Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ո՞ր մեկ ապուշին մտքով անցած է` Վահան Թեքեյանը չներառել դպրոցական դասագիրքերու մեջ»

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աչքի եմ անցկացրել ԿԳՄՍ նախարարության առաջարկած «Գրականություն» առարկայի չափորոշիչները: Նախ` սկսենք նրանից, որ առարկան պետք է կոչվի «Հայ գրականություն»: Տասներկուամյա դպրոցի  երկու դասարաններում (9-րդ եւ 10-րդ) առարկան պետք է կոչվի «Գրականություն»` իր մեջ ներառելով հայ եւ արտասահմանյան գրողներին: Չնայած` ծրագրի բովանդակային մասի համեմատ, սա դեռ ոչինչ է:

Նախարարության կողմից կազմված հանձնաժողվի առաջարկած ծրագրում իսկզբանե ներառված չի եղել հայ հին եւ միջնադարյան գրականության որեւէ ներկայացուցիչ: Փոխարենը ներառված են եղել ժամանակակից գռեհկաբան, գրականության հետ որեւէ աղերս չունեցող թուղթ մրոտողներ, որոնք հայ գրականությանը մեծագույն ծառայություն մատուցած կլինեին, եթե ձեռքներն ընդհանրապես գրիչ չվերցնեին: Անշուշտ, ոչ ոք չի մերժում ժամանակակից գրողների, ավելինՙ որպես կայուն զարգացող ազգ, մենք պարտավոր ենք պարբերաբար հանրահռչակել մեր ժամանակակից գրողներին: Բայց խոսքը արժեք ստեղծող, խոստումնալից ժամանակակիցների մասին է, ոչ թե նրանց, որոնք ուղղակի գրում են գրելու համար: Մանավանդ անընդունելի է այն, որ ժամանակակիցը ներառվում է դասագրքում` արդեն դասական դարձած հեղինակի փոխարեն: Էլ չեմ խոսում այն ժամանակակից կոչվածների մասին, որոնք ներառված են դասագրքում:

Անշուշտ, բազմաթիվ պատկառելի մասնագետներ եւ մտավորականներ արդեն հայտնել են իրենց ծանրակշիռ  կարծիքը, իմ ասելիքն այստեղ բոլորին այլ է. հիշյալ ծրագրում ներառված չէ որեւէ սփյուռքահայ գրողՙ Մուշեղ Իշխան, Վահե Հայկ, Լեւոն-Զավեն Սյուրմելյան, Հակոբ Օշական, Հակոբ Մնձուրի, Շահան Շահնուր, Կոստան Զարյան, Վահան Թեքեյան:

ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնն անընդունելի է համարում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների և ծրագրի նախագիծը

«Մատուցվելու է կոսմոպոլիտական գրականություն». Հենրիկ Բախչինյան

Ակամայից հիշում եմ 2018 թ. Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած` «Վահան Թեքեյան ամենամյա մրցանակաբաշխությունը¦ որտեղ, ժյուրիի անդամ, սփյուռքահայ ականավոր գրաքննադատ, հրապարակախոս եւ ազգային գործիչ Երվանդ Ազատյանը, խոսելով սփյուռքահայ գրականության մասին, մի հռետորական հարց տվեց, որը ցայսօր դաջված է մտքումս.

«Ո՞ր մեկ ապուշին մտքով անցած է` Վահան Թէքէեանը չներառել դպրոցական դասագիրքերու մեջ»:

Հիմա այսօր, ինձ թույլ եմ տալիս կրկնել պատկառելի մտավորականի հարցը` թեմատիկ շրջանն ավելի լայնացնելով: Ո՞ր ապուշի մտքով է անցել դպրոցական դասագրքերում չներառել Վահան Թեքեյանին, Հակոբ Օշականին, Համաստեղին, Կոստան Զարյանին, Մնձուրուն, Շահնուրին ու մյուսներին: Ո՞րն է եղել այդ չափորոշիչը, ովքե՞ր են չափորոշիչներ սահմանողները, եւ ովքե՞ր են չափորշիչ սահմանողներին ընտրողները:

Հասարակության մեջ այսօր ակտիվ շրջանառվում է այն գաղափարը, ըստ որի` դասագիրքը կազմողները միտումնավոր են արել այդ ընտրութունը` նախապես հրահանգված լինելով ինչ-որ տեղից: Երկրորդ տարբերակն այն է, որ հանձնաժողովի անդամները տգետներ են: Իհարկե, երկու պնդումներն էլ կարող են օբյեկտիվորեն ճիշտ լինել միաժամանակ:

Պատկերացրեք այն սերնդին, որն իր անցումային տարիքում կտրված է եղել հայ հոգեւոր մշակութային կյանքի երկու կարեւոր զարկերակից` հին եւ սփյուռքահայ գրականությունից: Վերջինս կազմավորվել է արեւմտահայ արժեհամակարգի եւ լեզվամտածողության, ազգային-գաղափարաբանական սկզբունքների վրա: Առիթ անշուշտ կա` մեղավորներին դավաճան եւ օտարերկրյա վարձու գործակալներ անվանելու: Իսկ, եթե սխալվում ենք եւ նրանք վարձկան չեն, ուրեմն տգետներ են, երդվյալ անգրագետներ, որ մտածել էին` առանց Մաշտոցի, Խորենացու, Կողբացու, Նարեկացու, Կոստան Զարյանի ու Վահան Թեքեյանի դասագիրք կազմել: Այսինքն` հասարակությունն այնուամենայնիվ այս պարագայում էլ ճիշտ է: Բարեբախտաբար, հասարակության ճնշման ներքո խոստումներ եղան, որ հայ հին եւ միջնադարյան գրականությունը եւս ներառվելու է: Իսկ սփյուռքահայ գրականության մասին, ինչպես նշեցի, այդպես էլ խոսք չեղավ:

Խոսք չեղավ նաեւ մի շարք մաքուր ազգայնական արեւմտահայ գրողների մասին, որոնք ներառված չեն դասագրքերում: Ասենք` Ռուբեն Սեւակը: Չնայած` ի՞նչ կարիք կա նրա մասին գրելու, երեխաները հանկարծ կիմանան, որ թուրքերը 1915 թվականին եղերական մահով սպանել են նրան: Ի՞նչ փույթ, չէ՞ որ հիմա ոմանք որոշել են ներել թուրքերին` եւ լվանալ Դեր Զորի արյունոտ ավազները:

Մի պատեհ առիթով սերունդները անպայման կթքեն դավաճանների անունների վրա. Արյունը ջուր չի՛ դառնալու:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2005թ. այսօրը վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երևան Դրայվը

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն՝ նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն՝ նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական