Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100 տարի առաջՙ Կիլիկիայում․ Անկախության սխրալի փորձ

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Բոլոր նրանք, ովքեր, ներառյալ երկրիս վարչապետը, դժգոհում են, որ հայերս պետականության գիտակցումն ու ձգտումը չունենք, պետք է ծանոթանան ճիշտ 100 տարի առաջ, օրերի տարբերությամբ, Կիլիկիայի ոչ պաշտոնական մայրաքաղաք Ադանայում, 275 հազար հայերի, ասորիների, հույների, կաթոլիկ սիրիացիների եւ քաղդեացիների անունից 1920 թ. օգոստոսի 4-ին հրապարակված Անկախության հռչակագրին, որը արտատպում ենք մեր թերթի ներկա համարում: Անշուշտ դա միակ փաստը չէ մեր ժողովրդի պետականության ձգտման: Մեր նախորդ համարներում պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը եւ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանը մասնագիտորեն եւ հանգամանալից անդրադարձել են հայ ժողովրդի պետականաստեղծման դարավոր պատմությանըՙ սկսած Վանի թագավորությունից մինչեւ Հայաստանի Հանրապետության ծնունդը: Սակայն տեղի սղության պատճառով չեն անդրադարձել 100 տարի առաջ կրկին Կիլիկիայում, ֆրանսիական հոգատարության տակ անկախ պետականություն ստեղծելու հայերիս փորձին, որը, ոչ մեր մեղքով, ձախողվեց ի դժբախտություն ոչ միայն մեր եւ քրիստոնյա մյուս ժողովուրդների, այլեւ ողջ տարածաշրջանի, որը մինչեւ օրս կրում է այդ ձախողության, ավելի ճիշտՙ ձախողեցման դժնի հետեւանքները…

Մենք չենք սիրում, մեր պատմաբանների մեծամասնությունը նույնպես, ուսումնասիրել ձախողությունների պատմությունը, որոնցից նաեւ, անկախ մեր ցանկությունից, կազմված է համաշխարհային պատմությունը, այդ թվում մեր ժողովրդի պատմությունը նաեւ: Այնինչ ձախողությունների ուսումնասիրությունն է միայն, որ կարող է լրիվ բացահայտել հաջողությունների արժեքն ու իմաստը:

Ոչ ոք հույսը չդնի «ժողովրդի մեծամասնության աջակցության» վրա

«Խաղաղության եւ համակեցության» ձեր հորդորները ուղղեք Էրդողանին եւ Ալիեվին

Ազերիները այդպես էլ ազգ ու պետություն չդարձան, մնացին Թուրքիայի proxy-ն

100 տարվա հեռավորությունից դիտարկելով անկախության այդ փորձը, զարմանալի, սխրալի, սրտառուչ, ինչ-որ տեղՙ միամիտ շատ բան կա 1920 թ. օգոստոսի 4-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների մեջ: Դրանից ընդամենը հինգ տարի առաջ ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված մեր ժողովրդի մնացորդացը, օգտվելով ֆրանսիական բանակի հաղթական արշավանքից եւ Թուրքիայի պարտությունից, վերադարձել էր իր դարավոր բնակավայրերը եւ լծվել իր տունուտեղի վերաշինության գործին, ժամեր ու դպրոց վերականգնել, ապրուստի միջոց ու տնտեսություն ստեղծել ու, միաժամանակ, Մարաշում, Հաճընում, Այնթապում, Ամանոսում եւ այլուր կռվել թուրք ելուզակների դեմ եւ ամբոխի հարձակումներից պաշտպանվել: Անհրաժեշտ էր ստեղծել պետական կառույցներ: Մանավանդ որ, այդ նախաձեռնության գլխավոր հեղինակ Միհրան Տամատյանը, որ Փարիզում Պողոս Նուբարի գլխավորությամբ գործող Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցիչն էր Կիլիկիայում (նրա մասին կարդալ 3-րդ էջում), տեղեկացված էր, որ ընդամենը 6 օր հետո, օգոստոսի 10-ին Սեւրում կայանալիք վեհաժողովում նպատակ կա Կիլիկիան բաժանել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ: Տամատյանը եւ ընկերները, մեծամասամբ ռամկավար փորձառու գործիչներ, Անկախության ակտով ցանկանում էին “դաշնակից” պետություններին եւ առաջին հերթին Ֆրանսիային դնել կատարված իրողության առջեւ…

Հաջորդ օրը, օգոտսոսի 5-ին, Մ. Տամատյանն ու ակտը ստորագրած ներկայացուցիչները հավաքվեցին Ադանայի սերայում (քաղաքապետարան) եւ կազմեցին անկախ Կիլիկիայի ժամանակավոր կառավարությունըՙ Տամատյանի վարչապետությամբ: Կառավարությունՙ որը ապրեց ընդամենը… մեկ ժամ: Ֆրանսիական գրավման բանակի ներկայացուցիչ գնդապետ Բրեմոնի հրամանով սենեգալցի սվինավորների սպառնալիքի տակ նորակազմ կառավարությունը վռնդվեց սերայից: Այն նույն Բրեմոնի, որը, ինչպես նախապես եւ հետագայում էլ իր հուշերում գրում էր, որ եթե ինքը լիներ հայերի փոխարենՙ նույնը արած պիտի լիներ…

Ու որպեսզի ընթերցողը, որը շատ քիչ բան գիտի այդ իրադարձությունների մասին (եթե անշուշտ որեւէ բան գիտի ոչ դաշնակցականների սխրագործությունների մասին), ճիշտ պատկերացնի խնդրի էությունը, ասենք, որ կիլիկեհայերը ձեռնունայն չէին ներկայանում §դաշնակից¦ տերություններին ու հատկապես Ֆրանսիային: Դեռեւս 1916 թվականից հազարավոր հայ երիտասարդներ Մ. Նահանգներից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սիրիայից, Կովկասից ու Եգիպտոսից կամավորագրվել էին §դաշնակիցների¦ կազմած Արեւելյան լեգեոնական բանակին, կազմել առանձինՙ Հայկական լեգեոն, անգլիական բանակի մարզիչների հսկողությամբ երկարատեւ մարզումներ անցկացրել Կիպրոսում, մասնակցել Պաղեստինի ազատագրման կռիվներին, փառավոր հարված էին տվել գերմանաթուրքական բանակին Արարայի վճռորոշ ճակատամարտում եւ համարվում էին §փոքր դաշնակից¦: Ահա այդ ուժերն էին, որ Կիլիկիայում ապահովելու էին հայկական այդ պետության սահմաններն ու անդորրը: Սակայն “մեծ դաշնակից”, “ասպետական” Ֆրանսիան այլ ծրագրեր ուներ արդեն քեմալական Թուրքիայի հետ, որին ի վերջո հանձնեց գրեթե ամբողջ Կիլիկիանՙ բացի Ալեքսանդրեթից (այժմՙ Հաթայ), որը կցեց Սիրիային, սակայն 21 տարի հետո այն էլ հանձնելով Թուրքիային, բացի Քեսաբից, որը մնաց Սիրիայի կազմումՙ շնորհիվ Արշակ Չոբանյանի եւ նրա ֆրանսիացի ազդեցիկ ընկերների ջանքերի:

Ահա՛, շա՛տ թռուցիկ կերպով, Հայկական Կիլիկիայի վերջին ոդիսականից սրտառուչ մի դրվագ, որը կամ որի դասերը ուսանելի են մնալու մեր նորահաս սերունդների համարՙ պահել-պահպանելու, հզորացնելու, զարգացնելու մեր անկախ միակ երկիր Հայաստանը:

Նախորդ գրառումը

12 միլիոն ամերիկացի մինչև տարվա վերջ կարող է աղքատանալ

Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների «ենթատեքստերը»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների «ենթատեքստերը»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական