Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՂԾ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ…

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՏԱՇԵՍ ԱՐՔԱՅԻ ԵՎ ՍԱԹԵՆԻԿԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ

Հայաստանում գործող եւ աղմկող ոչ բոլոր ֆեմինիստներն են կեղծ։ Նրանց մի մասը հավանաբար պատանի կամ հասուն տարիքոմ դառն փորձառություններ են ունեցել իրենց կյանքում։ Սակայն նրանց մնացած մասը, մեծ մասը, հաստատապես ֆեմինիստ են դարձել փողի, մոդայի կամ պաշտոնի համար։ Վտանգավորը այս վերջիններն են, որոնք այժմ տիրացել են խորհրդարանում կամ կրթության ու գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններում, տարբեր պաշտոնների եւ հավակնում են տնօրինել մեր կրթության համակարգը, դասագրքեր ստեղծել եւ ապազգային ու հակագիտական «չափորոշիչներ» հորինել մեր ներկա եւ ապագա սերունդներին փչացնող։

Չգիտեմ նրանցից ո՞վ կամ ովքե՞ր են վերջերս, արդարացնելու համար իրենց խղճուկ «չափորոշիչներից» Մովսես Խորենացուն դուրս վանելու արարքը, մեր Պատմահորը մեղադրել են հակաֆեմինիզմի կամ, իրենց սիրած արտահայտությամբՙ «կանանց նկատմամբ բռնություն» քարոզելու հանցանքով, որը վնասակար է մեր մատաղ սերունդների համար։ Ու որպես ապացույց իրենց պնդումների, մեջ են բերել Պատմահորՙ հին գուսաների երգերից քաղած առասպելատիպ հրաշալի դրվագը հայոց Արտաշես արքայի եւ ալանների թագավորի դուստր Սաթենիկի մասին։

Ովքեր չգիտեն կամ մոռացել են Խորենացու պատմածը, հիշեցնեմ։

Ուրեմն, շուրջ 2600 տարի առաջ, լեռնական ալանների (այժմՙ օսեր) թագավորը մեծ զորքով ասպատակում է Հայաստանի հյուսիսային շրջանները։ Մեր Արտաշես արքան, բնականաբար, իր շատ մարտունակ բանակի գլուխն անցած գնում է նախահարձակներին փառավոր դաս տալու։ Ալանները փախչում են Կուռ գետի մյուս ափըՙ հայերի ձեռքին գերի թողնելով իրենց թագավորի որդուն։ Վերջինիս քույրըՙ գեղեցկուհի Սաթենիկը, Կուռի այն ափից կոչ է անում հայոց թագավորին բաց թողնելու իր եղբորը, քաջերի համար անվայել համարելով գերեվարված երիտասարդին սպանելը կամ ստրկության մատնելը. երկու քաջ ազգերի միջեւ թշնամանքը մշտնջենական դարձնելը։

Լսելով Սաթենիկի իմաստուն խոսքերը, Արտաշես արքան դիմում է իր խնամակալ (բնագրումՙ դայակ) Սմբատին եւ նրան հայտնում իր սրտի ցանկությունը («զկամս սրտի իւրոյ») ալանաց օրիորդին կնության առնելու։ Սմբատը հավանություն է տալիս արքայի ցանկությանը, հավանաբար դրա մեջ տեսնելով թշնամության վերացման եւ պետության հյուսիսային սահմաններում անդորր հաստատելու հեռանկարը։

Արտաշեսի ցանկությունը հայտնում են ալանների արքային, որի գոռոզությունն է բռնում, ինչպես ասում ենՙ այդ նեղ մաջալին։ Նա հարց է տալիս, թե հայոց արքան որտեղի՞ց է տալու հազարավոր ու բյուրավոր գումարներ ալանների օրիորդին կնության առնելու համար։ Այդ պատասխանը, ըստ երեւույթին, բնավ դուր չի գալիս հայոց արքային։ Առանց երկար-բարակ «բազարների» մեջ մտնելուՙ նա հեծնում է իր սեւուկին, սրաթեւ արծիվի նման, ինչպես երգել են գուսանները, անցնում է գետը եւ ոսկեօղ շիկափոկ պարանի օղակը գցում Սաթենիկի մեջքին ու թռցնում-բերում իր բնակատեղին։

Ահա այս էպիկական պահն է, որ դուր չի եկել մեր ֆեմինիստներին, որոնք դա համարել են վայրագություն, տղամարդու կողմից կնոջ նկատմամբ դաժան բռնություն։ Առանց մտածելու, որ իսկական կինը, ինչպիսին անշուշտ Սաթենիկն էր, պիտի երազեր Արտաշեսի նման քաջի կողմից նմանՙ վիպական ձեւով առեւանգվել… Մինչդեռ «առարկայական չափորոշիչներ» որոշող այս կես-կնիկները այլայլվել են մեր գուսանների երգած եւ Խորենացու կողմից գրառված հաջորդ վկայությունից հատկապես, որ ոսկեօղ շիկափոկ պարանը շատ է ցավեցրել «զմէջք փափուկ օրիորդին Ալանաց»։ Նրանց վրա ոչ մի ազդեցություն չի թողել առեւանգմանը հաջորդած գլխավոր իրադարձությունըՙ Արտաշեսի եւ Սաթենիկի հարսանիքը, որը ընդամենը երկու տողով, երեւակայություն շարժող երկու տողով քանդակում է Պատմահայրըՙ «Տեղ ոսկի տեղայր ի փեսացութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտՙ ի հարսնութեանն Սաթենկան»։

Ճաշակ, գիտելիք, միտք, տեսլական պետք է ունենալ դասագիրք, առարկայական չափորոշիչներ ստեղծելու համար։ Դա չափազանց պատասխանատու գործ է տգետ եւ բարդույթավորված մարդկանց վստահելու համար։

Նախորդ գրառումը

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Հաջորդ գրառումը

ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական