերեւս հուշում էՙ զահլա չկա:

Ինչ-որ բան ինչ-որ տեղ պահանջվող ձեւով չի արվում:

Նախորդ գրառումը

«ՉԱՓՈՐՈՇԻՉ»ԻՆ ԴԱՏԱՐԿ ՆԺԱՐԸ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆ: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆ: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական