Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՖԻՐԴՈՒՍՆՈՑ»

10/07/2020
- 10 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երբ քաղաքաշինությունն ու բիզնեսը ծառայում են բնավ ոչ քաղաքին

Ֆիրդուսի փողոցի կառուցապատման շուրջ բարձրացված աղմուկն առավելապես ուղղված է տարածքում առկա պատմական շերտի պահպանությանը եւ Նարեկ Սարգսյանի հրամցրած նախագծի անհամատեղելիությանը միջավայրին: Պահանջվում է նոր մրցույթ հայտարարել, որում հնարավորություն կընձեռվի ժամանակակից ճարտարապետական լուծումներ մշակել եւ բարեխիղճ մոտեցում ցուցաբերել թաղամասին: Այս ամենն, իհարկե, արդարացի քննադատություններ ու պահանջներ են, սակայն ընթացիկ նախագծի քայքայիչ պատկերն անդրադառնում է ոչ միայն տվյալ թաղամասի վրա, այլեւ ազդում է շատ ավելի մեծ տիրույթով: Ամենից առաջ դրանից հերթական անգամ տուժում է Ֆիրդուսում գտնվող հուշարձաններից շատ ավելի բարձրարժեք հուշարձանՙ Հանրապետության Հրապարակը: Հետանկախության շրջանի 30 տարվա քաղաքաշինական ամենաթողության պայմաններում հրապարակի համալիրն ամբողջովին ապականվեց քաոսային եղանակով վեր հառնող բարձրահարկերի ֆոնին: Վառ ազգային դիմագիծն անարգելու, նսեմացնելու, գեղագիտական շեշտադրությունից ու մասշտաբից զրկելու առավել ցայտուն օրինակ դժվար թե գտնենք մեկ այլ բնագավառում: Անմակարդակ հեռուստահաղորդումներ, թուրքական երգելաձեւ, վուլգար ցուցասրահներ եւ այլ արատավոր երեւույթները որքան էլ զանգվածային բնույթ կրեն, բայց ի վերջո այլընտրանքի տեղիք ունեն, այնինչ ճարտարապետության պարագայում այլընտրանքը բացակայում է: Ապականող շեշտադրումները մշտապես ու երկարաժամկետ շահագործման ակնկալիքով առկա են միջավայրում:

Ֆիրդուսի տարածքի համար նախատեսվող նոր կառուցապատումը վերջնականապես պղծելու է հրապարակի միջավայրըՙ խայտաբղետ, բարձր ծավալներ ցցելով նաեւ Ալեքսանդր Թամանյանի հեղինակած ու դեռեւս միակ անաղարտ ուրվագիծն ունեցող կառավարական թիվ 1 տան ետնամասից: Ֆիրդուսի փողոցի կառուցապատման ներկայիս նախագիծը Նարեկ Սարգսյանի նույն սխեմայի հիման վրա է, բայց շատ ավելի ուռճացված մասշտաբներով եւ գեղագիտորեն շատ ավելի համապատասխան բռի օլիգարխիկ ճաշակին:

Հրապարակի օվալաձեւ տարածքին հարակից, բնավ ոչ առանցքային նշանակության քաղաքաշինական բջջի մեջ նախատեսվում է շեշտված շրջանաձեւ հատակագծով եւ բարձրահարկ ծավալներով մի նոր հրապարակ, որպես երկրորդ եւ առավել ցայտուն դոմինանտ: Ստեղծվում է հերթական գերխիտ կառուցապատումը, որը միայն ավելի է ծանրաբեռնելու Երեւանի խցանված վիճակըՙ թե՛ գործառութային, թե՛ գեղագիտական առումներով ավելի արժեզրկելով արդեն իսկ ճնշված Փոքր Կենտրոնը: Արթուր Մեսչյանի ՙ քաղաքաշինությունն ու բիզնեսը նույնացնելու մոտեցումն այս դեպքում թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքաշինության տեսանկյունից ծառայելու է ոչ թե քաղաքին, այլ բացառապես կառուցապատողի գերշահույթ ակնկալող գրպանին: Հետարքրքրական է, որ գերակա շահ ընդգրկված տարածքները ներկայում էլ իրենց օրենքի ուժն են բանեցնում միայն բնակիչների վրա: Մասնավոր կառուցապատողի նկատմամբ գերակա շահ կիրառելը, փաստորեն, անկարելի է: Ստացվում է, որ ամբողջ շինարարական գործընթացն իրականում գերակա շահ է բացառապես սեփականատիրոջ համար, որը բնավ Հայաստանի հպարտ քաղաքացին չէ, այլ ներդրումներով տարիներ շարունակ Երեւանի քաղաքաշինությունը փակուղային ճգնաժամի առաջ կանգնեցնող փողատերը:

Փաստորեն թամանյանական հրապարակըՙ ազգադավ իշխանությունների հեղաշրջման կենտրոնը, շարունակվելու է պղծվել նաեւ հեղաշրջող ուժերի օրոք, նրանց ապիկար ու անկարող «թավշյա» կառավարման պատճառով:

Փաստորեն, իբրեւ թե Նոր Հայաստանի կառավարությունը ի դեմս Արթուր Մեսչյանի պոռթկուն ուրացման եւ Հայկ Մարությանի անկեղծ խոստովանության, վերեւներից իջնող ճնշումներին չդիմանալովՙ ստիպված է կրկին որդեգրել ամեն գնով ներդրումներ բռնելու եւ ժողովրդին «նաղդ» տնտեսական աճ ցուցադրելու քոչարյանական աշխատաոճը: Ոչինչ, որ այն կրկին լինելու է քաղաքաշինական աղետն անդառնալի խորացնելու եւ քաղաքի զարգացման, այդ թվում նաեւՙ տնտեսական առողջ հեռանկարն իսպառ բնաջնելու հաշվին:

Ֆիրդուսի փողոցի կառուցապատման տվյալ տարբերակը կյանքի կոչելը կլինի նոր իշխանությունների որդեգրած քաղաքաշինական հետընթացի առաջին մեծ օրինակը, որը ծանր շղթաներով կպատի նրանց ձեռքերըՙ կանաչ լույս վառելով «չալաղաջ կտորները խժռելու պատրաստվող» հաջորդ կառուցապատողների առաջ: Երեւանը վերջնականապես մեջքով կշրջվի դարձի ճանապարհից: Թամանյանական քաղաք-այգու գաղափարը կրկին կմնա որպես խորտակված ուտոպիա , իսկ քաղաքակիրթ աշխարհում ազգային հույզերով նոր խոսք ասելու հնարավորությանը կրկին կփոխարինի «ավելի բարեկարգ Երեւան» կեղծ արտահայտությամբ պաստառը:

Այս պարագայում որքան էլ դժվարությունները մեծ լինեն, պետք է դիմել կտրուկ քայլերի: Կառուցապատողի հետ դատական գործընթացներից վախենալու փոխարեն պետք է կարգավորել օրենսդրական դաշտը եւ գերակա շահն ի վերջո ծառայեցնել հօգուտ քաղաքի: Պետք է նոր մրցույթ հայտարարել, որը, սակայն, չպետք է լինի զուտ ճարտարապետական հանրությանը ստեղծագործելու բավականություն պատճառելու պայմանով: Պետք է հստակ մշակվի նոր առաջադրանքՙ Երեւանի Փոքր կենտրոնի պահանջներին ներդաշնակ, որտեղ նախ եւ առաջ պետք է սահմանափակված լինի կառուցապատվող մակերեսի հարկայնությունը:

Հետանկախության տարիների ընթացքում ձեւավորված ճարտարապետական դաշտը մեծ առումով թողել է աններդաշնակ միջավայրում պատվեր կատարողների մի մեծ բանակ, որն ընդամենը ցանկանում է սեփական նախագծերով ու բռնած գործերով ինքնահաստատվել մեկ ուրիշի փոխարեն: Այսօր էլ Ֆիրդուսու կառուցապատման նախագիծը հաճախ քննադատվում է ոչ այնքան իր անբարեխիղճ հարկայնության ու խտության թիրախավորման, որքան ոչ ժամանակակից լուծումների համար: Կարելի է կարծել, թե տգեղ ու անբարտավան կառույցը երբեւե կարելի է համարել որեւե ոճին կամ ժամանակին հարիր: Թիրախը բացառապես տվյալ ուղղությամբ առաջնորդողները կարծում են, թե նորդասականության տարրերի առկայությամբ ռաբիսը փոխարինելով այսպես կոչված ժամանակակից «մինիմալիզմ, հայթեք, դեկոնստրուկտիվիզմ կամ այլ» ոճերի ազդեցությամբ արված ճարտարապետությամբՙ կարող են լուծված համարել խնդիրը: Նման մոտեցումն ընդամենը ինքնաբավ ճաշակի կռվի է տանում: Այնինչ ազգային կերպարը դոմինանտազրկելու եւ միջավայրը ծանրաբեռնելու ոչ մի միջոց չի կարող արդարացվել որեւէ ոճային առանձնահատկության ֆետիշացմամբ:

Այս ամենի վառ օրինակը մենք տեսանք մի քանի տարի առաջ Նարեկ Սարգսյանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի իբրեւ թե բարեկարգման մրցութային նախագծում, երբ նույնիսկ ժամանակակից կամ մոդայիկ ձեւերով առանձին ծավալներում բավականին շնորհքով աշխատող ճարտարապետները շատ անշնորհք ու հավակնոտ վերաբերմունք էին դրսեւորել հրապարակի հանդեպ:

Ֆիրդուսու կառուցապատման ներկայիս նախագիծն ու տարիներ առաջ իրականացված այդ մրցույթն իրականում փոխշաղկապված ենՙ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը դառնալու միտումով: Թաղամասում նախատեսվող բարձրահարկերը վերջնականապես տրորելու են հրապարակի ուրվագիծը բոլոր դիտանկյուններից եւ իբրեւ թե առավել արդիական են դարձնելու Հրապարակի «բարեկարգման» մրցույթի նշանակությունը: Ի դեպ, տվյալ մրցույթի ամենագլխավոր պատառներից մեկը տարիներ առաջ աղմկահարույց դարձած Կառավարական շենքի վրա Թամանյանի արված նախագծի նմանությամբ, բայց նարեկսարգսյանական տարբերակով արված գմբեթավոր ծավալի ավելացումն է , որին հավասարակշռելու համար էլ հետագայում դաշտ կբացվի հրապարակի մյուս կառույցների գլուխներին եւս նոր շինություններ տնկելու:

Այս քաոսային հեղեղը զսպելու եւ Երեւանի քաղաքաշինությունը նոր էջից մաքրագրելու բացառիկ առիթ եղավ 2018-ի թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում ձեւավորված իշխանությունը մինչ օրս սաղմնային ու անհասկանալի խարխափումների մեջ է: Նման պայմաններում առավել կարեւոր է դառնում համաժողովրդական պահանջի ձեւավորումը: Ինչպես Ամուլսարի հարցը, այնպես էլ Ֆիրդուսու կառուցապատման խնդիրը պետք է արժանանա այդ պահանջի բավարարմանը:

Նախորդ գրառումը

ՀԱՅ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸՙ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՕՊԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ. ՎԵՐՋ ՏԱՆՔ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ. ՎԵՐՋ ՏԱՆՔ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԻՆ

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական