Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՄԻ՛ ԶՐԿԵՔ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

10/07/2020
- 10 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Եթե ներքաղաքական լարվածությունն այսքան պրկված չլիներ ու եթե Հայ եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորումը այսքան անխիղճ եւ անմիտ չշարունակվեր արդեն երկու տարի, հավանաբար հնարավոր կլիներ համեմատաբար առողջ եւ կառուցողական մթնոլորտում հանրային քննարկումներ անցկացնել ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանել-չհանելու, այլեւ ընդհանրապես մեր կրթական համակարգում իսկական բարեփոխումներ իրականացնելու հարցի շուրջը: Իսկապես դժվար է ներկա պայմաններում, նեոբոլշեւիկյան մտածողությամբ հատկանշվող կրթական պատասխանատուների եւ ապազգային ու օտար թելադրանքների ենթակայության տակ գործող մարդկանց շրջապատում, ինչպես նաեւ, մյուս կողմից, գործող կառավարության յուրաքանչյուր նախաձեռնություն ի սկզբանե մերժող գործիչների աղմկարարության մթնոլորտում քննարկել նման կարեւորագույն հարցեր, ինչպիսին է կրթական համակարգի արդիականացման հիմնախնդիրը:

Օրերս ես ինձ ստիպեցի կարդալ կրթության նախարարության ներկայացրած համապատասխան օրինագիծն ու դրա հիմնավորումները: Շուրջ 30 էջ ընթերցելու տաժանակիր աշխատանքից հետո եւս մեկ անգամ համոզվեցի, որ նման նախագիծը, խճողված եւ խճճված իրավաբանական դարձվածքներով ու տերմիններով, չի կարող հանրային, այն էլՙ լայն քննարկման ներկայացվել: Մեկ է, մեր ժողովուրդը, հատկապես 400 հազար աշակերտների եւ ուսանողների ծնողների մեծամասնությունը ոչինչ պիտի չհասկանա, թե ի՛նչ կրթություն են ստանալու իրենց զավակները: Կարիք կա այն մարդավարի եւ հայավարի ձեւակերպումներով, ասենքՙ 10 կետերի մեջ, ներկայացնել հանրությանը, եթե իսկապես ուզում ենք, որ քննարկումը ստացվի: Հետեւաբար սպասելով այդ երջանիկ օրվան, երբ վերջապես կունենանք մի քանի պարզ հարցերի պատասխան, թե հանրակրթական դպրոցում ի՛նչ պետք է սովորի երեխան, ինչպե՛ս պետք է սովորի եւ ինչո՛ւ պետք է սովորի, անցնենք օրվաՙ չարչրկվող թեմայինՙ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրին:

Նախ ասեմ, որ այդ առարկայի դասագրքերը, իմ տպավորությամբ, անպետք բաներ են: Հին ու Նոր կտակարաններից զանազան պատմություններ, որոնք ոչինչ, գրեթե ոչինչ չեն կարող տալ երեխաներին Հայ ազգայի՛ն եկեղեցու ոգու, մտքի, ազգային-պատմական նշանակության եւ հայկական պետականության ու հայության համախմբման տեսակետից: Չգիտեմ, այդ դասագրքերը պատրաստողներին ժամանակին ի՞նչ առաջադրանք է տրվել, սակայն արդյունքից դատելովՙ դրանք կատարյալ ձախողանք են եւ դրանց գործածությունից դուրս հանելը ոչ մի կորուստ էլ չէ մեր ապագայի համար, դրանք չեն կարող նպաստել, որ մեր նոր սերունդները հետագայում չափահաս դառնալուց հետո իմացությամբ, գիտակցորեն ու համոզումով ընդունեն Հայ եկեղեցու հետեւորդ ու միանգամայն պաշտպան լինելու ազգային կոչումը: Հայ եկեղեցին ծես-ծիսակատարություն չէ, ոչ էլ կաթողիկոս, վարդապետ ու տերտեր, ոչ իսկ Քրիստոսի հրաշագործություններ, կամ Տրդատի հոգեդարձության առասպել: Այլՙ ինչպես Վահան Թեքեյանն է ասում իր հայտնի բանաստեղծության մեջՙ «ծննդավայրը» մեր հոգու, «քարայրը» մեր գոյաստեղծման:

Խոստանում են, որ այդ առարկան ներմուծվելու է հայ ժողովրդի պատմության ծրագրում: Չե՛մ հավատում, ինչպես չեմ հավատում, որ բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական են լինելու: Չեմ հավատում, որովհետեւ այս կառավարությունը եւ խորհրդարանային այս մեծամասնությունը ազգային ինքնության հարցերում ցարդ վստահություն ներշնչող բան չի արել, լավագույն նախաձեռնություններն անգամ սկսել է վերջիցՙ քանդելուց, առաջին սերնդի բոլշեւիկների նման: Բացի այդ, Հայ եկեղեցին մի բաժակ ջուր չի, որ փլավի մեջ խառնես:

Հայ եկեղեցու պատմությունը, ո՛չ այն իմաստով, որով շարադրվել է վերհոիշյալ դասագրքերում, նա՛եւ պետականության մեր պատմությունն է, եւ բնավ պատահական չէ, որ Մայր աթոռը դարերի ընթացքում անընդհատ տեղաշարժվել է այն բոլոր մայրաքաղաքներով մեկ, որտեղ պատմական պայմանների բերումով հաստատվել է Հայոց պետական գահը, իսկ վերջինիս բացակայությանՙ իր վրա է վերցրել նրա շատ գործառույթները, ընդհուպՙ բանակաշինությունը:

Բաց աստի, Հայ եկեղեցու պատմությունը պատմությունն է հայկական ճարտարապետության, նրա ուրույն ոճի դրսեւորման, պատմությունը հայկական երաժշտության, գրականության, կերպարվեստի, փիլիսոփայական մտքի, իրավագիտության, պատմագիտության, մաթեմատիկայի, բժշկագիտության, աշխարհագիտության, գրչության, տպագրության, նույնիսկ մամուլի, գեթ մինչեւ 19-րդ դարի կեսեր: Ավելինՙ Հայ եկեղեցու պատմությունը պատությունն է հայ դպրոցի, հայ դպրության, համալսարանների, որոնք առնվազն երկու դարով կանխել են եվրոպական նշանավոր համալսարանները:

Ոչ ոք իրավունք չունի մեր դպրոցականներին եւ ուսանողներին զրկելու այդքան խոշոր ժառանգությունից: Առանց այդ ժառանգության մենք երբեք չենք ունենա հպա՛րտ քաղաքացիներ:

Նախորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ Covid-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻ Moderna ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՉ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՉԷ, ԲՈԼՈՐԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՁԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋԸ. ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՉ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՉԷ, ԲՈԼՈՐԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՁԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋԸ. ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական